ԲԱԲԱՅԱՆ

ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆԻ

Կոմպոզիտոր

1973թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

1994թ.-ից Հայկական երաժշտական համաժողովի (ՀԵՀ) հիմնադիր անդամ է:

2022թ.-ից ՀԵՀ նախագահն է:

Ծնվել է 19/08/1948թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1957-1964թթ. սովորել է Ալ․ Սպենդիարյանի դպրոցում

1964-1968թթ. սովորել է Ռ․ Մելիքյանի անվան ուսումնարանում

1968-1972(73)թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային (ղեկ.՝ Վահե Ահարոնյան) և կոմպոզիցիայի (ղեկ.՝ Գրիգոր Եղիազարյան) բաժիններում:

Ա․ Բաբաջանյանի քոլեջում դասավանդել է կոմպոզիցիա և դաշնամուր

Տ․ Չուխաջյանի դպրոցում դասավանդել է կոմպոզիցիա և դաշնամուր

Ալ․ Սպենդիարյանի դպրոցում դասավանդել է կոմպոզիցիա և հարմոնիա

Չարենցավանի երաժշտական դպրոցում դասավանդել է կոմպոզիցիա և դաշնամուր

1977-1978թթ․ ՀայՀամերգ-ի գեղ․ ղեկ․-ի տեղակալ

Տարբեր տարիներին զբաղեցրել է ՀԿՄ-ում սիմֆ․, օպերային, կամերային երաժշտության սեկցիայի և արաքին կապերի ղեկավարի պաշտոնը

2003թ.-ից դասավանդում է ԵՊԿ-ում:

Հեղինակ է 6 օպերայի, 4 բալետի, 2 օրատորիայի, 9 սիմֆոնիայի, 3 կամերային սիմֆոնիայի, 4 երգչախմբային սիմֆոնիայի, 2 սիմֆոնիկ պոեմի, 7 լարային կվարտետի, կոնցերտների (5-ը՝ դաշնամուրի համար), սոնատների տարբեր գործիքների համար (7-ը՝ դաշնամուրի համար), ստեղծագործություններ՝ լարային նվագախմբի համար, վոկալ շարքերի, մանկական երաժշտության:

1998թ.-ից Հայաստանում կազմակերպվում են Վահրամ Բաբայանի երաժշտության փառատոններ (1998թ.՝ 1-ին փառատոն, նվիրված կոմպոզիտորի ծննդյան 50-ամյակին, 2005թ.՝ 2-րդ փառատոն, նվիրված նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին և 2018թ․՝ 3-րդ փառատոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակին):

2014թ․ կազմակերպվեց Վահրամ Բաբայանի երաժշտության 1-ին փառատոնը Ֆրանսիայում։
Հեղինակ է երաժշտագիտական բազմաթիվ հոդվածների:

Սիմֆոնիա N 1 մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (4 մաս), 1964թ.

«Հին օրերի երգեր» վոկալ շարք սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Պոլ Վեռլենի), 1965թ.

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար N 1, (3 մաս), 1965թ.

Լարային կվարտետ  N 1, (4 մաս), 1968թ.

Սիմֆոնիա N 2 , մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, (3 մաս), 1968թ.

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար N 2 (միամաս), 1969թ.

Լարային կվարտետ N 2, (3 մաս), 1969թ.

Լարային կվարտետ N 3, (4 մաս), 1970թ.

«Օտարականը» օպերա երկու գործողությամբ՝ Ալբեր Քամյուի համանուն վիպակի հիման վրա (ֆրանսերեն լեզվով): Լիբրետոն՝ Արսեն Բաբայանի և Վահրամ Բաբայանի, 1970թ.

«Կոմպոզիտորների դիմակահանդես կամ երաժշտական ուղևորություն ժամանակի մեջ» 64 վարիացիա դաշնամուրի համար՝ բոլոր ժամանակների 64 կոմպոզիտորների ոճով, 1971թ.

Սիմֆոնիա N 3 մեծ սիմֆոնիկ նվագախմբի և երկսեռ երգչախմբի համար՝ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա (4 մաս, հայերեն), 1972թ.

«Պիգմալիոն» բալետ՝ հին հունական առասպելի հիման վրա (1 գործողություն): Լիբրետոն՝ Արսեն Բաբայանի, 1975թ.

Սիմֆոնիա N 4 Katharsis մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (2 մաս), 1977 թ.

«Պան» բալետ երկու գործողությամբ՝ Կնուտ Համսունի համանուն վիպակի հիման վրա: Լիբրետոն՝ Արսեն Բաբայանի, 1977թ.

«Բեթհովենի նամակները». «Անմահ սիրուհուն» օպերա 3 մասով՝ բարիտոնի, իգական երգչախմբի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար (գերմաներեն լեզվով), Բեթհովենի «Անմահ սիրուհուն»երեք նամակի հիման վրա, 1977թ.

Կամերային սիմֆոնիա թիվ 1 (3 մաս), 1979թ.

Երգչախմբային սիմֆոնիա թիվ 1 a capella երկսեռ երգչախմբի համար, առանց խոսքի, 4 մաս, 1980թ.

Կամերային սիմֆոնիա N 2 (4 մաս), 1981թ.

Լարային կվարտետ N 4 (3 մաս), 1981թ.

Սիմֆոնիա թիվ 5 (4 մաս), 1981թ.

Requiem լարային նվագախմբի համար, 1983թ.

Լարային կվարտետ թիվ 5 (4 մաս), 1984թ.

Կոնցերտ թիվ 3 «Ռոմանտիկական» դաշնամուրի և նվագախմբի համար (3 մաս), նվիրվում է կոմպոզիտորին բուժած մոսկովյան բժիշկներին, 1984թ.

Սիմֆոնիա N 6 «Ողբերգական» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (4 մաս), 1985թ.

Սիմֆոնիա թիվ 7 (4 մաս), 1988թ.

«Համլետ» օպերա երեք գոծողությամբ՝ Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության հիման վրա (անգլերեն լեզվով): Լիբրետոն՝ Վահրամ Բաբայանի: Նվիրվում է հորը՝ Օհան Բաբայանին: 1990թ.

«Հիսուսն է խոսում» օրատորիա սոպրանոյի, բասի, երկսեռ երգչախմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Շառլ Պեգիի խոսքերով, (3 մաս, ֆրանսերեն լեզվով), 1991թ.

«1915 թիվ» կանտատ սոպրանոյի, բարիտոնի, երկսեռ երգչախմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար: Խոսք՝ ժողովրդական, Կոմիտասի, Հ. Հովհաննիսյանի, Հ. Թումանյանի, Ս. Շահազիզի, (9 մաս, հայերեն լեզվով), 1995թ.

«Քրիստոսի կյանքից» Սրբազան օրատորիա սոպրանոյի, տենորի, բարիտոնի, բասի, երկսեռ երգչախմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար՝ հայ միջնադարյան բանաստեղծների խոսքերով (28 համար, հայերեն լեզվով),1995թ.

«Փոքրիկ իշխանը» բալետ երկու գործողությամբ՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի համանուն հեքիաթի հիման վրա: Լիբրետոն՝ Վահրամ Բաբայանի, 1998թ.

Սիմֆոնիա N 8 (5 մաս), 1998թ.

«Liramlarum» օպերա մեկ գոծողությամբ (օպերա-աբսուրդ) սոպրանոյի, կոնտրալտոյի, բասի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Կոնստանցե Յոնի համանուն պիեսի հիման վրա (գերմաներեն լեզվով), 2002թ.

«Երգ սիրո և գեղեցկության մասին» օպերա մեկ գործողությամբ սոպրանոյի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք` Դագմար Շումանի) (գերմաներեն լեզվով), 2003թ.

«Մուսա լեռան 40 օրը» օպերա երեք գործողությամբ՝ Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա (հայերեն լեզվով): Լիբրետոն՝ Վահրամ Բաբայանի և Կապրիս Լեփեջյանի, 2004թ.

«Այստեղ, այնտեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, 2006թ.

«Շարժում և դադար» կոնտրաբասի և դաշնամուրի համար, 2008թ.

Սիմֆոնիա N 9 (4 մաս), 2009թ.

«3 ֆուտուրոսպեկցիա» ջութակի և դաշնամուրի համար, 2011թ.

12 պիես դաշնամուրի համար, 2011թ․

Էտյուդների 2-րդ տետր դաշնամուրի համար, 2012թ․

Սոնատ մենանվագ կլառնետ B-ի համար (միամաս), 2013թ․

Սոնատ մենանվագ տուբայի համար (միամաս), 2013թ․

Սոնատ մենանվագ կոնտրաբասի համար (միամաս), 2013թ․

Սոնատ մենանվագ ֆագոտի համար (միամաս), 2013թ․

Կոնցերտ գալարափող F-ի և նվագախմբի համար (3 մաս), 2014թ․

«Էպիտաֆիա» լարային նվագախմբի համար, 2015թ․

Կոնցերտ գոսերի և նվագախմբի համար (միամաս), 2015թ․

Կոնցերտ շեփոր B-ի և նվագախմբի համար (3 մաս), 2016թ․

1975թ. Ավ. Իսահակյանի 100-ամյակին նվիրված Հանրապետական մրցույթ — 3-րդ սիմֆոնիա (ըստ «Աբու-Լալա-Մահարի» պոեմի) արժանացել է մրցանակի:

1982թ. Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր:

1982թ․ արժանացել է Հայաստանի պետական երիտասարդական մրցանակի։
1986թ․ Հունգարիայում պարգևատրվել է “Ֆերենց Լիստ” հուշամեդալի։
1992-1997թթ․ Երևանում հիմնադրվել է “Վահրամ Բաբայան” հիմնադրամը։
1999, 2000 և 2001թթ․ արժանացել է Սաքսոնիայի մշակույթի նախարարության դրամաշնորհի։
2009թ. յոթերորդ՝ «Լայպցիգյան» լարային կվարտետի համար արժանացել է «Թեքեյան» մշակութային միության «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակի դափնեկրի կոչման:
2009թ. «Hymne» դաշնամուրի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունն արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀԿՄ կազմակերպած «Լավագույն ստեղծագործություն» մրցանակին:
2011թ. ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ:
2014թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ