ԲԵՐԲԵՐՅԱՆ

ԱՎԵՏԻՍ  ԱՆԴՐԱՆԻԿԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 21/11/1966թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի թավջութակի դասարանը:

1984թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիտորական բաժին (ղեկ.` Էդգար Հովհաննիսյան):

1980-ական թթ. երկրորդ կեսին աշխատել է Մետրո թատրոնում` որպես երաժշտական ղեկավար: Համագործակցելով թատրոնի գեղարվեստական խմբի հետ` ստեղծել է մի քանի երաժշտական ներկայացում: Առավել հայտնի են «Տերն ու ծառան» և «Կախարդված արքայազնը»:

1989թ. Մոսկվայում ռուս ֆիլմի ռեժիսոր Վիշնեվսկու հետ ստեղծել է «Տեր փրկյա նրանց» փաստագրական ֆիլմի երաժշտությունը՝ նվիրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին:

1989թ. աշխատել է Երևանի Արվեստի Կենտրոնում, որտեղ հիմնադրել է «Երիտասարդ տաղանդների կամերային նվագախումբն» ու «Մանկական ջազային երգչախումբը»:

Այս երկու խմբերը Սովետական միությունում բազմաթիվ երաժշտական փառատոնների են մասնակցել` ստանալով մի քանի մրցանակներ. 1990 թ. Լիպեցկ քաղաքում «Գլինկայի» անվան մրցույթում արժանացել են առաջին մրցանակ:

1991թ. Թբիլիսիում` որպես «Կովկասի լավագույն մանկական երգչախումբ», մանկական ջազային նվագախումբն արժանացել է գլխավոր մրցանակի:

1993-2000թթ. վարել է Երևանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի համերգահյուրախաղային բաժնի տնօրենի պաշտոնը:

«Արև երգ», 1986թ.

«Գիշերը Ամբողջ» երգ (Համաքաղաքային մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի), 1991թ.

Դաշնամուրային պիեսների շարք, 5 մաս, 1995թ. (1996 թ.-ին «Ամադեուս» մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի)

«Էլեգիա» կանանց երգչախմբի համար, 1995թ. (1996 թ.-ին «Ամադեուս» մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի)

«No One» երգ (Համաքաղաքային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի), 1995թ.

Դուետ ջութակի և թավջութակի համար, 1996թ.

«Պատկեր» դաշնամուրի համար՝ նվիրված Ղ. Սարյանի հիշատակին, 1998թ.

«Բնանկար», 7 գործիքների համար, 2 մաս, 1998թ.

Թեմա վարիացիաներով փայտյա փողային նվագախմբի համար, 1999թ.

Վոկալիզ կանանց երգչախմբի համար, 1999թ.

Լարային կվարտետ, 2000թ.

«Cher Cher La Femme» սոպրանոյի և դաշնամուրի համար, 2000թ.

«Տպավորություն» պիես փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000թ.

«Տրամադրություն» պիես դաշնամուրի համար, 2001թ.

Ստեղծագործություն տղամարդկանց 7 ձայների համար, (Բ. Բրիտտենի անվան մրցույթի 3-րդ մրցանակ), 2002թ.

«Արևածագ… Արևմուտ» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (2 մաս), 2003թ.

«Երկու կողմ» լարային նվագախմբի, տավիղի և հարվածայինների համար, (2 մաս)՝ նվիրված Ղ. Սարյանի հիշատակին, 2005թ.

«Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի ջինգլ, 2008թ․

«Տաքսի Էլի լավ ա, 7 րոպե» ֆիլմի համար երաժշտություն, (ռեժ. Գ. Մաշկարյան), 2009թ.

«Սովորենք հաշվել» մանկական երգ, («Արևներ» մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակ), 2010թ.

«Ֆուտբոլիստ» մանկական երգ, («Արևներ» մրցույթ- փառատոնի 3-րդ մրցանակ), 2010թ.

«…Դաշնամուրի և վիբրոֆոնի» համար, 2010թ.

«Առողջ ապրելակերպ» մանկական երգ, («Արևներ» մրցույթ-փառատոնի 3-րդ մրցանակ), 2011թ.

«Խառնաշփոթ» մանկական երգ, 2012թ. («Արևներ» մրցույթ-փառատոնի 2-րդ մրցանակ)

«Ֆելիչիտա» ֆիլմի համար երաժշտություն (ռեժ. Ե.Սիդորովա), 2012թ.

«Որս» ֆիլմի համար երաժշտություն (ռեժ. Ա. Չիլինգարյան), 2012թ.

Երաժշտություն «Վիշապագորգ» անիմացիոն ֆիլմի 4-րդ և 5-րդ մասերի համար (ռեժ. Գ. Մարտիրոսյան), 2013, 2016թթ.

«Կիսալուսնի ծովածոցը», (»Half moon bay»), ֆիլմի համար երաժշտություն, (ռեժ.Մ.Զաքարյան), 2014թ.

«Not Alone» երգ, (Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը), 2014թ.

«Երթևեկության նշաններ» մանկական երգ («Արևներ» մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակ), 2014թ.

«Love» երգ (Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 2 հորիզոնականը), 2015թ.

«Lovewave» երգ, (Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Հայսատանը և հայտնվել թոփ 10-ում), 2016թ.

«Fly with me», երգ, (Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը), 2017թ.

Երևանում ֆրանկոֆոնիայի օրերի գալա համերգի համար գրված երաժշտություն, 2018թ․

«Թողություն» հեռուստասերիալի երաժշտություն (ռեժ. Հ. Գալստյան), 2019թ․

Երգ «Վիվա Սել» ընկերության ստեղծած «Սիս Մասիս» խաղի համար, 2019թ․

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի երաժշտություն, 2019թ․

Անկախության 29-ամյակի առթիվ ստեղծված ֆիլմի համար երաժշտություն, 2020թ․

Երաժշտություն «Վիշապագորգ» անիմացիոն ֆիլմի 6-րդ և 7-րդ մասերի համար, 2020թ․

«Ետնաբեմ» ֆիլմի երաժշտություն (ռեժ. Հ. Գալստյան), 2022թ․

«Փայլոու» մանկական մյուզիքլ («Արտավազդ» մրցանակ, որպես տարվա լավագույն մանկական ներկայացում), 2023թ․

«Բարի օր» կինոկատակերգություն (ռեժ. Գ. Գասպարյան, Ա. Սարգսյան), 2024թ․

«Ափսոսանք» ֆիլմի երաժշտություն, (ռեժ. Ռ. Գրիգով), 2024թ․

«Սուպերհերոսներ» անիմացիոն ֆիլմի երաժշտություն (ռեժ. Վ. Կասունի), 2024թ․

«Drama Queen», երաժշտություն համանուն ներկայացման համար (ռեժ. Տ. Գալուբկով), 2024թ․

1985թ. Չեխոսլովակիայում «Երիտասարդ կոմպոզիտորներ» մրցույթին «Հայաստանի երեխաների հիմնը» երգն արժանացել է գլխավոր մրցանակին:

1998թ. «Իմ մայր» երգն արժանացել է «Այո» ամենամյա երգի մրցանակաբաշխության 2-րդ մրցանակին:

2000թ. «Ելի՛ր, ով հայ» բալլադն արժանացել է «Սայաթ Նովա» համահայկական ամենամյա երգի մրցույթի գլխավոր մրցանակին:

2008թ. «Սաքսոֆոնահարների 1-ին հանրապետական մրցույթ» -ում «Աշնանային մտորումներ» պիեսն արժանացել է 3-րդ մրցանակի:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ