
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 26-ից 28-ը կայացող Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը կանցկացվի Դիլիջանում՝ Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահում:
Այս տարի փառատոնին կմասնակցեն Գյումրու պետական սիմֆոնիկ և Վանաձորի կամերային նվագախմբերը՝ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:
Սեպտեմբերի 26-ին Վանաձորի կամերային նվագախմբի կատարմամբ կհնչեն Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Դավիթ Հալաջյանի, Նարինե Զարիֆյանի, Արմենուհի Կարապետյանի, Հայկուհի Հակոբյանի, Ժիրայր Շահրիմանյանի և Էդմոնդ Մակարյանի ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 28-ին Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Ալեքսանդր Աճեմյանի, Գևորգ Արմենյանի, Էդգար Հովհաննիսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Վարդ Մանուկյանի և Կարեն Անանյանի ստեղծագործությունները:
Համերգների մուտքն ազատ է:
Սկիզբը՝ ժ. 18:00
«ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՕՐԵՐ» խորագիրը կրող փառատոնն իրականանում է «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի գործընկերությամբ:
English
Русский
