ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ 105 և ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻևԻ 95 ԱՄՅԱԿՆԵՐԻՆ

Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորներ՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 105 և ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակի դափնեկիր, ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիևի 95 ամյակներին։

Ի թիվս բազմաթիվ այլ հյուրերի, արարողությանը մասնակցել են նաև ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Ռոզումը և ռուս երաժշտագետ, գրող, Թարիվերդիևի այրի՝ Վերա Թարիվերդիևան։

Ցուցահանդեսը միավորում է ԽՍՀՄ ժամանակաշրջանի 2 մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։ Այցելուները կարող են տեսնել հազվագյուտ արխիվային լուսանկարներ՝ ընտանեկան հավաքներից, ծանոթանալ երաժիշտների ստեղծագործական ուղու հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով