ՍԱՐԳՍՅԱՆ
ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍԻ
ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍԻ
Կոմպոզիտոր
2007թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 28/05/1981թ. ք. Երևանում:
1988-96թթ. ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:
1993թ.-ից ուսանել է նույն դպրոցի կոմպոզիցիայի դասարանում (ղեկ.` Արամ Սաթյան, Սուրեն Զաքարյան և Վարդան Աճեմյան):
1996-1998թթ. ուսանել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցի տեսական բաժնում: Միևնույն ժամանակ կոմպոզիցիայի դասեր է վերցրել Միխայիլ Կոկժաևից:
1998-2003թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Աշոտ Զոհրաբյան):
2000-2006թթ. ուսանել է ԵՊԿ խմբավարական բաժնում (ղեկ.` Տիգրան Հեքեքյան):
2007թ. ավարտել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրան (ղեկ.` Աշոտ Զոհրաբյան):
2012-2015թթ. ուսանել է ՄըքԳիլլ (McGill) համալսարանի կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Ֆիլիպ Լերու):
2005-2006թթ. եղել է Հայ կամերային ձայներ երգչախմբի խմբավարը և գեղարվեստական ղեկավարը:
2008թ. մի շարք փառատոնների գեղարվեստական խորհրդի անդամ է:
2010-2012թթ. Եվրոպական Երգչախմբային Ասոցիացիայում եղել է երաժշտական խորհրդատու:
2012թ. Socan Հեղինակային Իրավունքների Պաշտպանության Ասոցիացիայի անդամ է:
2013թ.Կանադայի Կոմպոզիտորների Լիգայի անդամ է:
2014թ. եղել է Cultural.am հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:
2014 և 2015թթ. եղել է ACCC միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:
Նվագախմբային.
«Mythis» լարային նվագախմբի համար (5/5/4/3/1), 2008թ.
«Տեր Եթե…» կանտատ երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար, 2003թ.
Կամերային-գործիքային.
Լարային կվարտետ, 2000թ.
«Երաժշտություն 13-ի համար» գործիքային անսամբլի (13 գործիք) համար, 2002թ.
«Selbstvergessenheit» 2 կլարնետ, թավջութակ, դաշնամուրի համար, 2006թ.
«Deux Silhouettes Féminines» սոպրանոյի, կլարնետի, ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, 2007թ.
«Hunting the Hunter» կլարնետի, մարիմբայի, 2 ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, 2012թ.
Գանձ գործիքային անսամբլի (10 գործիք) համար, 2013թ.
«deperson» ֆլեյտայի, կլարնետի, ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, 2013թ.
Քարերգ, գործիքային անսամբլի (8 գործիք) համար, 2014թ.
Epitaphios լարային քառյակի համար, 2015թ.
Awaikening արական ձայնի և լարային քառյակի համար, 2015թ.
Երգչախմբային.
«Կեսգիշեր» (խոսք` Վ. Տերյանի) երկսեռ երգչախմբի համար, 1999թ.
«Տխուր մեռան» (խոսք` Վ. Տերյանի) կանացի երգչախմբի համար, 1999թ.
«Ողորմեա» (Սաղմոս 50) երկսեռ երգչախմբի համար, 2000թ.
«Լոյս Զուարթ» կանացի երգչախմբի համար, 2001թ. (երկսեռ երգչախմբի տարբերակ` 2008թ.)
«Lux Aeterna» երկսեռ երգչախմբի համար, 2004թ.
«Tantum Ergo երկսեռ երգչախմբի համար, 2006թ.
«Domine Deus, վոկալ անսամբլի համար, 2007թ.
«Laudate Dominum» երկսեռ երգչախմբի համար, 2008թ.
«Անեղ Բնութիւն» (խոսք` Ն. Շնորհալու) կանացի երգչախմբի համար, 2008թ. (երկսեռ երգչախմբի տարբերակ` 2009թ.)
«Իլիկ» (ժող. տեքստ) կանացի երգչախմբի համար, 2009թ.
«Ձայնիկ» (խոսք` Կոմիտաս Վարդապետ) կանացի երգչախմբի համար, 2009թ.
«Stabat Mater» երկսեռ երգչախմբի համար, 2010թ.
«Wage Peace» երկսեռ երգչախմբի համար, 2011թ.
«Labia Mea» վոկալ անսամբլի համար, 2016թ.
Դաշնամուրային.
Վարիացիաներ, 1999թ.
«Vergißmeinnicht», 2006թ.
«Բագատել», 2015թ.
Մշակումներ.
«Ուստի կուգաս» կլարնետի, մարիմբայի, թավջութակի համար, 2012թ.
«Խորհուրդ Մեծ» երկսեռ երգչախոմբի համար, 2002թ.
«Սիրտ իմ սասանի» (տաղ, 13-րդ դ.) արական երգչախմբի համար, 2002թ.
2006թ.-ից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի թոշակառու է:
2006թ. ՀՊԿԵ երգչախմբային ստեղծագործությունների մրցույթի մրցանակակիր է:
2008թ. Իտալիայում Աոստա քաղաքում տեղի ունեցած երգչախմբային ստեղծագործությունների մրցույթում արժանացել է մրցանակի:
2009թ. Խորվաթիայում Երգչախմբային ստեղծագործությունների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
2009թ. Հայաստանում Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար Համաշխարհային Հայկական Կոնգրեսի կողմից արժանացել է մրցանակի:
2010թ., ԱՄՆ-ում ճանաչվել է 3rd BCE Commission Competition միջազգային մրցույթի հաղթող:
2012թ. Կանադայում արժանացել է Socan հիմնադրամի Godfrey Ridout մրցանակի:
2012թ. ԱՄՆ -ում AGBU Performing Arts Fellowship:
2013թ. Կանադայում McGill University Graduate Excellence Fellowship:
2018թ. ՀԿՄ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության շրջանակներում «Մհերի դուռը» ստեղծագործությունն (խմբերգային ժանրում) արժանացել է լավագույնի կոչմանը:
Միջազգային պատվերներ.
Oxford University Press, Անգլիա («Խորհուրդ Մեծ » մշակում), 2005թ.
MPAW վոկալ անսաբլ, Գերմանիա («Domine Deus»), 2006թ.
A.R.CO.VA., Իտալիա («Laudate Dominum»), 2008թ.
Boston Choral Ensemble, ԱՄՆ («Tribulationes»), 2010թ.
AGBU, ԱՄՆ («Hunting the Hunter»), 2012 թ.
Ensemble Transmission, Կանադա («deperson»), 2013թ.
NDR (Norddeutscher Rundfunk), Գերմանիա («Քարերգ»), 2014թ.
CBC Radio, Կանադա («Novum Gaudium»), 2015թ.
Lark Music Society, ԱՄՆ («Epitaphios» լարային քառյակի համար), 2015թ.