ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ
ՍՎԵՏԼԱՆԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ
Կոմպոզիտոր
1991թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 31/01/1965թ., ք. Երևանում:
1982թ. ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցը:
1983-1988թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային (ղեկ.` Ն. Շամախյան) և կոմպոզիցիայի (ղեկ. `Ղ. Սարյան) բաժիններում:
1989-1991թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում, կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Ղ. Սարյան):
1988-2009թթ. դասավանդել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում:
2008թ. Շոտլանդիայում կոմպոզիտոր Ջոն Մաքլաուդի ղեկավարությամբ մասնակցել է վարպետության դասերի:
2013-2016թթ. աշխատել է ՀԿՄ-ում` որպես պատասխանատու քարտուղար:
«Գիշերային զրույց Նարեկացու հետ»` ըստ Վահագն Դավթյանի համանուն ստեղծագործության, սիմֆոնիկ նվագախմբի, երկսեռ երգչախմբի, մեներգչի և ասմունքողի համար
«Նվիրումի խորալ-մեդիտացիա Ղազարոս Սարյանի հիշատակին» լարային նվագախմբի համար
«Մոխրոտը» մյուզիքլ ըստ համանուն հեքիաթի (ռեժիսոր Արման Միրիջանյան, ԵՊԿԵԹ)
Խմբերգային ստեղծագործություններ Վահագն Դավթյանի խոսքերով, հոգևոր տեքստերով՝ երկսեռ երգչախմբի համար, Միսաք Մեծարենցի խոսքերով՝ կանացի երգչախմբի համար, հոգևոր տեքստով ՝ մանկական երգչախմբի համար
Դաշնամուրային տրիո
Դաշնամուրային 3 պիես «Միտք»
«Տարափոխումներ» ջութակի և դաշնամուրի համար
«Էլեգիա», «Արևին», «p.s. Հրաժեշտ»
Ստեղծագործություն մեցցո սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Ջորջ Բայրոնի)
Էստրադային երգեր և գործիքային ստեղծագործություններ
1979թ. Սոֆիայում (Բուլղարիա) Համաշխարհային առաջին մանկական ասսամբլեայում ներկայացրել է Հայաստանը: Նրա «Պիոներական քայլերգը» ընդունվել է որպես ՍՍՀՄ պատվիրակության հիմն:
1987թ. Հայաստանի հանրապետական երիտասարդական երգի մրցույթին արժանացել է դափնեկրի կոչման (3-րդ մրցանակ):
1985թ. ՍՍՀՄ կոմպոզիտորական մրցույթին արժանացել է «Համամիութենական երաժշտական կազմակերպության» Հատուկ մրցանակի:
2009թ. ԱՄՆ Նեշվիլ քաղաքում ISC միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման (3-րդ մրցանակ):