ՇԱՐԱՖՅԱՆ
ՎԱՉԵ ՌՈԲԵՐՏԻ
ՎԱՉԵ ՌՈԲԵՐՏԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 11/02/1966 թ., ք. Երևանում:
1990թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը:
1992թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան (ղեկ.` Էդվարդ Միրզոյան):
1992-1996թթ. դասավանդել է Երուսաղեմի Հայոց ժառանգավորաց ճեմարանում, որտեղ հեղինակել է սուրբ Թափորագրքի երգեցողությունների մասը` Երուսաղեմի Սբ. Հարության Տաճարի արարողությունների համար::
1997թ.—ից դասավանդում է ԵՊԿ—ում:
2001թ. աշխարհահռչակ թավջութակահար Յո—Յո Մայի կողմից ընտրվել է «The Silk Road Project»-ի պաշտոնական կոմպոզիտոր:
2002թ.—ից համագործակցում է BMI երաժշտական միջազգային ընկերության հետ:
2011թ. դասավանդել է Կալիֆորնիայի պետական համալսարանում (UCLA):
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ անսամբլային ստեղծագործությունների, հոգևոր երգերի մշակումների, ֆիլմերի, թատերական ներկայացումների համար գրված երաժշտության:
Շարաֆյանի ստեղծագործությունները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ—ում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Թայվանում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Ավստրիայում, Բելգիայում, Հոլանդիայում (ներառյալ Concertgebouw, Miziekgebouw), Թայլանդում, Լիբանանում, Հունգարիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Իռլանդիայում, Անգլիայում (ներառյալ Royal Albert Hall), Իսլանդիայում, Շոտլանդիայում, Լատվիայում, Հունաստանում, Կիպրոսում և Շվեդիայում մի շարք աշխարհահռչակ երաժիշտների, նվագախմբերի և երգչախմբերի կողմից. Յո—Յո Մա, Յուրի Բաշմետ և «Մոսկվայի մենակատարներ», «Հիլլիարդ» անսամբլ, Բոստոնի Ժամանակակից սիմֆոնիկ նվագախումբ, Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբ, Ռոստոկի ֆիլհարմոնիկ նվագախումբ և երգչախումբ, Նյու—Յորքի Մետրոպոլիտան համերգային արտիստներ, Սիցիլիայի, Մենսֆիլդի, Թուրինգերի, Դուբրովնիկի, Իրկուտսկի, Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի սիմֆոնիկ նվագախմբեր, Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ նվագախմբեր, Սուրեն Բագրատունի, Ալեքսանդր Չաուշյան, Մարիո Բրունելլո, Պիտեր Բրունս, Պիտեր Ստեմպֆ, ջութակահարներ Մովսես Պողոսյան, Կոլին Յակոբսեն, Կատյա Դանցովսկա, Կարեն Շախգելդյան, Պավել Վերնիկով, Էն Ակիկո Մայերս, Մարիա Սաֆարյանց, Ջոնի Գանդելսմա, Վարթի Մանուելիան, Գիյոմ Սյուտղ, խմբավարներ Ռոբերտ Ֆրանց, Կարեն Դուրգարյան, Գիլ Ռոուզ, Ջորջ Փեհլիվանեան, Ալիմ Շախ, Էդվարդ Թոփչյան, Կեվին Նոե, Իլմար Լապինշ, Ռոբին Ֆոնտեյն, Էմին Խաչատուրյան, Արամ Ղարաբեկյան, Վահան Մարտիրոսյան, Քրիստոֆ Կամպեստրինի, Ռուբեն Ասատրյան, ՖԵդերիկո Մոնդելչի, սաքսոֆոնահարներ` Ջեյմս Հուլիկը, Ջոն Սամփենը, Ջեմս Ումբլը, Նիկոլաս Պրոստը, կլարնետահար Էնդի Մայլս, ալտահարներ Յուրի Գանդելսման, Մաքսիմ Նովիկով, Նիլս Մոնկեմեյեր, Մաթիաս Ուորմ, դաշնակահարներ Էնդրյու Արմստրոնգ, Նաթանայել Մեյ, Արթուր Ավանեսով, Փիտեր Պրութսման, Ջորջ Վաչնաձե, Հայկ Մելիքյան, Փիտսբուրգի «Նյու Մյուզիկ» անսամբլ և Փիթսբուրգ սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներ, Թոնի Արնոլդ, Թեո Բլեքման, Կարլ Թիմտ, տավղահար Վալենտինա Բորիսովա, MATA-նվագախումբ, Ավալոն քառյակ, Միրզոյան քառյակ, Կոմիտաս քառյակ, «Քսենյա» անսամբլ, Soli Deo Gloria «Սաղմոս համաշխարհային նախագիծը» որի պատվերով գրել է 51 սաղմոսը տենորի եւ լարային քառյակի համար, ՀՖՆ, «Հովեր» պետական երգչախումբ, Հայաստանի պետական կամերային նվագախումբ , Սիոն փառատոն, Դել Նացիոնի, Էլբա Իզոլա Մյուզիկալե փառատոնները, Dilijan chamber music series, Jacaranda Music on the Edge փառատոն, Մարսելի փողային կվինտետ, Փարիզի Ատանասով տրիո, Բեյրդ տրիո, բազմաթիվ այլ նվագախմբեր, մենակատարներ, անսամբլներ:
Ձայնասկավառակները թողարկվել են Շվեդիայում, ԱՄՆ—ում՝ հեղինակավոր ստուդիաների կողմից:
Բեմական ստեղծագործություններ.
«Աբգար թագավոր» օպերա, 2010 թ.
«Երկրորդ լուսին» բալետ` սրբազան ժեստերով, 2013թ.
Նվագախմբային ստեղծագործություններ (նաև մենակատարներով).
Սիմֆոնիա թիվ 2 «կոնցերտային» դուդուկի և սիմֆոնիկ նվագախմբի համար (pre-recorded or life) 2007թ. (գրված է Բոստոնի Ժամանակակից սիմֆոնիկ նվագախմբի պատվերով (BMOP))
«Զարթիք փառք իմ» կոնցերտ ալտի, դուդուկի, դիսկանտի, բարիտոնի եւ նվագախմբի համար` նվիրված Յուրի Բաշմետին, 2005թ.
Սիմֆոնիա 1, 1990թ.
«Պոեմ» լարային նվագախմբի համար, 1987թ.
«Խոստովանք» կամերային նվագախմբի համար, 1991թ.
Կոնցերտ լարային նվագախմբի համար, 1992թ.
«Կոնցերտ—սերենադ» ջութակի և լարային նվագախմբի համար` նվիրված Մովսես Պողոսյանին, 1998թ.
Կոնցերտ—սոնատ ալտ սաքսոֆոնի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար, 2000թ.
Concerto-grosso 9 լարայինների եւ 2 դաշնամուրի համար, 2002թ.
«Հրավառություն» սիմֆոնիկ նվագախմբի համար` նվիրված Էդուարդ Թոփչյանին, 2016թ.
«Ակացիաների երգի առավոտյան բուրմունքը» դուդուկի և լարային կվարտետի համար, 2001թ.
Կոնցերտ տենոր սաքսոֆոնի և ամբողջական սիմֆոնիկ նվագախմբի համար` նվիրված Ջեյմս Հաուլիկին, 2003թ.
Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, թիվ 1` նվիրված Սուրեն Բագրատունուն, 2004 թ.
”CON-COR-D-ANCE” կոնցերտ թիվ 2 ջութակի և նվագախմբի համար, 2008թ.
Սյուիտ ալտի և նվագախմբի համար` նվիրված Յուրի Բաշմետին, 2010թ.
Սյուիտ թավջութակի և նվագախմբի համար, 2010թ.
Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, թիվ 2` նվիրված Սուրեն Բագրատունուն, 2013թ.
Մշակոմներ և փոխադրումներ դուդուկի և լարայինների համար 2007թ.
«Ջութակը և Դուդուկը» կոնցերտ լարային նվագախմբի համար` նվիրված Մարիա Սաֆարյանցին, 2013թ.
Եռակի կոնցերտ դաշնամուրի, ջութակի, թավջութակի և նվագախմբի համար` նվիրված Նոբիլիս տրիոյին, 2016թ.
«Երգի լուսավոր ստվերը» կլարնետի և նվագախմբի համար (խմբագրված տարբերակ` կլարնետի և նվագախմբի համար), 2008թ.
Կամերային ստեղծագործություններ.
«Ցայգի երաժշտություն» 15 գործիքի համար, 1990թ.
5 երգ սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Մ. Մեծարենցի), 1993թ.
Լարային կվարտետ, 1997թ.
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար թիվ 1, 1997թ.
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար թիվ 2, 1998թ.
«Արևը, գինին և ժամանակի քամին» դուդուկի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 1998թ.
«Աշնանային տերևներին ու աստղերին» ալտ սաքսոֆոնի, ջութակի, թավջութակի, հարվածայինի և դաշնամուրի համար, 1999թ.
«Երկու Նվիրումներ» թառի, քամանչայի, դհոլի, տամ—տամի, դաշնամուրի և լարային կվարտետի համար, 1999թ.
«Խավարում» ալտ սաքսոֆոնի, ջութակի և դաշնամուրի համար, 1999թ.
Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար թիվ 1, 2000թ.
Սոնատ ալտ սաքսոֆոնի և դաշնամուրի համար, 2000թ.
«Ըստ Քուչակի» ձայնի, ֆլեյտայի, կլարնետի և դաշնամուրի համար, 2001թ.
«Տարվա եղանակներ» 12 երաժշտի և ընթերցողի համար 2001թ.
«Համբաձվող քամանչա» դուդուկի (զուռնայի), թավջութակի, դաշնամուրի համար` նվիրված Յո—Յո Մային, 2002թ.
«Հնագույն օրհներգ» սոպրանոյի և ջութակի համար, 2002թ.
Դաշնամուրային տրիո թիվ 2 «Երազների երազը», 2003թ.
«Սիրամարգի երևումները» ջութակի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, 2003թ.
«Անտեսանելի կապույտ թիթեռնիկների ձայները» դաշնամուրի համար, 2004թ.
”OFFERTORIUM” մենակատար կլարնետի, ֆլեյտայի, շեփորի, հարվածայինի, դաշնամուրի, ջութակի, թավջութակի, կոնտրաբասի համար, 2006թ.
”CANTICUM GRATIOSUM” բարիտոնի, ֆլեյտայի, կլարնետի, շեփորի, հարվածայինի, դաշնամուրի, ջութակի, թավջութակի, կոնտրաբասի համար, 2005թ.
«Ծաղկող ձայներ» մենակատար ջութակի համար, 2005թ.
«Մեկ այլ հեքիաթ» մենակատար դաշնամուրի համար, 2007թ.
«Իմ բարձրագնա լուսին» դուդուկի, զուռնայի, շոյի, շենի, հարվածայինի, ֆլեյտայի, կլարնետի, տավիղի, ջութակի, ալտի, թավջութակի, կոնտրաբասի համար (գրված է Ամստերդամի «Ատլաս» անսամբլի պատվերով), 2008թ.
”Vi-O-La” թիվ 1 մենակատար ալտի համար, 2008թ.
”Vi-O-La” թիվ 2 մենակատար ալտի համար` նվիրված Մաքսիմ Նովիկովին, 2009թ.
“Light-Drop Peals” սոպրանոյի և ալտի համար, 2009թ.
«Ոսկե ծիրան» քամանչայի և ջութակի համար, 2009թ.
“Verses” թիվ 1, 2, 3 ջութակի և հարվածայինի համար, 2009թ.
«Գիշերային այգու երաժշտություն» ջութակի և թավջութակի համար, 2010թ.
«Նոստալգիկ էսքիզներ» փողային կվինտետի և դուդուկի (զուռնայի) համար (գրված է Մարսելի փողային կվինտետի պատվերով), 2010թ.
«Մի անգամ գեղեցիկ մարգագետնում» Զերաֆին անսամբլի համար (Ամստերդամ), 2011թ.
«Այս պահին ընդառաջ» ալտի և երգեհոնի համար, 2012թ.
«Սերենադ խատուտիկով» 2 ջութակի համար` նվիրված Վարդ Մանվելյանին և Մովսես Պողոսյանին, 2005թ.
«Երազի և իրականության միջև» սաքսոֆոնի և թավջութակի համար, 2012թ.
«Հիմնի թևերի վրայով» թիվ 1, թիվ 2 թավջութակի և դաշնամուրի համար, 2009թ.
«Հիմնի թևերի վրայով» թիվ 3, թիվ 4 երկու թավջութակի համար, 2007թ.
«Հիմնի թևերի վրայով» թիվ 5 երեք ջութակի համար, 2011թ.
«Հիմնի թևերի վրայով» թիվ 6 ջութակի, ալտի, կոնտրաբասի համար, 2013թ.
Սոնատ—ֆանտազիա ալտի և դաշնամուրի համար, 2010թ.
Պարտիտ ջութակի և դաշնամուրի համար` նվիրված Էն Ակիկո Մայերսին, 2012թ.
«Կռունկ» թավջութակի, դուդուկի և դաշնամուրի համար, 2011թ.
«Շարունակություններ» 4 մաս դաշնամուրային տրիոյի համար, 2012թ.
«Կոմիտասի ստեղծագործությունների 4 փոխադրում» դաշնամուրային տրիոյի համար, 2012թ.
Մադրիգալ ալտ սաքսոֆոնի համար, 2013թ.
“Have mercy on me, o God” Սաղմոս թիվ 51 տենորի և լարային քառյակի համար (գրված է “Soli Deo Gloria” համաշխարհային «Սաղմոս» նախագծի պատվերով), 2014թ.
«Գոհար վարդն» սոպրանոյի, թավջութակի և ֆոնոգրամայի համար` նվիրված Մարթա Բագրատունուն, 2013թ.
«Աչքն ծով» սոպրանոյի և թավջութակի համար, 2013թ.
«Երուսաղեմյան լուսինը» տրիո թիվ 3 դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար` նվիրված «Ատանասով» տրիոյին, 2013թ.
«Դեռևս չնկարված պատկերներ» տրիո սաքսոֆոնի, թավջութակի և դաշնամուրի համար, 2014թ.
«Թավջութակի շունչը» մենակատար թավջութակի համար` նվիրված Սուրեն Բագրատունուն, 2013թ.
«Թավջութակի ճանապարհը» մենակատար թավջութակի համար` նվիրված Ալեքսանդր Չաուշյանին, 2015թ.
«Թավջութակի արցունքները» մենակատար թավջութակի համար, 2016թ.
«Թավջութակի երազը» թավջութակի և վիբրաֆոնի համար` նվիրված Յո—Յո Մային, 2014թ.
«Թավջութակի պարը» մենակատար թավջութակի համար` նվիրված Մարիո Բրունելլոյին, 2014թ.
«Ներքին պար» կիթառի, ակորդեոնի, դաշնամուրի, ջութակի, կոնտրաբասի համար, 2014թ.
«Երկու թարգմանություն» ֆլեյտայի, հոբոյի (անգլիական եղջերափող), կլարնետի (բաս կլարնետ), ջութակի, և դաշնամուրի համար (գրված է “del Nazioni” փառատոնի պատվերով), 2014թ.
«Նկարելով օդի վրա» ֆլեյտայի համար, 2014թ.
«Այծ—ծես» ցիկլ (12 մաս) դաշնամուրի համար (գրված է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի համար), 2014թ.
«Հանդիպել…» մենակատար լյուտնյայի համար, 2014թ.
Դիվերտիսմենտ լարային կվինտետի համար (գրված է Լոս Անջելեսի «Դիլիջան» փառատոնի պատվերով), 2014թ.
«Երկխոսություններ Կոմիտասի հետ» ֆլեյտայի, կլարնետի, դուդուկի (զուռնա), պերկուսիայի, կիթառի, սոպրանոյի, ջութակի, թավջութակի համար, 2014թ.
«Հավերժության չափագրումները» ցիկլ (8 մաս) ջութակի և դաշնամուրի համար` ըստ Է. Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» գրքի, 2015թ.
“Mit der Stimme” սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Պաուլ Ցելանի), 2015թ.
«Հրեղեն հավք» Concerto-grosso կլարնետի, ջութակի, ալտի, թավջութակի, հարպիսխորդի (կամ դաշնամուր) համար, 2015թ.
«Լուռ սպիտակ» մենակատար դաշնամուրի համար, 2016թ.
Կանտատ—օրատորիալ ստեղծագործություններ.
”Canticum dolorosum et Canticum pacificum” սոպրանոյի, խառը երգչախմբի և նվագախմբի համար
«Lacrymosa» թավջութակի, դիսկանտի, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար (Վ. Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի համար)
«Անդաստան» կանտատ մանկական երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (կամերային անսամբլի համար), 2015թ.
«Կյանք հարատև» քառալեզու կանտատ երգչախմբի և քառյակի համար (լարային քառյակ, դաշնամուր) (գրված է SionFest-ի պատվերով), 2015թ.
Խմբերգային ստեղծագործություններ.
«Տէր, որ ի մէջ լերինն» խառը a capella երգչախմբի համար` ըստ Մեսրոպ Մաշտոցի, 1996թ.
«Ծով կենցաղոյս» կոնտր տենորի, տենորի, բարիտոնի, բասի և 3 դուդուկի համար` ըստ Մեսրոպ Մաշտոցի, 2003թ.
«Ձյան Կանտատ» խառը երգչախմբի համար, 2011թ.
«Ջրվեժի երաժշտություն» խառը երգչախմբի համար, 2011թ.
«Նե» երգչախմբի և զանգերի համար, 2015թ.
«Stabat Mater» արական երգչախմբի համար, 2016թ.
Երաժշտություն ներկայացումների, ֆիլմերի համար.
Երաժշտություն (14 մաս) «Պեպո» ներկայացման համար, Սունդուկյանի անվ. պետական թատրոն, բեմ. Արմեն Էլբակյան, 2016թ.
Երաժշտություն “Maestro” ֆիլմի համար, ռեժ. Վիգեն Չալդրանյան, 2009թ.
Երաժշտություն «Հողը չափողները» ֆիլմի համար, ռեժ. Սուրեն Բաբայան
Երաժշտություն «Շերանիկ» ներկայացման համար, Մնջախաղի պետական թատրոն, ռեժ. Ժիրայր Դադասյան, 2009թ.
Երաժշտություն «Այծ—ծես» ներկայացման համար, Մնջախաղի պետական թատրոն, ռեժ. Ժիրայր Դադասյան, 2014թ.
Երաժշտություն «Անփոչ ճգնավորը» ֆիլմի համար, ռեժ. Խաչիկ Չալիկյան, 2012թ.
2001թ. աշխարհահռչակ թավջութակահար Յո—Յո Մայի կողմից ընտրվել է «The Silk Road Project»-ի պաշտոնական կոմպոզիտոր:
2002թ.—ից BMI կոմպոզիտոր է:
MATA փառատոնի կոմպոզիտոր է:
«Silk Road Project»-ի կոմպոզիտոր է:
«Soli Deo Gloria» կոմպոզիտոր է:
2005թ. եղել է «Հայ դուդուկի երաժշտությունը» նախագծի համահեղինակ և իրագործող, որի հիման վրա «Հայ դուդուկի երաժշտությունը» հռչակվել է «Մարդկության ոչ նյութական արժեքների գլուխգործոց» ՅՈՒՆԵՍԿՕ—ի կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ—ի կողմից ծրագրի փայլուն իրագործման համար արժանացել է հատուկ դիպլոմի:
2017թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։