ՀԿՄ ԱՆԴԱՄ, ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ «REFLECTIONS» և «DIALOGUE» ՄՈՆՈՕՊԵՐԱՆԵՐԸ՝ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ

Նոյեմբերի 4-ին, ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեցին ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնոօպերաները:

Ստեղծագործություններն ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգի երկար ցանկում։

2 մոնոօպերաների առանցքում կինն է՝ իր ներաշխարհով, զգացմունքներով ու ապրումներով, հիշողություններով, լռությամբ և ներքին երկխոսությամբ։ Ստեղծագործություններում կանացի զգացողությունը վերածվում է երաժշտական լեզվի, իսկ անձնական ապրումը՝ բեմական պատմության։ «Reflections» և «Dialogue» ստեղծագործությունները բացահայտում են կնոջ ներաշխարհի տարբեր շերտերը՝ նրա խոցելիությունն ու ուժը, ինքնաճանաչման ճանապարհը, հիշողությունը, սերը, սեփական «ես»-ի և սիրելի մարդու հետ երկխոսությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով