ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ. ”ԲԵՎԵՌ ԱՆՑՆՈՂ ՔՈ ԱՐԱՀԵՏՆ ԱՆՑԻՐ, ՈՐ ՄԱՐԴ ԿՈՉՄԱՆՆ ԱՐԺԱՆԱՆԱՍ…”

Նոյեմբերի 14-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հոբելյանական երեկոն: Մաեստրոն 75 տարեկան է: Այս առիթով էլ մենք զրուցեցինք հոբելյարի հետ: Ստացվեց աննախադեպ և օրիգինալ հարցազրույց, որն էլ ներկայացնում ենք ձեզ.
– Մաեստրո, որն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը
– Ծնվելը:
– Ձեր համար ո՞րն էր հոբելյանական երեկոյի լավագույն նվերը
– Լիքը դահլիճը:
– Դուք ունեք բազմաթիվ կոչումներ: Ո՞րն է Ձեր համար ամենահոգեհարազատը:
– Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը:
– Շատ եք սիրում Երևանը
– Դա ճակատագիր է:
– Դուք երիտասարդ եք ոգով, և միշտ շրջապատված երիտասարդներով. Ի՞նչ գնահատական կտաք այսօրվա երիտասարդությանը:
– Եզրերը հեռու են իրարից՝ բարձրությունը և խորությունը…
– Ի՞նչ կմաղթեք նրանց
– Ես մի երգ եմ գրել, որի խոսքերի հեղինակն եմ նաև: Դրանք մոտավորապես հնչում են այսպես. “Բևեռ անցնող քո արահետն անցիր, որ մարդ կոչմանն արժանանաս…”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով