ՍՄԲԱՏՅԱՆ

ՌՈՒԲԵՆ  ՀԵՆՐԻԿԻ

Երաժշտագետ, ջութակահար

2009թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 25/01/1980թ., Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1986-1996թթ. ուսանել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական տասնամյա դպրոցում:

1996-2001թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ջութակի բաժնում (ղեկ.՝ Հենրիխ Սմբատյան):

2001-2004թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում (դաս.՝ Գ. Շ. Գյոդակյան): Այն ավարտել է թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ՝ «Հայ կոմպոզիտորների ջութակի համերգային պիեսները և նրանց կատարման ավանդույթները (19-րդ դարի 80-ական թվականներից մինչև 20-րդ դարի 60-ական թվականների վերջը)» թեմայով:

2008թ.-ից ԵՊԿ Նվագախմբային ֆակուլտետի դեկանի տեղակալն է:

2011թ.-ից աշխատում է ԵՊԿ-ում, սկզբում՝ որպես ասիստենտ պրոֆ. Հ. Սմբատյանի դասարանում, իսկ 2004 թ-ից վարում է մասնագիտական ջութակի դասարանը:

 

Երաժշտագիտական գործունեություն.

Որպես երաժշտագետ` զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական գիտաժողովներում:

Հեղինակ է գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են «Երաժշտական Հայաստան» ամսագրում, գիտաժողովների ժողովածուներում`

«Հայ կոմպոզիտորների ջութակի պիեսների ուսումնասիրման շուրջ», Երաժշտագիտական աշխատությունների ժողովածու N 2, «Կոմիտաս» հրատ. Երևան, 2003թ. (ռուսերեն լեզվով)

«Ջութակի պիեսների ժանրի կայացումը հայ կոմպոզիտորների ստեղծագործության մեջ», «Երաժշտական Հայաստան» ամսագիր, N N 1, 2 (8, 9), Երևան, 2003թ. (ռուսերեն լեզվով)

«Արամ Խաչատրյանի ջութակի պիեսների ստեղծման պատմությունը» «Երաժշտական Հայաստան» ամսագիր, N N, 3, 4 (10, 11), Երևան, 2003 թ. (ռուսերեն լեզվով)

«Perpetuum mobile»-ն հայ կոմպոզիտորների ջութակի ստեղծագործություններում», «Ավանդույթներ և նորարարություն: Ավետ տերտերյան-75» գրքում, Երևան, 2005թ. (ռուսերեն լեզվով)

«XX դարի 40-60-ական թվականների հայ կոմպոզիտորների ջութակի կոնցերտային էվոլյուցիան», Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական առաջին նստաշրջան, Երևան, 2005թ.

«Հայկական «Հզոր խմբակի» կոմպոզիտորների ջութակի կոնցերտային պիեսները», «20-րդ դարի հայ դասական կոմպոզիտորներ», Գյումրիի հանրապետական I փառատոն-գիտաժողովի նյութերը, Գյումրի 2006թ.

«Նիկողայոս Տիգրանյանի ջութակի ստեղծագործությունները», «Ժողովրդական ստեղծագործություն և կոմպոզիտորական արվեստ» միջազգային փառատոն-գիտաժողովի նյութերը, Երևան 2006թ., (ռուսերեն լեզվով)

Ալեքսանդր Հարությունյանի «Պարը» ջութակի և դաշնամուրի համար, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, Երևան 2006թ. (ռուսերեն լեզվով)

«Ստեղծագործական վերելք», «Երաժիշտ» N 12 (13) դեկտեմբեր, 2006թ.

«Ազգայինի դրսևորումը Նիկողայոս Տիգրանյանի ջութակի ստեղծագործություններում», «XX դարի հայ երաժշտության դասականները» Գյումրիի հանրապետական II փառատոն-գիտաժողովի նյութերը, Գյումրի, 2007թ.

«Ժանրային տարատեսակների որոշ դրսևորումները հայ կոմոպզիտորների ջութակի կոնցերտային պիեսներում»: Երիտասարդ արվեստաբանների գիտական երկրորդ նստաշրջան, Երևան, 2007թ.

Ղազարոս Սարյանի «Արիա և Տոկկատա»-ն, Երաժշտագիտական աշխատությունների ժողովածու N 3: Գիրքը աշխատանքային փուլում է:

«Ալեքսանդր Սպենդիարյանի ջութակի պիեսները»: Ալեքսանդր Սպենիդարյանը և ժամանակը-գիտաժողովի նյութեր, Երևան, 2011 (ելույթը՝ ռուսերեն լեզվով)

Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներից» փոխադրումներ ջութակի և դաշնամուրի համար, (կազմում և խմբագրում), «Արճեշ» հրատ., Երևան, 2003թ.

«Մոռացված էջեր» հայ կոմպոզիտորների պիեսներ ջութակի և դաշնամուրի համար, (կազմում, խմբագրում և պատրաստում առաջին հրատարակմանը), «Արճեշ» հրատ., Երևան, 2004թ.

Ալեքսանդր Սպենդիարյան, «Պիեսներ ջութակի և դաշնամուրի համար» (կազմում և խմբագրում), «Կոմիտաս» հրատ., Երևան, 2011թ.

2007թ. ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ