ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ԲՈԳԴԱՆԻ
ԳԱՅԱՆԵ ԲՈԳԴԱՆԻ
Երաժշտագետ
1996թ.—ից Հայաստանի կոմպոզիտորների (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 13/06/1959 թ., Բաթումիում (Վրաստան):
1974-1978թթ. ուսանել է Կիրովականի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական-կոմպոզիտորական բաժնում:
1978-1983թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժնում (ղեկ.՝ Ռ. Ստեփանյան):
1987-1994թթ. Երևանի N 2 Արվեստի դպրոցում դասավանդել է տեսական առարկաներ:
1994թ.-ից Ալ. Սպենդիարյանի անվան թիվ 1 հատուկ երաժշտական դպրոցում դասավանդում է տեսական առարկաներ:
1996-1998թթ. Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում դասավանդել է տեսական առարկաներ:
1997-1999թթ. «Միր» հեռուստատեսությունում աշխատել է որպես թղթակից-լրագրող:
Հեղինակ է երաժշտական մանկավարժությանը, հայ, ռուս, վրացի ժամանակակից կոմպոզիտորներին նվիրված հոդվածների, նաև՝ ռադիոհաղորդումների՝ նվիրված հայ, ռուս, վրացական մշակույթին: