ՄԻՏԻՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ
Կոմպոզիտոր, երգիչ
Ծնվել է 21/06/1962թ. ք. Երևանում:
2014թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
1983-1986թթ. նվագել է «Ասպարեզ» խմբում, որը ռոք ոճում ներկայացնում էր հայկական միջնադարյան երաժշտությունը:
Ավարտել է Երևանի ՌոմանոսՄելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի բաժինը:
1982-1987թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում:
1996թ. ուսանել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում:
1986թ. մասնակցել է «Դեբյուտ» թատերական ստուդիայի ստեղծման աշխատանքներին, գրել է երաժշտություն մի քանի ներկայացման համար:
1986թ. հիմնադրել է «Այաս» ռոք խումբը, գրել խմբի բոլոր երգերը, նվագել ստեղնաշարային նվագարաններ: Խմբի մեներգիչն ու պրոդյուսերն է:
2005թ.-ից ղեկավարում է «Արմ-Ռեքորդս» ձայնագրման ստուդիան:
Որպես մենակատար` հանդես է եկել է օպերայում:
«Պոեմ» դաշնամուրի համար, 1981թ.
Կվինտետ դաշնամուրի համար, 1984թ.
«Միդի թագավորի երազը» օպերա, 1984թ.
«Փորձարկում» դրամա 1986թ.
«Երկինք և երկիր» սյուիտ ռոք խմբի համար 1988թ.
«Իփիգենիան Ավլիսում», 1993թ.
«Սեա-Սան», 1994թ.
«Թզուկի մոր երգը» սոպրանոյի, հարմոնիայի և հարվածայինի համար (խոսք՝ Կ. Մայերի), 1998թ.
«Զավեշտալի մարդը» սյուիտ սոպրանոյի և բասի համար (խոսք՝ Ա. Գրաչովի), 1999թ.
«Կնոջ ճակատագիր» 17 ռոմանսներ (խոսք՝ Ա. Միրոնովի), 2001թ.
«Ավարայր» սիմֆոնիկ նվագախմբի համար, 2001թ.
«Գանձարան» հայ միջնադարի երգահանների երկերի 18 պոլիֆոնիկ մշակումներ սոպրանոյի և հարմոնիայի համար, 2003թ.
«Beatles Forever» ռոք-բալետ 2006թ.
«Ես և նա» ռոք-օպերա, 2014թ.
«Ալ կարմիր առագաստներ» օպերա, 2016թ.
18 եկեղեցական երգ սոպրանոյի և հարմոնիկայի համար