ՍԱՐԳՍՅԱՆ

ՍՎԵՏԼԱՆԱ  ԿՈՐՅՈՒՆԻ

Երաժշտագետ

1975թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 24/01/1945թ., Թբիլիսիում (Վրաստան):

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1964-1969թթ. ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտության տեսության բաժնում (ղեկ.` պրոֆ. Ռ. Աթայան):

1971-1974թթ. ուսանել է Լենինգրադի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (ղեկ.`պրոֆ. Գ. Տիգրանով):

1975թ. Արվեստագիտության թեկնածու, Լենինգրադի պետական կոնսերվատորիաում պաշտպանել է թեզ` «Հայ երաժշտության 20-րդ դ. 60-ական թթ. զարգացման առանձնահատկությունները» թեմայով:

1978, 1988թթ. Մոսկվայի կոնսերվատորիայում ստացել է Որակավորման բարձրացման դասընթացներ:

1999թ. Արվեստագիտության դոկտոր, Մոսկվայի պետական կոնսերվատորիայում պաշտպանել է «Հայ երաժշտությունը 20-րդ դարի համատեքստում» թեմայով թեզ:

2000թ. Լվովի երաժշտական ակադեմիայում (Ուկրաինա) հանդես է եկել դասախոսությամբ:

1992-1997թթ. «New Musical Initiatives» կազմակերպիչ, ՀՀ Մշակույթի նախարարություն:

1984, 1997, 1998թթ. դասախոսություններով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայում:

1988թ. դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայի կոնսերվատորիայում:

1986թ. դասախոսություններով հանդես է եկել Վիլնյուսի երաժշտական ակադեմիայում (Լիտվա):

1974թ.-ից դասավանդում է ԵՊԿ-ի երաժշտության տեսության ամբիոնում:

 

Մասնակցել է 63 գիտաժողովի. Երևանում (1983, 1986, 1990-2006, 2013-2015թթ.), Գյումրիում (2008,2009,2013-2015թթ.), Բառանովում, Լեհաստանում (1980թ.), Բաքվում (1983թ.), Բռնոյում (1988 թ.), Գլազգոյում, Մեծ Բրիտանիայում (1989թ.), Թբիլիսիում (1989, 1999), Մոսկվայում (1989, 2001, 2006, 2008, 2010, 2011, 2013, 2014, 2016թթ.), Սանկտ-Պետերբուրգում (1987, 1990, 1994, 1997, 1998, 2002, 2012թթ.), Մինսկում (1992թ.), Նիժնի-Նովգորոդում (1999թ.), Վիլնյուսում (2011թ.):

1994-1995թթ. արժանացել է Տարվա միջազգային կին կոչմանը (Միջազգային կենսագրական կենտրոն, Անգլիա):

1996թ. արժանացել է Հայաստանի կոմպոզիտորների միության մրցանակի:

1998թ. արժանացել է International Book of Honor կոչման (ABI, USA):

2009թ. արժանացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

2011թ. ստացել է Հայկական Համաշխարհային Կոնգրեսի մրցանակ (Ռուսաստան):

2013թ.  արժանացել է Լեհական մշակույթի վաստակավոր գործչի կոչման (Լեհաստան):

2015թ. գիտության ոլորտում վաստակի համար պարգևատրվել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ»-ով:

2004թ.-ից Մոսկվայի Միջազգային երաժշտական միության անդամ է: