ԱՍԱՏՐՅԱՆ

ԱՆՆԱ  ԳՐԻԳՈՐԻ

Երաժշտագետ

2013թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (այսուհետ՝ ՀԿՄ) անդամ է:

2017թ.-ից ՀԿՄ վարչության անդամ:

Ծնվել է 01/09/1968թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1983թ. ավարտել է Երևանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան N 19 հայկական միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը:

1983թ. ավարտել է Երևանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցը:

1987թ. ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը: Եղել է Լենինյան կրթաթոշակառու:

1992թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժինը (ղեկ.՝ Էդվարդ Փաշինյան): Եղել է Կոմիտասի անվան կրթաթոշակառու: Ընտրվել է Կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ:

2001թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (գիտ. ղեկ.՝ Գևորգ Գյոդակյան):

1991-2003թթ. դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

2000-2002թթ.` Հայկական բաց համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի դեկան:

2002-2003թթ.` ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի գիտաշխատող:

2003-2005թթ.՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական քարտուղար:

2005-2021թթ.՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի` գիտական գծով տեղակալ:

2009-2016թթ.` ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի (ներկայումս` սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի) բաժնի վարիչ:

2014-2018թթ. «Կանթեղ» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր:

2016թ. փետրվարի 1-ից` ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի վարիչ:

2019թ.-ից՝ «Արվեստագիտական հանդես» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր:

2021թ. օգոստոսի 19-ից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժշտության ուսումնասիրությունն է:

Հեղինակ է 11 մենագրության և ավելի քան 200 գիտական հոդ­վածների` տպագրված Հա­յաս­տանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Իտալիայում, Լիբա­նանում, Իսրայելում լույս ընծայված գիտական հանդեսնե­րում և ժողովածունե­րում։ Զե­կուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական բազ­մաթիվ գիտաժողովներում։

 

Ա. Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 15 դիսերտացիա:

2001թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Տիգրան Չուխաճյանի օպերաները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2003թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

2004թ.-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է:

2005-2007թթ. ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ «Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը» թեմայի ղեկավար:

2008թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Հայ երաժշտական թատրոնը ԺԹ դարի երկրորդ կեսին. սկզբնավորումը և զարգացումը» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան:

2008-2010թթ. ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ «Տիգրան Չուխաճյանի ստեղծագործական ժառանգությունը» թեմայի ղեկավար:

2012թ.-ից՝ ԺԷ.00.02 – «Երաժշտական արվեստ» մասնագիտության որակավորման մասնագիտական քննական հանձնաժողովի նախագահն է:

Աննա Ասատրյան, «Արշակ Բ». հայոց անդրանիկ օպերան, Երևան, «Ոսկան Երևանցի», 2006, 268 էջ:

Աննա Ասատրյան, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, Երևան, «Ամրոց գրուպ», 2007, 136 էջ, 8թ. նկ.:

Աննա Ասատրյան, «Զեմիրե». Տիգրան Չուխաճյանի կարապի երգը, Երևան, «Ոսկան Երևանցի», 2009, 176 էջ, 1թ. նկ.:

Աննա Ասատրյան, Ամենայն հայոց մաեստրոն. Հովհաննես Չեքիջյան, Երևան, «Ամրոց գրուպ», 2009, 240 էջ, 2 մամուլ ներդիր:

Աննա Ասատրյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ – 50 (Պատ. խմբագիր` Ա.Աղասյան), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, 395 էջ + 32 էջ նկար:

Աննա Ասատրյան, Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 480 էջ:

Աննա Ասատրյան, Սփյուռքահայ արվեստ. արդի վիճակը և զարգացման հեռանկարները: Լիբանանահայ թատրոն, Երևան, «Ոսկան Երևանցի», 2011, 184 էջ:

Աննա Ասատրյան, Արա Պետրոսյան, Ավագ Պետրոսյան – 100, գիրք-ալբոմ,, Երևան, 2012, 200 էջ:

Աննա Ասատրյան, Լիբանանահայ երաժշտություն. Արուսյակ Այնթապլյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, 160 էջ + 16 էջ նկ.:

Արարատ Աղասյան, Աննա Ասատրյան, Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից. Սանկտ Պետերբուրգ (XIX դար – XX դարի սկիզբ), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, 208 էջ):

Աննա Ասատրյան, Հայաստանի կոմպոզիտորների միություն – 85, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, 96 էջ:

2002թ.-ից «Տիգրան Չուխաճյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահն է:

2009-2018թթ.՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ

2009-2018թթ.՝ Երևան քաղաքի առաջին (2009), երկրորդ (2013) և երրորդ (2017) գումարումների ավագանու անդամ:

2013թ.-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:

 

Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի փոխնախագահն է:

 

«Գիտական Արցախ» գիտական պարբերականի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Տարեգրքի, Հայաստանի կոմպոզիտորների միության «Հայ կոմ­պոզիտոր» հանդեսի, «Ռոսլին» կերպարվեստի հանդեսի և “Научные вести” միջազգային գիտական հանդեսի (Ռուսաստանի Դաշնություն) խմբագրական խորհուրդների անդամ։

 

2014թ. և 2017թ. ընտրվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եկեղեցական ներկայացուցչական ժողովների պատգամավոր` Արարատյան Հայրապետական թեմից։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ