ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԹԵԼՄԱՆԻ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԹԵԼՄԱՆԻ
Կոմպոզիտոր, ֆլեյտահար
Ծնվել է 20/09/1965թ. Երևանում:
1989թ.-ից Կոմպոզիտորների միության անդամ է:
1989թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (պրոֆ.՝ Ղ. Սարյան):
1990թ. ավարտել է ֆլեյտայի դասարանը (պրոֆ.՝ Լ. Ալոյան):
1992թ. ավարտել է ստեղծագործական բաժնի ասպիրանտուրան (պրոֆ.՝Ղ. Սարյան):
1994-1995թթ. սովորել է Ֆրանսիայի Բուլոնի ազգային կոնսերվատորիայում (կոմպոզիցիա՝ Պ. Գռուվելի դասարան, ֆլեյտա՝ Ս. Նեսսիի դասարան):
Դասավանդում է Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում:
2010թ․-ից Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի դոցենտ է։
2017թ. իր աշակերտների հետ մասնակցել է փորձի փոխանակման դասընթացների Վիեննայի երաժշտական ակադեմիայում և Սլովենիայի կոնսերվատորիայում.
2018թ. իր աշակերտների հետ ելույթ է ունեցել Ստոկհոլմում:
1977թ. Ճապոնիայի հեռուստաընկերություններից մեկը նկարահանել է Արմենուհի Կարապետյանին նվիրված «Պատանի կոմպոզիտորը» ֆիլմը, որը ցուցադրվել է Ճապոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում։
1986-1989թթ. «Մանթաշյան» հիմնադրամի թոշակառու
2000 և 2005թթ. արժանացել է «Լավագույն ուսուցիչ» մրցանակին: Իր կոմպոզիցիայի և ֆլեյտայի դասարանների աշակերտները արժանացել են միջազգային մրցույթների դափնեկիրների կոչմանը («Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն, «Ամադեուս» միջազգային մրցույթ, մրցույթներ Վիեննայում, Ֆրանկֆուրտում, Ռոսաստանում և Հայաստանում, Ա.Խաչատրյանի անվան ստեղծագործող երեխաների հանրապետական ամենամյա փառատոներ, Էդ. Միրզոյանի անվան պատանի ստեղծագործողների միջազգային մրցույթ, Սերժ Թանկյանի կողմից հայտարարած «7 նոտա» միջազգային մրցույթ)
2002թ. «Золотая Пальмира» միջազգային մրցույթում արժանացել է Հատուկ մրցանակի «Ժամանակակից լավագույն խմբերգային ստեղծագործության համար:
2007, 2011, 2013թթ. արժանացել է մրցանակների՝ «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթներում:
2009թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ նվիրված Կոմիտասի 140-ամյակին արժանացել է «Կոմիտասյան մեղեդու լավագույն մշակման համար»:
2012թ. «Молодая классика» մրցույթում ստացել է Հաղթողի դիպլոմ (Սանկտ-Պետերբուրգ):
2012թ. արժանացել է 1-ին մրցանակի «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի կողմից հայտարարված «Ave Maria»-ների կոմպոզիտորական մրցույթում:
2016թ. Գյումրու քաղաքապետարանի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ «Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» միջոցառման մասնակցության համար:
2016թ. արժանացել է պատվոգիր էստրադային-հայրենասիրական երգի մրցույթ-փառատոնին մասնակցության համար:
2016թ. և 2019թ. ՀՀ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կողմից արժանացել է պատվոգրերի:
2016թ. Գյումրու քաղաքապետարանի կողմից արժանացել է շնորհակալագրի «ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» միջոցառմանը մասնակցելու համար:
2017թ. Պարգևատրվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի փորձի փոխանակման “Wiener Musikakademie” վկայականով
2017թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
2021թ. «Новые мелодии» 1-ին միջազգային մրցույթ կոմպոզիտորների համար արժանացել է 3-րդ մրցանակի (Սանկտ-Պետերբուրգ):