
Նոյեմբերի 6-ին Կայացավ Վարչության հերթական նիստը:
Նիստին ներկա էին.
Արամ Սաթյանը
Երվանդ Երզնկյանը
Արամ Հովհաննիսյանը
Ռուբեն Անտոնյանը
Գոհար Շագոյանը
Աննա Գարսոյանը
Արփինե Կալինինան
Էդմոնդ Մակարյանը
Էդգար Գյանջումյանը
Լիլիթ Արտեմյանը
Լիլիթ Երնջակյանը
Աշոտ Ղազարյանը
Ավետիս Բերբերյանը
Ստեփան Բաբաթորոսյանը
Վաչե Շառաֆյանը
Արամ Սաթյանը ներկայացրեց հետևյալ օրակագային անելիքները.
ՀԿՄ համերգասրահի վերանորոգման մանրամասները. բեմը լայնացվել է, իսկ վերջին շարքերը աստիճանաբար բարձրացվել են՝ ապահովելով ավելի լայն տեսադաշտ: Մեծացվել է նաև բեմահարթակը:
Վերանորոգման պատճառով Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի վերջին համերգը կհետաձգվի նախնական դեկտեմբերի 2:
2027թ. կկայանա Հայ ժամանակակից երաժշտության 11-րդ փառատոնը, որը նվիրվելու է ՀԿՄ 95-ամյակին: Այդ առիթով ընդլայնվելու է փառատոնի համերգային ծրագիրը՝ ներգրավելով էստրադային և ժողովրդական երաժշտություն:
2027թ. կկայանա Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 14-րդ մրցույթը:
Արամ Սաթյանի առաջարկով ստեղծվեց ՀԿՄ ընդունող հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Արամ Սաթյան
Էդուարդ Հայրապետյան
Արամ Հովհաննիսյան
Էդմոնդ Մակարյան
Նարինե Զարիֆյան
Վաչե Շառաֆյան
Լիլիթ Արտեմյան
Աննա Ասատրյան
Նարինե Ավետիսյան
Արամ Սաթյանը առաջարկեց նոյեմբերի 13-ին անկացնել ՀԿՄ ընդունող հանձնաժողովի նիստ՝ որոշելով աշխատակարգը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀԿՄ նախաձեռնությամբ՝ «Արմյուզիք» հրատարակչության կողմից հրատարակվել է «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն, որի մեջ ներառված են հետևյալ 15 հեղինակի 21 երգ. Ռոբերտ Պետրոսյան, Էմմա Միրհանյան, Ստեփան Լուսիկյան, Արամ Սաթունց, Արամ Սաթյան, Կոնստանտին Պետրոսյան, Ստեփան Բաբաթորոսյան, Վահե Հայրապետյան, Արմենուհի Կարապետյան, Նարինե Զարիֆյան, Էդմոնդ Մակարյան, Նաիրա Դիվանյան, Մարի Սարկիսիան-Չինկեզյան, Նունե Արզումանյան, Հասմիկ Արշակյան:
Գրքի կազմողն ու գլխավոր խմբագիրը Արամ Սաթյանն է, իսկ ձայնանիշների և խոսքերի շարվածքը՝ Տիգրան Համբարյանը:
Խոսքով հանդես եկան Վարչության նիստի անդամները, այդ թվում Աշոտ Ղազարյանը, ով առաջարկեց միջոցներ ձեռնարկել, որ ուսումնարանները և քոլեջները նույնպես ունենան կոմպոզիցիայի ֆակուլտետ:

