ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՍՈՒՍԱՆՆԱ  ՎՐԵԺԻ

Կոմպոզիտոր

2005թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 22/12/1974 թ., Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1983-1989թթ. ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:

1998-1993թթ. ուսանել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տեսական բաժնում:

1993 -1998թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմոպզիցիայի բաժնում (ղեկ.` Ղ. Սարյանի, Է. Միրզոյան):

1998-2000թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում (ղեկ.` Ռ. Ամիրխանյան):

1993-2011թթ. աշխատել է ՀՊՀ -1, «Նորք», «Երևան», «Արմենիա», «Արարատ» հեռուստաալիքներում:

Հեղինակել և վարել է «Այլ ալիք», «Սրճարան Տանգո», «Առավոտ», «Մաժոր երեկո», «Իրիկնային ռանդևու», «Երևան-Մշակույթ» ծրագրերը: Աշխատել է «Ժամը» լրատվական ծրագրում` որպես լրագրող:

«Արարատի առավոտը» ծրագում հանդես է եկել որպես մի քանի էջերի հեղինակ և վարող:

1995, 1997, 2005 և 2012թթ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի են ունեցել ստեղծագործական երեկոներ:

2006-2008թթ. Թբիլիսիում մասնակցել է IFA-SC շվեցարական ծրագրի կողմից կազմակերպված Հարավային Կովկասում կինոարտադրության խթանմանն ու զարգացմանն ուղղված թրենինգներին` ձեռք բերելով կինոսցենարիստ-կինոպրոդյուսեր մասնագիտություն:

2011-2021թթ. աշխատել է Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում` որպես մշակութային ծրագրերի բաժնի ավագ մասնագետ:

2022թ.-ից աշխատում է Sputnik-Արմենիա լրատվական գործակալությունում, որպես հեղինակ և վարող:

Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործությունների, որոնք կատարվել են Մ. Մկրտչյանի, Կ. Մովսիսյանի, Ս. Մանասերյանի, Ա. Սեդրակյանի, Ս. Սարգսյանի, Տ. Ռուբինյանի, Տ. Հարությունյանի, Ա. Ագաջանովի կողմից:

 

Հոդվածները, հարցազրույցներն ու հեղինակային նյութերը տպագրվել են «Республика Армения», «Урарту», «Голос Армении», «TV- канал», «Город», «Ереван» «Մենք մեր մասին», «168 ժամ», «Կինը և քաղաքականությունը», «Новое время» թերթրում և պարբերականներում, «armedia.am» վերլուծական կայքէջում, «Անդին» գրական-մշակութային հանդեսում:

Կվարտետ, 1993թ.

Տրիո, 1994թ.

Դաշնամուրային պիեսների շարք, 1995թ.

3 կամերային սիմֆոնիետտա սիմֆոնիկ նվագախմբի համար, 1998, 1999, 2000թթ.

«Հայ-Ռուսական բարեկամության ձոներգ», 2006թ.

«Երգ առանց խոսքերի» ջութակի և դաշնամուրի համար, 2011թ.

«Արարատ» երգ (խոսք`Վադիմ Բորիսովի), 2009թ.

«Մեկից մեկ» Ապրիլմեկյան նախագծի եզրափակիչ հիմներգ

«Մեկից մեկ» Ապրիլմեկյան նախագծի եզրափակիչ նոր հիմներգի խոսքերի հեղինակ, 2010թ.

«Չիլո» ֆիլմի համար գրված երաժշտության հեղինակ է (Հայաստանի Ազգային Կինոկենտրոն), 2008թ.

Շուրջ 150 երգեր հեղինակային տեքստերով (ռուսերեն և հայերեն)

Ռոմանս «Жду тебя», խոսք՝ Վլադիմիր Իսայչևի, 2016

Երգեր՝ «Упакую годы в чемодан», «Славься во веки»,  խոսք՝ Արմեն Մելիք-Մուրադյանի, 2017թ.

2019թ.-ի մարտի 21-ին` Դաուն համախտանիշով մարդկանց միջազգային օրը, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Արևի Աշխարհ» երգի պրեմյերան։ Խոսք ` Ա. Բարսեղյանի։ Երգը հնչեց Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախմբի կատարմամբ, խմբավար` Կարինե Եզեկյան։  2020-ին երգը գործիքավորեց Արեգ Առուստամյանը, կատարեցին երգիչներ` Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP 3-ին, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Ռուբենյանը, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը, Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած Jazell վոկալ ստուդիայի սաները:

Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի առթիվ գրվեց «Алтарь Победы и мечты» երգը՝ ռուս բանաստեղծուհի Մարիյա Վեսելովսկայա-Տոմաշի խոսքերով, 2020թ.

Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի առթիվ Սուսաննա Հովհաննիսյանի կողմից առաջին անգամ հայերեն թարգմանվեց «День Победы» և «Катюша» երգերը։

«Հոգևոր երգերի» 2 Երգարան 1994, 1995թթ.

«Զինվորական քայլերգ» «Զինվորական երգեր» ժողովածուում, 1998թ.

Վալս «Դաշնամուրյաին պիեսներ» ժողովածուում (ՀԿԵՄ) 2012թ.

«Երգ առանց խոսքերի» ջութակի և դաշնամուրի համար «Անսամբլային ստեղծագործություններ» ժողովածուում (ՀԿԵՄ), 2012թ.

Բանաստեղծությունների ժողովածու № 29 «Краски жизни», Մոսկվա, 2019թ.

«Энциклопедия позитива» պատմվածք «Не последнее желание» ridero.ru, 2021թ.

1998թ. «Ռազմահայրենասիրական երգի» հանրապետական մրցույթին մասնակցելու համար ՊՆ Նախարար Վազգեն Սարգսյանի կողմից պարգևատրվել է դիպլոմով:

«Հայաստանի օրերը Սիբիրում» խորհրդաժողովի շրջանակներում Կրասնոյարսկ քաղաքում հանդես է եկել որպես Կառավարական համերգի վարող, ներկայացրել է «Հայ-Ռուսական բարեկամության ձոներգ»-ը, հայ ռուսական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար արժանացել է պատվոգրի:

2018թ․ արժանացել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության Շնորհակալագրի՝ «Ռուս-հայկական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի և «Ռուսաստան և Հայաստան» ձոներգի համար:

2018թ․ արժանացել է «Ռուսաստանի ոսկե գրիչ 2018» («Золотое перо Руси 2018») Արծաթե դափնեկրի կոչմանը և Ռիմա Կազակովայի անվան հատուկ դիպլոմի՝ ներկառուցված մեդալով՝ «Երաժշտական» անվանակարգում «Саксофон и гитара» երգի համար, Սվետլանա Սավիցկայի խոսքերով:

2019թ. արժանացել է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Դիպլոմի՝ «Միջազգային, հումանիտար և հասարակական հարաբերությունների զարգացման գործում ակտիվ աշխատանքի համար»:

2020թ. արժանացել է դիպլոմի և դափնեկրի կոչմանը՝ «Անտոնովկա 40+» «Պոեզիա» անվանակարգում:

2021թ. արժանացել է մասնակցի դիպլոմի՝ «Նռնաքարե ապարանջան» Ալ. Կուպրինի անվան գրական մրցույթում:

2021թ. արժանացել է դափնեկրի կոչմանը՝ «Քայլ դեպի Պառնաս» միջազգային գրական մրցույթում «Համի գաղտնիքը» պատվածքի համար:

 

2012թ. ՀՀ Ժուրնալիստների միության անդամ է:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ