
Նոյեմբերի 9-ին Երևանի Համո Սահյանի անվան գրադարանում տեղի է ունեցել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ԱՐԱՄԻ ՍԱԹՅԱՆԻ հետ ստեղծագործական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի կոմպոզիտորների միության և Ավետիս-արտ արվեստի միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք նախագծեր, այդ թվում՝ գարնանը նախատեսվելիք երգի մրցույթը՝ Համո Սահյանի պոեզիայի հիման վրա:
Ցերեկույթին ելույթ են ունեցել Մարիա Խանդանյանն ու Ադամ Բարրոն, ներկաները դիտել են նաև Արամ Սաթյանին նվիրված՝ Ա1+ Հեռուստաընկերության կողմից բոլորովին վերջերս նկարահանված ֆիլմը:
Հանդիպման մասին:

