ԼՈՒՍԻՆՅԱՆ

ԱՐԵԳ  ՀԱԿՈԲԻ

Կոմպոզիտոր

20/03/1935, Ախալցխա — 02/10/2024, Երևան

1966թ.-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, 1996թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ էր:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1956թ. ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի  բաժինը (ղեկ՝. Է. Միրզոյան):

1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.՝ Գրիգոր Եղիազարյան և Ղազարոս Սարյան):

1953-2004թթ.  դասավանդել է Երևանի պետական հումանիտար քոլեջում:

1992-2003թթ. վարել է նույն քոլեջի ամբիոնի վարիչի պաշտոնը:

1962-1964թթ. դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

1969 -1970թթ. վարել է ՀԿՄ վարչության պատասխանատու քարտուղարի պաշտոնը:

1971թ.-ից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի «Գեղարվ‎եստական դաստիարակություն» ֆակուլտետում:

Երկար տարիներ վարել է Հանրապետական նախադպրոցական գիտա-մեթոդական կաբինետի երաժշտական բաժնի նախագահի պաշտոնը:

«Փոքրիկ պատկերներ» դաշնամուրային շարք, 1953թ.

«Չորս մանրանվագ» լարային քառյակի համար, 1955թ.

«Նազանքով պար» («Դանդաղ պար»), 1955թ.

«Երիտասարդական պար», 1956թ.

«Սյուիտ» երկու դաշնամուրի համար, 1956թ.

Լարային քառյակ N 1, 1958թ.

«Տրիո» (դաշնամուր, ջութակ և թավջութակ), 1959թ.

Լարային քառյակ N 2, 1960թ.

Սիմ‎ֆոնիա թիվ 1, 1962թ.

«Կրկես» դաշնամուրային շարք (երկու տետր), 1966, 1974թթ.

«Բացվի՛ր, հայրենի  գարուն» (խոսք` Դ. Չարխչյանի), 1967թ.

«Աշխարհի ժողովուրդների պարեր», դաշնամուրային շարք, 1969թ.

«Միշտ քեզ հետ» օպերետ  (լիբրետո` Ա. Մելիքյանի և Ն. Զնամենսկայի), 1970թ.

«Իմ հայ ժողովուրդ» (խոսք` Պ. Սևակի), 1973թ.

«Այս գարունը» (խոսք` Լ. Պողոսյանի), 1973թ.

«Ֆանտաստիկ չորս մանրանվագ» դաշնամուրային շարք, 1974-1975թթ.

«Խաղալիքների աշխարհում» դաշնամուրային շարք, 1975թ.

«Գարնան սպասում» (խոսք` Ն. Միքայելյանի), 1981թ.

«Սիմ‎ֆոնիա-ռեքվիեմ», 1988թ.

Հոբոյի, կլարնետի, քանոնի և այլ գործիքների համար գրված ստեղծագործություններ, դաշնամուրային պիեսներ, ‎ֆուգաներ, մանկական և հայրենասիրական երգերի փոխադրումներ

 

Վոկալ ստեղծագործություններ, Խմբերգեր, անսամբլներ, զուգերգեր, մեներգեր, ռոմանսներ.

«Օրոր» (խոսք` Սարմենի), 1955թ.

«Կռունկներ հայրենի» (խոսք` Մետաքսեի), 1963թ.

«Ամեն գիշեր» (խոսք` Ս. Կապուտիկյանի), 1963թ.

«Հայրենի գարուն» («Կարոտ») (խոսք` Հ. Շիրազի), 1965թ.

«Դու, իմ աշխարհ լեռնային» (խոսք` Ն. Միքայելյանի), 1972թ.

«Սրտիս թագուհի» («Կարոտ») (խոսք` Հ. Թումանյանի), 2005թ.

 

Վոկալ շարքեր ձայնի և դաշնամուրի համար.     

Հ. Շիրազի (1967թ.), Ավ. Իսահակյանի, (1975թ.), Աշոտ Գրաշու (1976թ.) խոսքերով

«Հայրենյաց տաղարան»  հայրենասիրական և ֆիդայական 24 երգի մշակումներ դաշնամուրի նվագակցությամբ, 1990թ.

 

Ռազմական քայլերգերի շարք` «Հայ արի զինվոր», խոսք` Ս. Մուրադյանի (1993թ.), «Ռազմի քայլերգ» (խոսք` Ս. Հակոբյանի), 1993թ. «Քայլերգ», խոսք` Հ. Սրապյանի (1993թ.), «Հավատի սյուն Երևան» խմբերգ (խոսք` Ս. Մուրադյանի), 2001թ.

 

Հոգևոր երգերի շարք` Քույր Արշակուհու խոսքերով (2-3 ձայնանի, a cappella, 1998թ., Երեք հիմն-օրհներգ` աղոթքի խոսքերով.

  1. «Պահպանիչ աղոթք» քառաձայն երգչախմբի համար, դաշնամուրի նվագակցությամբ, 1998թ.
  2. «Առաջնորդ կենաց»
  3. «Ով ամենասուրբ երրորդութիւն» (եռաձայն, միասեռ, դաշնամուրի նվագակցությամբ), 1998թ.

«Հավատով խոստովանիմ» 5 աղոթք (խոսք` Ներսես Շնորհալու), 1999թ.(Մատենաշար «Լուսաղբիր»-ից)

«Օրհներգ հայոց գրին» (խոսք` Լ. Սարգսյանի), 1988թ.

Խմբերգեր, մեներգեր «Արցախյան շարքից» (խոսք` Վարսիկ Վարդունու). «Դեպի արև», «Եռաբլուր», «Հպարտ քայլիր Նոր տարի», «Արցախ աշխարհ», 1993թ.

«Ժպիտդ չի մնա գերի», 1994թ.

«Արծվիկ Շուշի», 1995թ.

 

Ստեղծագործություններ դպրոցականների և պատանիների համար.

Խմբերգեր, մեներգեր, անսամբլներ.

«Երգ ուսուցչի մասին» (խոսք` Ա. Մարաշյանի), 1967թ.

«Սիրուն Երևան» (խոսք` Ն. Միքայելյանի), 1970թ.

«Ուրախ առավոտ» (խոսք` Ն. Միքայելյանի), 1975թ.

«Նոր տարվա զանգեր» (խոսք` Ն. Միքայելյանի), 1981թ.

«Կատակ երգ-պար» (խոսք` Ն. Միքայելյանի), 1981թ.

«Կապույտ երկինք» (խոսք` Ն. Միքայելյանի), 1982թ.

«Բարձրիկ Հայաստան» (խոսք` Ն. Միքայելյանի), 1991թ.

Երգեր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար

«Նոր տարվա երգ-պար» (խոսք` Լ. Սարգսյանի), 1967թ.

«Մայրիկիս տոնը» (խոսք` Ա. Մարաշյանի), 1968թ.

«Ճուտիկների մանկապարտեզ», 1968թ.

«Մայիսյան Երևան», 1972թ.

«Քուչիկն ու փուչիկը», 1972թ.

«Զանգն առաջին», 1977թ.

«Խաչմերուկում», 1977թ.

«Երաժշտական այբուբեն» շարք 39 երգից (հայերեն այբուբենի տառերով, խոսք` Ն. Միքայելյանի), 1982թ.

«Արևազօծ ծաղկանոց» շարք 12 երգից (ծաղիկների մասին, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա որոշակի ամիս, խոսք` Ս. Մուրադյանի), 1968թ.

«Поющая азбука» («Երգող այբուբեն») շարք 35 երգից(ձեռնարկ, ռուսերեն այբուբենի տառերով, խոսք` Վ. Գուդիմովի), 1986թ.

«Լուսայգի երգեր». Հայ ժողովրդական 50 երգի մշակում երեխաների կատարման համար` դաշնամուրի նվագակցությամբ, 1987թ.

«Խաղերգեր» երգաշար 9 երգից (խոսք` Լ. Պողոսյանի), 1986-1988թթ.

«Das Alphabet in Liedern» («Այբուբենը երգերում») ձեռնարկ. 26 գերմաներեն այբուբենի տառերի հիման վրա (խոսք` Ա. Հովհաննիսյանի), 2000թ.

«Let’s Learn English in Songs» («Անգլերեն սովորենք երգերով» ձեռնարկ. (խոսք` Ա. Նազարյանի), 2004թ.

 

Երաժշտական պատկեր-բեմականացումներ. մանկական օպերաներ` ըստ Հովհ. Թումանյանի «Ուլիկը» (1965 թ.), «Երկինքը փուլ է գալիս» (1966 թ.), «Ծիտը» (1986 թ.) հեքիաթների, նաև նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխանների համար գրված երգերի, հայ ժողովրդական 50 երգի մշակումների երեխաների կատարման համար՝ դաշնամուրի  նվագակցությամբ:

 

Հեղինակ է (նաև համահեղինակ) երաժշտության մի շարք հրատարակված դասագրքերի, ձեռնարկների ու ժողովածուների, ինչպես նաև մի շարք երաժշտական մասնագիտական գրքերի խմբագիրն է:

1985թ. արժանացել է «Աշխատանքի վետերան» կոչման:

2001թ. պարգևատրվել է Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության Ոսկե շքանշանով:

2003թ. ստացել է ՀՊՄՀ դոցենտի գիտական աստիճան:

2005թ. ստացել է ՀՊՄՀ պրո‎ֆեսորի գիտական աստիճան:

2010թ. Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կողմից «Անբասիր ծառայությունների համար» պարգևատրվել է մեդալով:

2010թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

2010թ. պարգևատրվել է «Մանկավարժական Համալսարան – 90-ամյակ» շքանշանով:

2011թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ