
Դեկտեմբերի 24—ին կայացավ ՀԿՄ Վարչության 2025թ. ամփոփիչ նիստը. նիստը բաց էր բոլոր ՀԿՄ անդամների համար:
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը սկզբում ներկայացրեց 2025թ. ֆինանսական և համերգային հաշվետվությունները:
Հաջորդիվ քննարկվեց 2026թ. կայանալիք նախագծերը՝ Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը, ինչպես նաև Էդ. Միրզոյանի անվան պատանի կոմոպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Վարչության անդամներին ծանուցվեց նաև առ այն, որ գալիք տարվա փառատոնը իր ձևաչափով լինելու է բավական հագեցած:
Վարչության նիստը եզրափակվեց նախատոնական շնորհավորանքներով:
English
Русский
