ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ԱՐԹՈՒՐ  ՄԻՀՐԴԱՏԻ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ

Հայաստանի կոմպոզիտորների միության (այսուհետ՝ ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 16/07/1958թ., Լոռիում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

կոնսերվատորիայի  (ԵՊԿ) կոմպոզիցիայի (ղեկ.` Ղազարոս Սարյան), խմբավարական (ղեկ.` Սեդրակ Տեր-Ղազարյան) և երաժշտագիտական (ղեկ.` Նիկողոս Թահմիզյան) բաժիններում:

Ժողովրդական երգերի մշակումներ երգչախմբի համար

«Զանգի» երգչախմբային պոեմ (խոսք` Խ. Աբովյանի)

Վոկալ շարք ձայնի և դաշնամուրի համար

Կանտատ «Եղծ աղանդոց»` ըստ Եզնիկ Կողբացու

«Նավասարդ» նախաքրիստոնեական ծեսը (երաժշտական մեծ ներկայացում) նվագախմբի և երգչախմբի համար

Խմբերգեր ըստ Գրիգոր Նարեկացու պոեմի

«Տաղ» լարային նվագախմբի համար

Դաշնամուրային կվինտետ

Դաշնամուրային սեքստետ

«Սասունցի Դավիթ»  օպերա-բալետ (ձայնագրությունը` 2010թ., «Դար» հիմնադրամի հովանավորությամբ)

«Ռեքվիեմ» երգչախմբի և լարային նվագախմբի համար (խոսք` Ռ. Դավոյանի), 2015թ.

Դաշնամուրային ստեղծագործություններ

Խմբերգեր

Հեղինակ է հայ միջնադարյան խազաբանության, մշակութաբանության, ազգագրության, ժողովրդական ստեղծագործության, կրթության վերաբերյալ գիտական ստվարածավալ աշխատությունների, հոդվածների: Ոսումնասիրել և հրատարակել է Կոմիտասի անտիպ երաժշտագիտական ձեռագրերը:

 

Ա. Միջնադարյան  եկեղեցական երաժշտություն.

«Միջնադարյան խազարվեստը հայ երաժշտական մշակույթի համակարգում». հինգ հատոր

Հատոր 1. «Առոգանություն», հրատարակված, Երևան, «Հայաստան» հրատ., 1990թ. (820 էջ)

Հատոր 2. «Ձայնեղանակներ», Երևան, «Դրազարկ» հրատ., 2016թ.

Հատոր 3. «Տաղաչափություն»

Հատոր 4. «Խազեր»

Հատոր 5. «Վերծանություններ»

  1. «Խազերի Կոմիտասյան վերծանության հայտնությունը», Երևան, «Հայաստան» հրատ., 2000թ., (360 էջ)
  2. Խազերից վերծանված երգերի ձայնագրություններ (ձայնագրված Սաղմոսավանքում, Երևանի պետ. կամերային երգչախմբի կողմից), կից գիրքը հայերեն և անգլերեն, «Շարական խազագրեալ», թարգմանությունը` Վաչե Պարսումյանի, Երևան, «Նարեկացի» հրատ., 2013թ.

Թարգմանիչ և ընդհանուր խմբագիր` դիրիժոր, երաժշտագետ Վաչե Պարսումյան

  1. 2014թ. «Cultural Renaissance» մշակութային կազմակերպության միջոցով կազմել է արական երգչախումբ և ձայնագրել հայ հոգևոր երաժշտության «Ոսկե ֆոնդը»` 60 շարական, 24 տաղ և մեղեդի:

Բ.  Հայ ժողովրդական երաժշտություն.

  1. Ժողովրդական երգերի և պարեղանակների գրառումներ (Հայաստանի գյուղերից)
  2. Հայկական թմբուկի ռիթմերը
  3. Սրինգի նվագների գրառումներ
  4. «Հայկական հարսանյաց ծեսը». 800 էջ (300-ից ավելի երաժշտական նշումներ, ծեսի նկարագրություններ)
  5. Հայ ժողովրդական երաժշտության անթալոգիա – ցուցակներ բաժանված ըստ տեսաակների, տեղավայրերի և այլն
  6. «Սասնա Ծռեր» Էպոսի ավանդական մեղեդիների հավաքագրում
  7. Գյուղերից 110 պարի նկարահանում (արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի պատվերով)
  8. 2014թ. «Cultural Renaissance» մշակութային կազմակերպության ծրագրի շրջանակներում հավաքագրել է երգիչների և ձայնագրել է հայ ժողովրդկան երաժշտության «Ոսկե ֆոնդը»` 350 երգ, 80 նվագ (այդ ամենը տեղադրված է համացանցում` ձայնագրություն, նոտա, մեկնաբանություն): Տե’ս armenian music.am Ձայնադարանը:

9.«Կոմիտաս» (Կյանքը և գործը), Երևան, «Զանգակ» հրատ., 2015թ.., 350 էջ (հրատարկված է պետ. պատվերով, ՀՀ մշակույթի նախարարություն)

 

Գ. Մշակութաբանություն.

«Է Արար». կրճատ տարբերակ, «Առագաստ» հրատ., 1991թ. Երևան):

«Է Արար». ամբողջական տարբերակ (Նախաքրիստոնեակակ հայ մշակույթը), Երևան, «Տիգրան մեծ» հրատ., 2011թ., 1400 էջ

 

Դ. Կրթական.

  1. «Երգ ու բան». հրատ. Երևան, 1989թ. (տնային աշխատանքային երգերը և աշխատանքի նկարագրությունները)
  2. «Երգ ու հաց». հրատ. Երևան (հողագործի աշխ. երգերը, հացի արարման յոթ փուլերը, նկարագրություններով), 1990թ.
  3. Մանկական ժողովրդական երգեր «Խնկի Ծառ». հրատ. Երևան, 1991թ., Երևան, «Ամրոց» հրատ., 2008թ.
  4. Մանկապատանեկան ժող. երգեր <<Կաքավիկ>> (101 երգ), «Մխիթար Սեբաստացի» հրատ., 2008թ.
  5. Ծրագիր «Երգը և երաժշտությունը մանկապարտեզում» հրատ. Երևան, «Մխիթար Սեբաստացի» հրատ., 2001թ.
  6. Մանկական ժող. երգեր մանուկների կատարմամբ. CD (երգարանով) «Կաքավիկ» 21 երգ, Երևան, 2007թ.
  7. «Արև» (արևի մասին երգեր, ավանդություններ, առածներ և այլն)
  8. Կրթական այլ ծրագրեր, հոդվածներ և այլն:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ