ԲԱԲԱՅԱՆ
ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆԻ
ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 01/06/1952թ., ք. Երևանում:
1969-1973թթ. ուսանել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանում:
1973-1978թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Է. Միրզոյան):
1993-2004թթ. դասավանդել է Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:
1994-2000թթ. վարել է Հանրային ռադիոյի «Շարական» համույթի տնօրենի պաշտոնը:
1998-2002թթ. աշխատել է ՀՀ Մշակույթի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
2003թ.-ից Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատում է որպես խմբագիր և խորհրդական:
«Կապույտ հավերժություն» սիմֆոնիա-կանտատ մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար (խոսք` Լ. Միրիջյանի), 1970թ.
Կոնցերտ ալտի և նվագախմբի համար N 1, 1974թ.
«Երգ կռունկի մասին» կանտատ երգչախմբի և նվագախմբի համար (խոսք` Գ. Էմինի), 1977թ.
Կոնցերտ ալտի և նվագախմբի համար N 2, 1981թ.
«Մագնիֆիկատ» 3 մեներգչի, երգչախմբի և նվագախմբի համար՝ ըստ միջնադարյան մեծացուսցեների, 1982թ.
«Ռեքվիեմ» 4 մեներգչի, երգչախմբի և նվագախմբի համար՝ նվիրված 2-րդ համաշխարհային պատերզմի հաղթանակին և զոհերի հիշատակին (խոսք` Ռ. Ռոժդեստվենսկու, թարգմանությունը՝ Վ. Դավթյանի), 1984թ.
«Հոգեհանգստյան մեղեդի» դաշնամուրային կվարտետի համար, 1984թ.
«Հայկ և Բել» օրատորիա 5 մեներգչի, երգչախմբի և նվագախմբի (ոչ ավանդական կազմի) համար՝ ըստ Մ. Խորենացու պատմության, 1986թ.
«Հարճը» օպերա` ըստ Դ. Վարուժանի համանուն պոեմի, 1988-1994թթ.
«Սպիտակ» սիմֆոնիա` նվիրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, մենակատար ալտի, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, արևելյան(ժողովրդական) գործիքների նվագախմբի և մնջախաղի թատրոնի համար` կինոկադրերի ցուցադրմամբ, 1989-2008թթ.
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար` նվիրված Արցախի հերոս Թ. Կրպեյանին, 1993թ.
«Պոեմ» բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար (խոսք` Վ. Թեքեյանի), 1995թ.
«Սիրիուս» կոնցերտ-ֆանտազիա 2 թավջութակի և նվագախմբի համար, 1995թ.
Սոնատ գալարափողի և դաշնամուրի համար, 2001թ.
«Շուշիի վերադարձը» կանտատ մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար՝ նվիրված Շուշիի ազատագրման 10-ամյակին,խոսք` Յու. Սահակյանի, 2002թ.
Սոնատ բարիտոն սաքսոֆոնի և դաշնամուրի համար, 2003թ.
Դոդեկաֆոնիայի արվեստ` 18 մանրանվագների շարք, 2003թ.
Կրկնակի կոնցերտ (Concerto grosso) գալարափողի, ֆագոտի և նվագախմբի համար, 2009թ.
Վոկալ ստեղծագործություններ ձայնի և գործիքային անսամբլի համար` «Օսոն» (խոսք` Երվանդ Պարսամյանի), «Հայրեններ» (խոսք` Ն. Քուչակի), «Ափսոսանք», «Ցնորք ծաղիկ» (խոսք` Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյանի):
Վոկալ շարքեր` դաշնամուրի նվագակցությամբ` Ռազմիկ Լալայանի, Համլետ Կարճիկյանի, Համո Սահյանի, Խաչիկ Հրաչյանի խոսքերով
Սոնատին N 1 շեփորի, ֆագոտի և թավջութակի համար, «Ամրոց Գրուպ» հրատ., 2012թ.
«Սիրիուս» կոնցերտ-ֆանտազիա երկու թավջութակի և նվագախմբի համար, «Վան Արյան» հրատ., 2010թ.
«Օժենի հիշատակին» մենանվագ ջութակի համար ,«Վան Արյան» հրատ. 2010թ. Five Miniatures for Alto saxophone and piano, «Hilltop Music» Publications, London, 2005թ.
Sonata for Tenor saxophone and piano, «Hilltop Music» Publications, London, 2005թ.
Sonata for Baritone saxophone and piano, Hilltop Music Publications, London, 2004թ.
Ռոմանս «Ցնորք-ծաղիկ»՝ Արտակ Արքեպիսկոպոսի խոսքերով, «Արճեշ» հրատ., Երևան, 1995թ.
Ռոմանս «Ափսոսանք» ձայնի և գործիքային անսամբլի համար՝ Արտակ Արքեպիսկոպոսի խոսքերով, «Արճեշ» հրատ., Երևան, 1995թ.
Երեք ռոմանս՝ Ռ. Լալայանի խոսքերով, «Սովետական գրող» հրատ.,Երևան, 1982թ.
Սոնատին դաշնամուրի համար, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1982թ.
1978թ. արժանացել է Համամիութենական մրցույթի դափնեկրի կոչման (Մոսկվա):
1985թ. արժանացել է Համաշխարհային փառատոնի դափնեկրի կոչման (Մոսկվա):
1983, 1993, 1997թթ. արժանացել է Հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման: