ՀԱՄԵՐԳ-ՑՈՒՑՀԱՆԴԵՍ ՀԿՄ-ում

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵԿՊԿ) նախաձեռնությամբ, Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) հետ համատեղ ապրիլի 8-ին, ՀԿՄ համերգասրահում կայացավ Գարնանային համերգ-ցուցահանդես:

ՀԿՄ համերգասրահի նախասրահում ցուցադրվեցին Մանոն-Արմինե Ավետիսյանի, Լիանա Օհանյանի, Իրինա Սաղյանի կտավները, իսկ նախագծի համերգային բաժնում, որը կայացավ ՀԿՄ համերգասրահում, ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Բակունցը, Մարիա Խանդանյանը, Արփինե Մնացականյանը, Արտակ Այավազյանը, Լևոն Գևորգյանը, Գայանե Ենոքյանը, Սոֆի Ստեփանյանը, Սուսաննա Սարուխանյանը, Ալինա Հակոբյանը, Նարեկ Խառաթյանը, Մերի Մարտիրոսյանը, Զարուհի Մինասյանը, Մարինե Մկրտչյանը, ինչպես նաև ԵԿՊԿ «Կոմիտաս» երգչախումբը և ՀՀ վաստակավոր արտիստ Աննա  Մայիլյանի ղեկավարած Վոկալ անսամբլը:

Նախագծի հեղինակն է ԵՊԿ դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյան:

Լուսանկարները՝ Արմեն Ամիրխանյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով