ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐԴ ԳԵՎՈՐԳԻ
ՎԱՐԴ ԳԵՎՈՐԳԻ
Կոմպոզիտոր
Ծնվել է 12/01/1955թ., ք. Էջմիածին
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է 1986թ.-ից
1974թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
1979թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
1989թ․-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
«Վահագնին» օրատորիա (համամիութենական մրցույթի 3-րդ մրցանակ, 1980թ.)
«Մրրկահավ» (խոսք` Վ. Տերյանի, համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակ, 1978թ.)
«Հաղթական» (հանրապետական 3-րդ մրցանակ, 1986թ.)
Կվինտետ ձայնի և անսամբլի համար:
Տրիպտիխ ձայնի և լարային քառյակի համար:
Փողային կվինտետ:
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար:
Վոկալ շարքեր («Դու չկաս», խոսք` Պ.Սևակի, համամիութենական 2-րդ մրցանակ, 1978թ.):
Միջնադարյան տաղեր-ձայնի և դաշնամուրի համար:
Էստրադային երգեր` «Հայաստան աշխարհ», «Աշնանային», «Անուրջներ» և այլն:
2017թ․ արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։