ՀԿՄ ԱՆԴԱՄ, ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ «REFLECTIONS» ԵՎ «DIALOGUE» ՄՈՆՈ-ՕՊԵՐԱՆԵՐԸ՝ RECORDING ACADEMY-ի 68-րդ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԱՍԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

Շուշան Սարգսյանի նոր 2 մոնո-օպերաները՝ «Reflections» և «Dialogue», ներկայացվել են 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «ժամանակակից դասական կոմպոզիցիա» անվանակարգում և վերաիմաստավորում են մոնոօպերայի ժանրը՝ համադրելով խորություն և նորարարություն:

«Reflections». Կամերային մոնոօպերա սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար՝ «Reflections»-ը հանդիսանում է մի ինտիմ երաժշտական ճամփորդություն դեպի կանացի գիտակցության ներս։ Ստեղծագործությունը հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ձայնային գոբելեն ստեղծելով, որը միաժամանակ անժամանակ է ու արդիական։

«Dialogue». Մոնո-օպերա բարիտոնի համար: Մերժում է ավանդական ձևաչափերը՝ համադրելով խոցելիությունը ուժի, լռությունը՝ պոռթկման հետ։ Հարմոնիկ նոր լեզվով ու նրբագեղ հյուսվածքներով այս գործը դառնում է գեղարվեստական խոսք տղամարդկային ներաշխարհի մասին՝ 21-րդ դարի լեզվով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով