ԱՃԵՄՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
ՎԱՐԴԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 27/04/1956թ., ք. Երևանում:
1962-1969թթ. ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
1973-1978թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ), կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.՝ Ղազարոս Սարյան):
1981թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրայի կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.՝ Ղազարոս Սարյան):
1978թ.-ից ծավալել է մանկավարժական գործունեություն:
1978թ. Նաիրիի շրջանի Քանաքեռավան (Մուրաթափ) գյուղի հանրակրթական դպրոցում բացել է երաժշտական դասարան, որը գործել է մինչև 1984 թ.:
1986-1988թթ. դասավանդել է Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում:
1995-2003թթ. դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
1987թ.-ից ԵՊԿ-ում դասավանդում է գոծիքավորում, գործիքագիտություն, իսկ 1995թ.-ից՝ նաև կոմպոզիցիա: ԵՊԿ ստեղծագործական ամբիոնի վարիչն է:
Հեղինակ է երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ, խմբերգային բազմաթիվ ստեղծագործությունների, ժողովրդական երգերի մշակումների, էստրադային երգերի:
Հիմնական ստեղծագործությունների ցանկ.
Երեք պիես դաշնամուրի համար, 1973թ.
Հինգ պիես դաշնամուրի համար, 1975թ.
Սոնատ N 1 ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1975թ.
Սոնատ N 1 դանամուրի համար, 1975թ.
Պոլիֆոնիկ սոնատ N 2 դաշնամուրի համար, 1976թ.
«Կիկոսի մահը» օպերա, 1978թ.
«Բաղդասար աղբար» անավարտ օպերա` ըստ Հ. Պարոնյանի համանուն կատակերգության
Հինգ ռոմանս` Վ. Տերյանի և Գ. Մահարու խոսքերով, 1979թ.
Բալլադ զինվորի մասին ձայնի և կամերային նվագախմբի հանար (ըստ Գ. Մահարու խոսքերով), 1980թ.
Սիմֆոնիկ պոեմ, 1980թ.
Կոնցերտ սոպրանոյի, մեցցոսոպրանոյի և նվագախմբի համար, 1981թ.
Կոնցերտ նվագախմբի համար, 1981թ.
Կոնցերտ դաշնամուրի, մեցցոսոպրանոյի և նվագախբի համար, 1982 թ.
Սոնատ ալտ-ֆլեյտայի և թավջութակի համար, 1983թ.
Սոնատ N 2 ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1984թ.
«Հայաստան» վոկալ շարք (խոսք՝ Հ. Շիրազի), 1985թ.
Սիմֆոնիա N 1, 1986թ.
Դաշնամուրային տրիո N 1, 1987թ.
«Ձոն» սոպրանոյի, երգչախմբի և երգեհոնի համար՝ նվիրված Ամենայն Հայոց կաթողիկոս Տ. Տ. Վազգեն Ա Վեհափառին, 1989թ.
Սիմֆոնիա N 2 մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար՝ նվիրված Ալ. Աճեմյանի հիշատակին, 1990թ.
Սոնատ-ֆանտազիա թավջութակի և դաշնամուրի համար, 1993թ.
Քնարական երգեր (խոսք` Հ. Հովհաննիսյանի), 1993թ.
Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, 1994թ.
Սոնատ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար, 1995թ.
«Արտամետյան գիշերներ» ( խոսք՝ Գ. Մահարու), 1995թ.
«Տոնական նախերգանք», 1995թ.
Կոնցերտ-ֆանտազիա ֆլեյտայի և նվագախմբի համար՝ նվիրված Ա. Տերտերյանի հիշատակին, 1996թ.
«Ղողանջներ» պոեմ դաշնամուրի համար՝ նվիված դստերը` Արուս Աճեմյանին, 1996թ.
«Անընդհատ շարժում» դաշնամուրի համար, 1996թ.
«Ֆանտազիա» տուբայի և դաշնամուրի համար, 1998թ.
Կվինտետ պիկոլո ֆլեյտայի, տուբայի, վիբրաֆոնի, կոնտրաբասի և դաշնամուրի համար, 1998թ.
«Տասներկուերորդ գիշեր» մյուզիքլ՝ ըստ Վ Շեքսպիրի համանուն պիեսի, 1999թ.
«Հավատ» ձոներգ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1998թ.
Սոնատ N 2 (Սոնատ-ֆանտազիա) դաշնամուրի համար, 1999թ.
Լարային կվարտետ՝ Ղազարոս Սարյանի հիշատակին, 1999թ.
Մշակումներ` Սայաթ-Նովայի երգերի թեմաներով, լարային նվագախմբի համար, 2000թ.
«Տոնական նախերգանք» կամերային նվագախմբի համար, 2000թ.
«Rubato» պոեմ դաշնամուրի համար, 2000թ.
«Հավատ» երգչախմբի համար a capella, 2000թ.
«Տաղ գարնան և սիրո» պոեմ սոպրանոյի և լարային նվագախմբի համար՝ ըստ Գրիգորիս Աղթամարցու տաղերի, 2001թ.
«Որմնանկարներ» պոեմ դաշնամուրի համար՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, 2001թ.
Դաշնամուրային տրիո N 2, 2003թ.
Սիմֆոնիա N 3 լարային նվագախմբի համար՝ նվիրված Է. Միրզոյանին, 2004թ.
Կոնցերտ N 2 դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2006թ.
«Նովել» սոնատ ալտի և դաշնամուրի համար, 2007թ.
«Advanture» ալտ-սաքսոֆոնի դաշնամուրի և կամերային նվագախմբի համար, 2008թ.
«Ինը հայացք» դաշնամուրի համար՝ Օլիվյե Մեսսիանի հիշատակին, 2008թ.
Դաշնամուրային կվինտետ, 2009թ.
«Քարեր, քարեր Հայաստանի» պոեմ երկսեռ երգչախմբի համար` ըստ Հ. Սահյանի համանուն բանաստեղծության, 2009թ.
«Հնչյունի թատրոն» կոնցերտային պոեմ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 2011թ.
«1915» պոեմ երկսեռ երգչախմբի համար ըստ Պարույր Սևակի համանուն բանաստեղծության, 2011թ.
«Հնչյունի թատրոն» կոնցերտային պոեմ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 2001թ.
Սոնատ N 2 ջութակի և դաշնամուրի համար, 2014թ.
Սիմֆոնիա N 4 սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար, 2014թ.
2003թ.-ից կազմակերպել է մրցույթ-փառատոններ՝ նվիրված Ա. Խաչատրյանին, Ղ. Սարյանին, Բ. Բրիտտենին:
2008թ.-ից հեղինակային իրավունքները պաշտպանող միջազգային ասոցիացիայի անդամ է (SUISA):
Մշակույթի նախարարության խորհրդի անդամ է:
1987թ. արժանացել է ՀԿՄ մրցանակի՝ Կամերային սիմֆոնիայի և երգերի համար:
1990թ. արժանացել է «Տարվա լավագույն երգ» մրցանակի՝ «Արցախ» երգի համար:
1993թ. արժանացել է Թավջութակի կոնցերտի մրցույթի 2-րդ մրցանակի:
1993-1994թթ. արժանացել է Էստրադային երգի հանրապետական մրցույթի 1-ին մրցանակի:
ՀՀ ՊՆ կազմակերպած «Զինվորական երգ» հանրապետական մրցույթին արժանացել է մրցանակի:
2004թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:
2010թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: