ՍԱՐԳՍՅԱՆ
ՇՈՒՇԱՆ ԱՇՈՏԻ
ՇՈՒՇԱՆ ԱՇՈՏԻ
Ծնվել է 03/06/1980
ՀԿՄ անդամ է 2015 թվականից:
2003թ. ավարտել է Խարկովի արվեստի պետական ինստիտուտը (կոնսերվատորիան):
2008թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (պրոֆ. Վ.Աճեմյանի դաս):
Տարբեր տարիներին վարպետության դասեր է ստացել Եվգենի Ստանկովիչից, Տիգրան Մանսուրյանից, Վալենտին Սիլվեստրովից, Արվո Պյարտից:
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, էստրադային երգերի, կինոերաժշտության:
2000թ. թողարկել է իր առաջին ձայնասկավառակը «Լուսնի ներքո»
2010թ. Ա. Խաչատրյան համերգասրահում կայացել է իր և Բելա Հովհաննիսյանի համատեղ սիմֆոնիկ երաժշտության համերգը
2011թ. «Վերածնվիր Ճապոնիա» երգը հանդիսացել է համանուն բարեգործական նախագծի հիմնը
2014թ. նրա ստեղծած «Ոսկե դարպասներ» երգը մեծ հաջողություններ է ունեցել Ուկրաինայում՝ տեղի լրատվամիջոցների և երաժշտաքննադատների կողմից որակվելով որպես «երկրի երկրորդ հիմն»:
2016թ. նրա ստեղծած «I’m free now” երգով Անաստասիա Պրիխոդկոն մասնակցել է Ուկրաինայի եվրատեսիլի նախընտրական փուլին
2017թ. «Новая волна» երգի միջազգային մրցույթում նրա «Навсегда» երգով Սյուզաննա Մելքոնյանն արժանացել է երկրորդ մրցանակի:
2003թ. «Հայաստանի Երկիր» երգը հաղթող է ճանաչվել «Սայաթ Նովա» մրցույթում:
2012թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում արժանացել է գլխավոր մրցանակի՝ Գրան Պրիի:
2012թ. ազգային կոմպոզիտորական մրցույթում «Արևելք և Արևմուտք» ստեղծագործությունն արժանացել է երրորդ մրցանակի:
2016թ. հայրենասիրական-էստրադային երգհի մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի
2022թ. արժանացել է Հավաստագրի՝ հայ կոմպոզիտորական արվեստում ունեցած ավանդի համար: