ՈՍԿԱՆՅԱՆ
ԱՐԶԱՍ ԳՐԻԳՈՐԻ
ԱՐԶԱՍ ԳՐԻԳՈՐԻ
Կոմպոզիտոր, երգիչ
1976թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 02/01.1947 թ., Դիլիջանում:
Ուսանել է Դիլիջանի երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում:
Ուսանել է Կիրովականի (Վանաձոր) երաժշտական ուսումնարանի թավջութակի և վոկալ բաժիններում:
1976թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) վոկալ և կոմպոզիցիայի (ղեկ.՝ Էդվարդ Միրզոյան) բաժինները:
1978թ. ԵՊԿ-ում հիմնել է «Հայ երգեցողության» դասարանը:
«Աշնանային խոհեր» վոկալ շար տենորի և դաշնամուրի համար, խոսք՝ Վ. Տերյանի, 1969թ.
«Եղիր ինձ քույր» վոկալ շար տենորի և դաշնամուրի համար, խոսք՝ Վ. Տերյանի, 1970թ.
Լարային կվարտետ N 1, 1972թ.
Լարային կվարտետ N 2` «Ընկերոջ հիշատակին», 1975թ.
«Ծխանի ծուխ» կանտատ (առանց նվագ.) մենակատարի և երկսեռ երգչախմբի համար, խոսք՝ Պ. Սևակի, 1976թ.
«Փոքր սյուիտ» երգեհոնի համար, 1977թ.
«Այբ ու բեն» կանտատ մանկական երգչախմբի համար, 1978-2011թթ.
«Խնջույքի երգեր» կանտատ (առանց նվագ.) սոպրանոյի, տենորի, ալտի և երկսեռ երգչախմբի համար, խոսք՝ Գ. Էմինի, 1979թ.
«Խոհ վշտի. սիրո. կյանքի» պոեմ մենակատար տենորի. լարային նվագախմբի և դհոլի համար, խոսք՝ Ավ. Իսահակյանի, 1979թ.
«Սանդի երգ ըստ Կոմիտասի» պատկեր երգչախմբի և ժողովրդական նվագարանների նվագախմբի համար, 1979թ.
«Աղոթքներ րստ Նարեկացու Մատեան ողբերգության» վոկալ շար ձայնի և երգեհոնի համար (սկզբնական անվանումը՝ «Ընթերցումներ ըստ Նարեկացու Մատեան ողբերգության»), 1980թ.
«Կոնցերտ» երգեհոնի և մեծ երկսեռ երգչախմբի համար, 1982թ.
«Իջեք իջեք երազներ» սեքստետ սոպրանոյի, թավ շվիի, երեք դուդուկի և սանթուրի համար, խոսք՝ Լ. Շանթի, 1982թ.
«Երեք խմբերգ ըստ Վարդերեսի» խմբերգային շար երկսեռ երգչախմբի համար, 1982թ.
«Վարդանանց ղողանջներ» կվարտետ շեփորների համար, 1983թ.
«Կվարտետ» կլարնետների համար, 1984թ.
«Երեք երգ ըստ Վարդերեսի» վոկալ շար մենակատար տենոր, լարային նվագախմբի համար, 1983թ.
«Կռունկ Հայաստանի ըստ Միջազի» պատկեր մենակատարի և լարային նվագախմբի համար, 1984թ.
«Կոնցերտ» երգեհոնի և մեծ երկսեռ երգչախմբի համար՝ փոխադրված երգեհոնի և լարային նվագախմբի համար, 1985թ.
Լարային կվարտետ N 3, ջութակի մենանվագով, նվիրված է. Թադևոսյանին, 1985թ.
«Հայկական հորինվածքներ» մանրանվագներ կլարնետի համար, 1985թ.
«Երգ ու պար» մանրանվագներ (երկու ալտի համար), 1987թ.
«Կոնցերտ» թառի և ժողովրդական գործիքների նվագախմբի համար,1987թ.
«Մենախոսություն» սոնատ ալտի համար, 1987թ.
«Սոնատ» թավջութակի և դաշնամուրի համար, 1988թ.
«Կոնցերտ» ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1989թ.
Լարային կվարտետ N 4 «Հայաստան 1988», 1989թ.
«Իմ Գյումրի» կոնցերտ հոբոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1990թ.
«Նարեկացու Աղոթքը. Քուչակի Սերը. Սևակի Լույսը» օպերա (եռապատում), լիբր.՝ Գ. Արմենյանի և Ա. Ոսկանյանի, 1991թ.
«Հայոց աշխարհ», կանտատ-երգաշար մենակատարի, արական երգչախմբի և փողային մեծ նվագախմբի համար, խոսք՝ հեղինակի, 1991-2010թթ.
«Բնության հիմնը» կամ «Հզոր որմեր» կանտատ մենակատար տենորի, կանանց երգչախմբի և լարային մեծ նվագախմբի համար, խոսք՝ Ավ. Իսահակյանի, 1992թ.
«Մենախոսություն» սոնատ թավջութակի համար, 1993թ.
«Նվիրում Կաթողիկոս Վազգեն Ա-ի հիշատակին» եղերերգ չորս թավջութակի համար, 1994թ.
«Սիրո Քնար» (ժողովրդական թեմաներով) երաժշտական ներկայացում, 1995թ.
«Աստծո քարտուղարը» խմբերգային շար երկսեռ երգչախմբի համար,խոսք՝ Պ. Սևակի, 1984թ.
«Հույզեր» ֆանտազիա դաշնամուրի և լարային նվագախմբի համար,2004թ.
«Օքրոյական» երաժշտական ներկայացում մենակատար տենորի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2005թ.
«Ոգու թռիչք» պատկեր դուդուկի և լարային նվագախմբի համար, 2008թ.
«Աշնան Հրաշք» վոկալ շար մենակատարի և լարային նվագախմբի համար, խոսք՝ Զ. Կասյանի, 2010թ.
Խմբերգեր
Խմբերգային շարեր
Երգեր
1994թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:
2003թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
2008թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
2017թ․ արժանացել է «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո շքանշանի: