ԿԱՅԱՑԱՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2026 թվականի մայիսի 21-ին տեղի ունեցավ ՀԿՄ Վարչության հերթական նիստը: Նիստը վարող ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանն իր խոսքում նախ անդրադարձավ ընթացող 10-րդ փառատոնին առնչվող հարցերին, հորդորեց առավել ակտիվ ունենալ մասնակցություն՝ նաև որպես ունկնդիր: Միության նախագահը ընդգծեց փառատոնին հնչող ստեղծագործությունների բարձր պրոֆեսիոնալիզմը ու  դրանց որակական հատկանիշները: Ներկայացվեց, որ նախորդ մի քանի տարիների պես, այս տարի ևս նոր ստեղծագործությունների կատարումների համար առանձնացվել են կոմպոզիտորների համար հոնորարներ: Հաջորդիվ, անդրադարձ կատարեց Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթին՝ նշելով դրա անցկացման բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնակիցների շրջանում հուսալի արդյունքները:

Այնուհետև Արամ Սաթյանն անդրադարձավ միությանն առնչվող խնդիրներին, դրան վերաբերող հնարավոր լուծումներին: Նախ, ներկայացրեց կես տարվա ֆինանսական հաշվետվությունը, որից հետո Վարչության անդամներին ներկայացվեց Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանն առնչվող հարցերի և հեռանկարային ծրագրերի մասին:

Արամ Սաթյանը նշեց, որ հաջորդ նիստին կներկայացվեն նոր մոտեցումներ: Առաջարկվեց Վարչության անդամներին մտածել հեռանկարային նոր ծրագրերի մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով