ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳԻ
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳԻ
Երաժշտագետ
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1970թ.-ից
Ծնվել է 05/11/1936թ., ք. Երևանում:
1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան իբրև ջութակահար (ղեկ.՝ Հ. Կ. Բոգդանյան), 1963 թ.՝ իբրև երաժշտագետ (ղեկ.՝ Գ. Գ. Տիգրանով):
1967թ. ավարտել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ որպես երաժշտագետ (ղեկ՝ Գ. Գ. Տիգրանով):
1970թ. Լենինգրադի կոնսերվատորիայում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Пути развития скрипичной сонаты в Армении» («Ջութակի սոնատի զարգացման ուղիները Հայաստանում») թեմայով:
1963թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական խմբագիրն է:
1963թ.-ից կազմակերպում և վարում է համերգ-դասախոսություններ Հայկական ֆիլհարմոնիայի, «Դպրոցականի ֆիլհարմոնիայի», «Երաժշտական զրուցակցի» (ԵՊԿ), Հայաստանի կոմպոզիտորների միության շրջանակներում (շուրջ 4000 ելույթներ):
1967թ.-ից ԵՊԿ-ում դասավանդում է «Երաժշտության պատմություն» առարկան:
1993թ.-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Գիտամեթոդական ձեռնարկներ կոնսերվատորիայի համար.
Լ. վան Բեթհովեն, Ե., 1966թ.
Յո. Ս.Բախ, Ե., 1970թ.
Իմպրեսիոնիզմ.Կլոդ Դեբյուսի, Ե., 1974թ.
Մորիս Ռավել, Ե., 1987թ.
Մենագրություններ.
Ջութակի սոնատը հայ երաժշտության մեջ, Ե.,1984թ.
Հրաչյա Բոգդանյան, Ե., 1994թ.
Ալեքսանդր Չաուշյան, Ե., 1995թ.
Карп Савельевич Домбаев, Ер., 1996г.
Скрипач Акоп Варданян, Ер., 1998г.
Авет Габриелян в начале пути, Ер., 1999г.
Александр Арутюнян. Воспоминания (автор-составитель), Ер., 2000г.
Ալեքսանդր Հարությունյան, Հուշեր, Ե., 2000թ.
Адам Худоян. Воспоминания (автор-составитель), Ер., 2001г.
Вилли Мокацян, Ер., 2002г.
К. С. Сараджев и Московский симфонический оркестр его имени (автор-составитель) Ер., 2002г.
Эдвард Мирзоян. Фрагменты (автор-составитель), Ер., 2005г.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ – 80, Ե., 2006թ.
Карен Костанян (музыкант, учитель, друг), Ер., 2008г.
Ереванская государственная консерватория имени Комитаса – 85, (в фотографиях, документах и в высказываниях), Ер., 2008г.
Ваге Агаронян, Ер., 2011г.
Левон Зорян, Ер., 2012г.
Дмитрий Николаевич Лекгер, Ер., 2012г.
Завен Варданян, Ер., 2013г.
Константин Мелик-Вртанесян, Ер., 2016г.
Вильгельм Шперлинг, (соавтор Гарри Маилян), Ер., 2016г.
Анна Мнацаканян, Ер., 2017г.
Евгения Хосровян, Ер., 2019г.
100-ից ավելի հոդվածներ հանրագիտարաններում, գիտական ժողովածուներում, ամսագրերում և օրաթերթերում:
1970թ. ստացել է Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1989թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:
2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
2012թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
2017թ․ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
2017թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
2021թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: