
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ «Արմյուզիք» հրատարակչության կողմից հրատարակվել է ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՐԱԽ ԵՐԳԵՐ ժողովածուն, որի մեջ ներառված են ինչպես ժամանակակից, այնպես էլ ավագ սերնդի կոմպոզիտորների բազմաթիվ երգեր, որոնք արտացոլում են մեր ժամանակների կենսակերպը, հումորը և աշխարհընկալումը:
Երգերն իրենց մեջ պարունակում են երեխաների հոգեբանության հետ առնչվող թեմանար, որոնք ավելի դեշտ են դարձնում երեխայի առօրյան, ինչպես նաև խթանում են լինել կրթված և հայրենասեր:
15 հեղինակի՝ Ռոբերտ Պետրոսյանի, Էմմա Միրհանյանի, Ստեփան Լուսիկյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Վահե Հայրապետյանի, Արմենուհի Կարապետյան, Նարինե Զարիֆյանի, Էդմոնդ Մակարյանի, Նաիրա Դիվանյանի, Մարի Սարկիսիան-Չինկեզյանի, Նունե Արզումանյանի, Հասմիկ Արշակյանի 21 երգերը ունկնդրին ավելի մոտ են պահում հայ կոմպոզիտորական անգերագնահատելի դպրոցին՝ մշտապես աջակցելով երաժշտական դաստիարակությանը:
Գրքի կազմողն ու գլխավոր խմբագիրը Արամ Սաթյանն է, ձայնանիշների և խոսքերի շարվածքը՝ Տիգրան Համբարյանի:

