ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ին ԿԱՅԱՑԱՎ ՀԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նիստին ներկա էին.

Արամ Սաթյանը
Ավետիս Բերբերյանը
Աշոտ Ղազարյանը
Արփինե Կալինինան
Լիլիթ Արտեմյանը
Վաչե Շարաֆյանը
Ստեփան Բաբաթորոսյանը
Էդգար Գյանջումյանը
Նարինե Զարիֆյանը
Գոհար Շագոյանը
Աննա Ասատրյանը
Աննա Գարսոյանը
Էդմոնդ Մակարյանը

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի առաջարկով, ներկաները հոտնկայս հարգեցին նոյեմբերի 11-ին մահացած ՀԿՄ անդամ, երաժշտագետ, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակվոր գործիչ Իրինա Զոլոտովայի հիշատակը:

Աննա Ասատրյանն իր խոսքում նշեց, որ շուտով լույս է տեսնելու Լիլիթ Երնջակյանի հեղինակած՝ կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանին նվիրված գիրքը, որը կնվիրվի նաև Իրինա Զոլոտովային: Աննա Ասատրյանը նաև ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, ՀԿՄ-ի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Սարյանի տուն-թանգարի համատեղ «Ղազարոս Սարյան. կյանքը և գործունեությունը» խորագիրը կրող գիտական կոնֆերանսի մասին:

Անդրադառնալով ընթացիկ հարցերին, ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը խոսեց երկար ժամանակ քննարկվող և նոր  խմբագրված Կանոնադրության մասին: ՀԿՄ նախագահի առաջարկով և ներկաների միաձայն որոշմամբ՝ Վարչության կողմից հաստատվեց կանոնադրության նոր խմբագրված տարբերակը, որը քննարկման կդրվի արդեն հաջորդ տարի կայանալիք Ընդհանուր ժողովին:

Ա. Սաթյանը ՀԿՄ Վարչության անդամներին ներկայացրեց նաև անցնող 10 ամիսների ՀԿՄ ֆինանսական հոսքերի, հաջորդ տարի հնարավոր ծախսերի, սպասվող իրադարձությունների և սպասվող նախագծերի մասին:

ՀԿՄ նախագահի առաջարկով՝ Վարչության անդամներին հանձնարարվեց ներկայացնել նոր և հետաքրքիր գաղափարներ, որոնք կխթանեն ՀԿՄ հետագա աշխատանքը: Ա. Սաթյանը Վարչության անդամներին ներկայացրեց նաև համագործակցության մի քանի առաջարկներ, որոնք դեռ գտնվում են բանակցային փուլում:

Ա. Սաթյանը կարևորեց նաև Երևանում կառուցվող թաղամասերից մեկում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ փողոցներից որոշները կոմպոզիտորների անուններով անվանակոչելու գաղափարը: Ըստ այդմ, արդեն կա քաղաքապետարանի որոշումը՝ 2 փողոցի անվանակոչման, մասնավորապես Ալեքսանդր Աճեմյանի և Արամ Սաթունցի անուններով: Միևնույն ժամանակ, Էդմոնդ Մակարյանը նշեց, որ ՀԿՄ-ն մեկ անգամ չէ, որ դիմել է քաղաքապետարան՝ ՀԿՄ վարչական շենք ուղորդող ցուցանակներ քաղաքի երկու բանուկ հատվածներում (Բաղրամյան-Դեմիճյան և Սարյան-Պուշկին) տեղադրելու վերաբերյալ: Մասնավորապես, վերջին շրջանում Սարյան փողոցից դեպի ՀԿՄ վարչական շենք բերող աստիճանների վրա սարյանական նկարի կրկնօրինակ սալիկապատումը հրաշալի առիթ կլիներ այդ հատվածում քաղաքի հյուրերի համար ներկայացնել նաև քաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող մեր շենքի մասին:

Քննարկվեց նաև ՀԿՄ դահլիճը ջեռուցելու հարցը. խողովակներն արդեն անցկացված են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով