ԲԱԲԱԹՈՐՈՍՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ՄԻՀՐԱՆԻ
ՍՏԵՓԱՆ ՄԻՀՐԱՆԻ
Կոմպոզիտոր
1982թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 06/02/1957թ.-ին, ք. Երևանում:
1976թ. ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանը:
1981թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական բաժինը (ղեկ.` Գրիգոր Եղիազարյան):
1985թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան:
1983-2006թթ. աշխատել է Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում` որպես կոմպոզիցիայի ուսուցիչ:
1987-1989թթ. դասախոսել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:
1996-1999թթ. աշխատել է ՀՀ ՊՆ-ում` որպես «Զինուժ» ծրագրի և «Ասպար» ռադիոհաղորդման երաժշտական խմբագիր:
1998թ.-ից դասավանդում է ԵՊԿ ստեղծագործական ամբիոնում:
1991թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում` որպես տեսական առարկաների դասախոս:
«Կանտատ Օգյուստ Ռոդեն» (խոսք` Մ. Կանսուզյանի)
«Սիմֆոնիկ մանրանվագներ»
«Սոնատ թավջութակի և դաշնամուրի» համար
«Լարային կվարտետ»
պիեսներ դաշնամուրի, ֆլեյտայի և դաշնամուրի համար
«Ֆուգա-սոնատ» շվիի, բլուլի և դուդուկի համար (1986 թ. մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի)
Երգչախմբային ստեղծագործություններ.
«Կարմիր նժույգներ», խոսք` Ե. Չարենցի, 1997 թ. համամիութենական մրցույթում արժանացել է դիպլոմի
«Իրիկվան երգեր» երգչախմբային շարք (խոսք Մ. Մեծարենցի)
«Աստվածածին երկնային» կանանց երգչախմբի համար (կանոնական տեքստ)
Երաժշտություն ներկայացումների համար.
«Քաջ Նազար» ըստ Դ. Դեմիրճյանի (Գյումրիի տիկնիկային թատրոն)
«Կարմիր կիրակիի զինվորը» (ՊՀԹ)
«Երջանկություն որոնելիս»` ըստ Վ. Ռոզովի (ՊՀԹ)
«Եղեգնի կանչը» հեքիաթ ներկայացում` ըստ Ղ. Աղայանի (ՊՀԹ և Սունդուկյանի անվան թատրոն)
«Բյուրեղապակյա սիրտը» ըստ Լ. ՈՒստինովի (ՊՀԹ)
«Եզովպոս» ըստ Ֆիգերեյդոյի (Հ. Պարոնյանի անվան օպերետայի թատրոն)
«Մկան թակարդ» (Համլետ)` ըստ Վ. Շեքսպիրի (ՊՀԹ)
Երգեր մանկական երգչախմբի համար.
«Ծաղիկը»
«Ցորենի հատիկ»
«Այս ավտոն»
«Բզեզի երազը» խոսք Է. Միլիտոնյանի
«Ծաղրածուն և ծաղրաձուն» (ռադիոյի մանկական երգի մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի)
«Այսպիսի երգ»
«Կճուճն ու ճուտը» (Սայաթ-Նովա և Արևիկ-Քենդի մրցույթներում արժանացել է 1-ին մրցանակի), «Հարավ քամի» (Սայաթ-Նովա մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի)
«Գյուղական բակ»
«Մեր գյուղի գարունը»
«Բարի օր» (խոսք Յ. Սահակյանի)
Հայրենասիրական երգեր.
«Շարային քայլերգ» խոսք Հ. Սրապյանի (ՀՀՊՆ և ՀԵԸ մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի)
«Ցնծա Հայոց աշխարհ» (խոսք Յ. Սահակյանի), ՀՀՊՆ մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
«Նամակ ռազմաճակատից» (խոսք Յ. Սահակյանի), հայրենասիրական երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակ և հանդիսատեսի մրցանակի
էստրադային երգեր.
«Ինձ տվեցին աչքեր»
«Պետք է կարենալ» (խոսք` Շ. Ազնավուրի)
«Երբ հեռուներում»
«Իմ ունեցածը»
«Լաց չլինես» խոսք Ռ. Մարուխյանի
«Երբ երեկոն դառնա գիշեր» և այլ երգեր:
Երաժշտություն «Մրցակցություն» կինոֆիլմի համար
Երգչախմբային ներկայացում «Հոգևոր առակներ» ըստ Վ. Այգեկցու` կամերային երգչախմբի, կամերային նվագախմբի և մենակատարների համար, որը «Armenian Musik Word» /(ԱՄՆ) մրցույթի երգչախմբային ժանրում արժանացել է 1-ին մրցանակի:
«Քայլեք հպարտ հայորդիներ» զինվորական երգերի ժողովածու. «Ցնծա հայոց աշխարհ» (խոսք` Յուրի Սահակյանի) և «Շարային քայլերք» (խոսք` Հ. Սրապյանի) 1997թ. հեղինակի խմբագրությամբ,
«Նամակ ռազմաճակատից» երգ (խոսք` Յու. Սահակյանի), Հայրենասիրական երգերի «Արծիվ մահապարտ» ժողովածու,
Մանկական երգչախմբային ստեղծագործություններ, «Մանկական երգարան», 2009թ.
Մանկական և հոգևոր երգեր, տարբեր ժողովածուներ
Պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով և «ԵԿՄ 20 ՏԱՐԻ» հոբելյանական մեդալով:
ՀՀ Նախագահին կից հանրային խորհրդի «Մշակութային արժեքների պահպանման» հանձնաժողովի, Հայաստանի «Երկրապահ կամավորականների» միության անդամ է:
ՀԿՄ վարչության և նույն միության «Խմբերգային և մանկապատանեկան երաժշտության» հանձնաժողովի նախագահն է:
2006թ. ստացել է դոցենտի գիտական աստիճան:
2017թ․ պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: