ԿԵՍՈՅԱՆ

ԳԱՅԱՆԵ  ՌՈՒԲԵՆԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության  անդամ է 2014թ.-ից:

Ծնվել է 03/06/1956թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1971-1975թթ. ուսանել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժնում:

1977-1982թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (ղեկ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Է. Հովհաննիսյան):

1981-1986թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  երաժշտության պատմության բաժնում  (ղեկ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա. Բուդաղյան):

1975-1976թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցում երգ-երաժշտություն առարկան:

1976-1978թթ. աշխատել է «Կանազի» մշակութային տանը  որպես սոլֆեջիոյի ուսուցիչ:

1982թ.-ից «Հայհեղինակ» և «РАО» հասարակական  կազմակերպությունների անդամ է:

1987-1994թթ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության արտերկրի համար տրվող հաղորդումների խմբագրությունում որպես  ավագ երաժշտական խմբագիր, պատրաստելով բազմաթիվ հարցազրույցներ «Աշխարհը և մենք» հաղորդման շրջանակներում (Շարլ Ազնավուրի, Էդուարդ Թոփչյան և այլն.)

Հեղինակային հեռուստաֆիլմեր՝ «Մենախոսություն», ՀՀ հանրային հեռուստատեսություն, 1992թ., «Չեմ կարող լռել» կամ «Դարձյալ էլվինա»  ՀՀ հանրային հեռուստատեսություն, 1994թ.

1994-1996թթ. համագործակցել է Հ1  հեռուստաընկերության հետ, պատրաստելով երաժշտական հաղորդումներ երիտասարդ էստրադային կատարողների մասին:

1997-1998թթ. աշխատել է Հրազդան մարզահամերգային համալիրին կից «Արդինի» ակումբում որպես կոմպոզիտոր

2009-2010թթ. աշխատել է Ռ. Միրզոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում որպես երգչախմբի ղեկավար:

2009-2010թթ. դասավանդել է կոմպոզիցիա Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում:

2009թ.-ից  համագործակցել է «Փոքր Մհեր» երեխաների զարգացման կենտրոնի հետ, որտեղ  2022թ.-ց աշխատում է որպես երգ-երաժշտության ուսուցիչ:

«ARM TV» հեռուստաընկերությունում,  «Монолог в диалоге» 12 հաղորդումներից բաղկացած շարքի հեղինակ է, Մոսկվա, 2014թ.

«ARM TV» հեռուստաընկերությունում  «Երևանյան հանդիպումներ» հաղորդումների, (այդ թվում նաև կոմպոզիտոր Լևոն Չաուշյանին նվիրված հաղորդման) հեղինակ է, Երևան, 2015թ.

Հեղինակ է տարբեր ժանրերում գրված բազմաթիվ գործիքային և վոկալ ստեղծագործությունների  հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով:

Դաշնամուրային պիեսներ, Պոեմ ֆլեյտայի և դաշնամուրի համար

Երգերի շարք երկսեռ երգչախմբի համար, 1977-1979թ.

«Հուշեր» երգ, ( հնչել է Է. Մակարյանի կատարմամբ 1979թ.)

Մանկական օպերա Ղ․ Աղայանի «Արեգնազան» հեքիաթի հիման վրա  (բեմադրվել է Երևանի Մանկական գեղագիտության կենտրոնում), 1980-1982թթ.

«Հին հեքիաթ» երգ (առաջին կատարումը Ռ. Մկրտչյան), 1982թ.

«Մետամորֆոզներ» կամերային նվագախմբի համար (ժողովրդական  երգերի թեմաներով), 1986թ.

Երաժշտություն Լ․Ենգիբարովին նվիրված հեռուստաֆիլմի համար  (ձայնագրվել է Ստ.Շաքարյանի ջազ-քառյակի կատարմամբ,  ՀՀ Պետհեռուստառադիոյի 6-րդ ստուդիայում), 1987թ.

«You in my life», «Դու իմ կյանքում» երգ, 1978թ., (կատարվել է Մարինե Գրիգորյանի կողմից 1987թ. «Նոր անուններ»  Համամիութենական փառատոնում և արժանացել է դափնեկրի կոչման, Մոսկվա)

«Իմ երազում»  էստրադային երգ, ( Համամիութենական մրցույթ, 1 տեղ) 1987թ.

«You and me» երգ,  (հնչել է Եվրախորհրդի երկրների երիտասարդների  և ուսանողների  Միջազգային փառատոնի ավարտին Հռոմում), 1987թ.

«Մարիամի երազը»  մանկական մյուզիքլ, 1987թ., (բեմադրվել է Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետև ներկայացվել է Շվեյցարիայում, 1991թ.)

«Առաքյալներ» (Նորայր Մնացականյանի խոսքերով),  «Մայր»,  «Աղոթք», «Եղեռնի նահատակներին», «Աղերս», «Հայաստան» երգերը (հեղինակի խոսքերով),  1991թ.

Բազմաթիվ էստրադային երգեր, 1987-1996թթ., որոնք հնչել են ՀՀ պետհեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ,  նաև Հայաստանի պետական ջազային  նվագախմբի կատարմամբ  (ղեկ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝ Կ. Օրբելյան)

«Նվիրում»  կամերային նվագախմբի համար, (նվիրվում է Էդ. Հովհաննիսյանին), 1996թ.

«Ոսկե աշուն» հիմն, 1998թ.

Փոքր կտավի բազմաթիվ ստեղծագործություններ՝ դաշնամուրի և թավջութակի, սոպրանոյի և երգեհոնի, ջութակի, թավջութակի, ֆլեյտայի և դաշնամուրի համար,

 

Բազմաթիվ երգեր  «Դո ռե մի» հեռուստանախագծի  համար, 2000-2002թթ.

«Քեզ, իմ սեր», «Մի պահ», «Ինչու-ինչպես» երգերի խոսքերի հեղինակ (Էմմիի երգացանկից)

«КВН»-ի հիմնը (նաև խոսքերի հեղինակ), 2003թ.

«Последний звонок» երգը, որը դարձավ Միջազգային դպրոցի շրջանավարտների հիմնը (Մոսկվա), 2005թ.

«Ստեֆիի երաժշտական օրագիրը»  դաշնամուրային մանկական պիեսների շարք, 2006-2008թթ.

«Քանաքեռ» երգը,  ձոն Ա. Տեր-Ղևոնդայնի անվան երաժշտական դպրոցին, 2006թ

Երգեր մանկական երգչախմբի համար, 2006-2008թթ.

«Վալս»  երկու դաշնամուրի համար, 2006-2008թթ.

«Հայր մեր»,  «Տեր, ողորմյա» սոպրանոյի և երգեհոնի համար, 2006 -2008թթ.

Երկու խմբերգ երկսեռ  երգչախմբի համար  (խոսք՜ Կոմիտասի), 2009թ.

«Աշնան երգը» լարայինների համար, 2009թ.

«Մտորումներ» 3 մաս, շեփորի և դաշնամուրի համար, 2009-2010թթ.

9 ռոմանս  կամերային նվագախմբի և մեցցո-սոպրանոյի համար, 2009-2010թթ.

Ռոմանսներ  «Զղջում» սոպրանոյի համար, (խոսք՝Հենրիկ Սերոբյանի)

«Մոռանալ» բարիտոնի համար (խոսք՝Վահան Տերյանի)

«Աշնան երգը» սիմֆոնիկ նվագախմբի համար, (նվիրվում է երաժշտության առաջին ուսուցչուհի՝  Ամալիա Քրիստոփորի Հունանյան-Ազնավուրյանին), 2009թ.

3 ռոմանս  սոպրանոյի համար՝ «Իմ երազում», «Կույրը», «Աղերս»  (խոսք՝ Կոմիտասի), 2010թ.

«Цветы»,  ռոմանսների շարք սոպրանոյի համար, (խոսք՝ Կարինե Հունանյանի), 2010թ.

11 ռոմանս կանանց երգչախմբի համար  a-cappella, (խոսք՝  Կոմիտասի), 2012թ.

«Նվիրում» երկսեռ երգչախմբի համար (խոսք՝ Կոմիտասի), 2012-2016թթ., (կատարվել է  Ժամանակակից երաժշտության փառատոնին Հայաստանի պետական Կամերային երգչախմբի կատարմամբ, գեղ. ղեկավար՝ Ռ. Մլքեյան, 2016թ.)

«Երևան» երգը, (Հանրապետական մրցույթում II տեղ), 2018թ.

Ռուսական հեղինակային երգերի ձայներիզ՝ Լյուդմիլա Գավրյուշինայի խոսքերով,

«Բարսեղյան-ռեքորդս» ԱՄՆ, Լոս-Անջելես, 1997թ.

Հեղինակային երգերի ձայներիզ «Կրասնով դիզայն», Մոսկվա, 1998թ.

«Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը» գիրք, հոդվածի հեղինակ, Երևան, 2001թ.

«Ստեֆֆիի երաժշտական օրագիրը» մանկական դաշնամուրային պիեսների ժողովածու, Երևան, 2006-2008թթ.

Դաշնամուրային պիեսներ «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածու», 2008թ.

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ