ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐԻ
ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1991թ.—ից:
Ծնվել է 26/07/1961թ., ք. Երևանում:
1978թ. ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններ (ղեկ.՝ Լ. Չաուշյան):
1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայի կոմպոզիցիայի (ղեկ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալ. Հարությունյան) և դաշնամուրային (ղեկ.՝ Ի. Մելիքսեթյան) բաժինները:
1996թ. ավարտել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ա. Զոհրաբյանի ստեղծագործական դասարանը (ասպիրանտուրա)
1998թ.—ից Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդում է տեսական առարկաներ և կոմպոզիցիա:
1999թ. Արմեն—Ակոբ մշակութային կենտրոնում դասավանդել է սոլֆեջիո և աշխատել որպես գործիքավորող:
2014թ.-ից հանդիսանում է ՀՀ ՄՆ Կրթության հիմնադրամի տեսական առարկաների գծով մեթոդիստ:
2018-2019թթ. եղել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենի պաշտոնակատար:
2019թ. եղել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փոխտնօրեն:
4 խմբերգ Մ. Մեծարենցի խոսքերով, 1982թ.
Սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1982թ.
«Ռեչիտատիվ» թավջութակի և նվագախմբի համար, 1983թ.
Լարային կվարտետ, 1984թ.
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, 1985թ.
Ֆանտազիա սիմֆոնիկ նվագախմբի համար, 1986թ.
Սոնատ ֆագոտի համար, 1986թ.
Փայտյա—փողային կվարտետ, 1986թ.
3 դիվերտիսմենտ սիմֆոնիկ նվագախմբի համար, 1987թ.
9 հայրեն՝ Քուչակի խոսքերով, սոպրանոյի, տենորի և կամերային կազմի համար, 1988թ.
5 պիես երկու կլարնետի համար, 1991թ.
«Երաժշտություն 20 լարայինների համար», 1994թ.
«Խելահեղ երազներ» մանկական երգչախմբի և նվագախմբի համար (անգլերեն լեզվով), 1996թ.
«Ալելույա» երգչախմբի համար, 1997թ.
«Աշխարհս ի ծով նման», լիտուրգիա Խ.Կեչառեցու խոսքերով, 1998թ.
Պոեմ—սոնատ մենանվագ ջութակի համար, 2013թ.
Հոգևոր երգեր երգչախմբի և նվագախմբի համար, 1986-2014թ.
Օրհներգ երգչախմբի համար՝ նվիրված Քրիստոնեության 1700-ամյակին, 2001թ.
Մանկական երգեր և խմբերգեր, 1986-2014թ.
«Crazy dreams», Դ. Մետլեբի խոսքերով, 2001թ.
«Էլեգիա» դաշնամուրի, ջութակի, հայկական վիոլայի և թավջութակի համար, 2008թ.
«Երևանի շատրվաններ», երգ, 2013թ.
Մաղթանքներ և սաղմոսներ հոգևոր տեքստերով, 2013-2021թ.
«Էլդորադո», երգ, 2014թ.
«Տեսիլք» երկսեռ երգչախմբի համար Սիամանթոյի խոսքերով, 2015թ.
«Աշպար» երգ, 2015թ.
«Անմոռուկ», դաշնամուրային կոմպոզիցիա, 2016թ.
«Հզոր Կապան», հայրենասիրական երգ, 2017թ.
«Երաժշտություն թիվ 2, 20 լարայինների համար», 2017թ.
«Իմ Հայաստան» երգ, 2017թ.
«Աղոթքին ձևը» Վ. Թոթովենցի խոսքերով, իգական երգչախմբի համար, 2018թ.
«Լույսի և տրտմության ծաղիկներ» Վ. Թոթովենցի խոսքերով, իգական երգչախմբի համար, 2019թ.
«Դու ասա ինչպես», հայրենասիրական երգ Վ. Անդրեասյանի խոսքերով, 2020թ.
«Թելադրությունների ժողովածու» միաձայն, երկձայն, եռաձայն, քառաձայն, ակադեմիական ժողովածու
«Հարմոնիայի խնդիրների ժողովածու» կոնսերվատորիայի ընդունելության քննության բոլոր բաժինների համար՝ իրենց լուծման պատասխաններով (շտեմարան), 2013թ.
Սոլֆեջիոյի դասագիրք, երկձայնություն, IV մաս, 2017թ.
Սոլֆեջիո, ձեռնարկ, առարկայական ծրագրի համահեղինակ, 2017թ.
Բազմիցս մասնակցել է հանրապետական և համամիութենական ստեղծագործական համերգ—փառատոների:
1998թ. արժանացել է Թեքեյան մշակութային միության կողմից կազմակերպված մրցույթի գլխավոր մրցանակին:
2017թ․ պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: