ՄԱՐՏԻ 21-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՀԿՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ

2025 թվականի մարտի 21-ին տեղի ունեցավ ՀԿՄ մասնաճյուղերի ղեկավարների համատեղ նիստ, որի շրջանակներում քննարկվեցին ընթացիկ հարցեր, այդ թվում՝ մասնաճյուղերի աշխատանքների, դրանց շրջանակներում ձևավորված/ձևավորվելիք նոր կապերի, հետագա ծրագրերի վերաբերյալ հարցեր: Մասնաճյուղերի ղեկավարներին ներկայացվեց Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումներում ՀԿՄ մասնակցության մասին տեղեկատվություն, մասնավորապես՝ ՀԿՄ նախաձեռնությամբ սիմֆոնիկ ստեղծագործությունների մրցույթի, դրա մանրամասների և մասնաճյուղերի՝ մրցույթում ներգրավվածության մասին: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում դարձյալ հանդիպելու՝ քննարկելու համար մասնաճյուղերի միասնական նախագիծ իրականացնելու տարբերակների մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով