ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ, միջնադարյան հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասնագետ
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:
Ծնվել է 14/03/1972թ., ք. Վանաձորում:
Ուսանել է Վանաձորի Երաժշտական դպրոցի կլարնետի բաժնում (դաս. Ռ. Ռիգանյան, Ն. Եթիմյան, կոմպոզիտոր Ստ. Ռոստունի)։
1990-1995թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Էդ. Միրզոյան):
1997թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան։
1993-2003թթ. աշխատել է Գանձասար Աստվածաբանական Կենտրոնում` որպես Շարականագիտության բաժնի երաժշտական խմբագիր։
Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար` նվիրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, 1990թ.
Պիես դաշնամուրի համար` նվիրված Սվետլանա Բոյաջյանին, 1991թ.
Սկերցո և Հավերժ Շարժում, 2 դաշնամուրի համար, 1992թ.
Կվինտետ ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի և կոնտրաբասի համար, 1993թ.
«Գեղջկական պատկերներ», մենակատարների և երկսեռ երգչախմբի համար` մեծն Կոմիտասի հիշատակին, 1993թ.
Սիմֆոնիա կոնտրալտի և սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար` նվիրված Անգին հորաքրոջ անգին հիշատակին, 1995թ.
«ՆԱՐԵԿ» սիմֆոնիա-կանտատ № 1, բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ և մանկական երգչախմբերի, երգեհոնի և 2 ձայներիզի համար, 1998թ.
«Օրհնեցէք Տիրոջը», երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար, 1999թ.
«Ես Ձայն զԱռիւծուն Ասէմ…» սիմֆոնիա-կանտատ № 2 (անավարտ), սոպրանոյի, բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ երգչախմբի և երգեհոնի համար, 2000թ.
Կոմիտաս 125, Հոգևոր և Ժողովրդական երաժշտության մրցույթում «Գեղջկական Պատկերներ» ստեղծագործության համար արժանացել է երկրորդ մրցանակի:
1999թ. Վիեննայի միջազգային կոմպոզիտորական մրցույթում «ՆԱՐԵԿ» ստեղծագործության համար արժանացել է գլխավոր մրցանակի. ժյուրի՝ Ֆաբիո Վաչչի (Իտալիա), Պիտըր Էթվոշ (Հունգարիա-Հոլանդիա), Լոթար Քնեսլ, Ֆրիդրիխ Սեռա (Ավստրիա), մեկենասությամբ՝ աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբադոի։
1998-1999թթ. Էդենկոբենի Հեռենհաուզում կոմպոզիտոր-ռեզիդենտության համար արժանացել է ԴՈՅՉ ԲԱՆԿ-ի Մշակույթի բաժնի թոշակի (պրոֆ. Քոնրադ և Բարբարա Շթալների առանձնատանը), ժյուրի՝ պրոֆ. Պիտըր Էթվոշ։
1999թ. Ալեքսանդր Զեմլինսկի սիմֆոնիկ երաժշտության միջազգային մրցույթի ֆինալիստ, ԱՄՆ (Սիմֆոնիա):