
Միրզոյանական 12-րդ մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 12-ին՝ Է. Միրզոյանի ծննդյան օրը: Այդ օրը ժամը 12:00-ին մասնակիցները նախ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն մեծանուն կոմպոզիտորի հիշատակին՝ Կոմիտասի անվան պանթեոնում, որից հետո Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա մասնակիցների ելույթների հաջորդականության վիճակահանությունը.
Մրցութային I փուլը տեղի կունենա մայիսի 13-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, որի շրջանակներում ԱՎԱԳ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ), իսկ ԿՐՏՍԵՐ խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:
Սկիզբը՝ 17:00
Մրցութային II փուլը տեղի կունենա մայիսի 15-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, որի շրջանակներում ԿՐՏՍԵՐ և ԱՎԱԳ խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն (ԿՐՏՍԵՐ խմբի մասնակիցների ստեղծագործությունը չպետք է գերազանցի 5 րոպեն, իսկ ԱՎԱԳ խմբի մասնակցի ստեղծագործությունը՝ 10 րոպեն):
Սկիզբը՝ 17:00
Մայիսի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի Գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ և հայտնի կդառնան այս տարվա մրցանակակիրների անունները: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:
Սկիզբը՝ 19:00
Մայիսի 20-ին Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում կկայանա մրցույթի մրցանակակիրների համերգը:
Սկիզբը՝ 16:00
Մուտքն ազատ է:
English
Русский
