
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Սահակ և Մեսրոպ» շքանշանակիր, Կոմիտասի անվան մրցանակակիր Կոնստանտին Պետրոսյանի հոբելյանական, հեղինակային համերգը:
Ծրագրում.
«ՀԱՅՐԵՆԻ ՂՈՂԱՆՋՆԵՐ» ժողովրդական երգերի մշակումներ a’capella երգչախմբի համար (հայաստանյան պրեմիերա)
«ՏԻՐԱՄԱՅՐ», խոսք Ներսես Արք․Պոզապալյանի
«ՎՈԿԱԼԻԶ» քառաձայն երգչախմբի համար (պրեմիերա)
«ԱԶԳ ՀԱՅԿԱԶԵԱՆ», խոսք Գևորգ Կարապետյանի
«ՏԻԵԶԵՐՔ»
ԿՈՆՑԵՐՏ ՁԱՅՆԻ ԵՎ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ
«ԳՅՈՒՄՐԻ»
«ՎԱՐԻԱՑԻԱՆՆԵՐ ՖԼՈՒԳԵԼՀՈՐՆԻ ԵՎ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ»
«ԳԱՌՆԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆ» մենակատարի, երգչախմբի և նվագախմբի համար
Համերգին մասնակցեցին՝
Հայաստանի պետական կամերային երգչախումբ
/գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան/
Հայաստանի պետական ջազ նվագախումբ
/գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյան/
Հատուկ ելույթ՝ Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ /գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան/
Մենակատարներ՝ Աննա Վարդազարյան, Սոֆյա Մելքումյան, Դանիել Մելքոնյան, Տիգրան Հակոբյան, Նելլի Մանուկյան:
Համերգավար՝ Կարեն Քոչարյան:
English
Русский
