ԱԼԻՆԱ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ-90. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ՀԱՄԵՐԳ


Նոյեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, ԵՊԿ-ի ակուստիկ լաբորատորիայում կայացավ ՀԿՄ անդամ, երաժշտագետ, ֆոլկլորագետ, մանկավարժ, պրոֆեսոր, Արվեստագիտության թեկանածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր Ալինա Փահլևանյանի 90-ամյակին նվիրված Գիտաժողով-համերգ:

ՀԿՄ անդամներ Աննա Արևշատյանը, Արզաս Ոսկանյանը և այլ երաժշտական հասարակական գործիչներ իրենց երախտիքի խոսքն ուղղեցին կոնսերվատորիայի վաստակաշատ դասախոս, հայ երաժշտագիտության նվիրյալ, տասնյակ սերունդներին ճանապարհ բացող ուսուցիչ Ալինա Փահլևանյանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով