ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԻՆԱ ԳԱԳԻԿԻ
ՆԻՆԱ ԳԱԳԻԿԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2021թ.-ից
Ծնվել է 28/11/1976թ. ք. Դերժավինսկում /Ղազախստան/:
1991-1996թթ. սովորել է Ռ.Մելիքյանի երաժշտական ուսումնարանի տեսական բաժնում
1996-2001թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում Ղ.Սարյանի և Է.Միրզոյանի ստեղծագործական դասարաններում, մասնակցել բազմաթիվ միջազգային մրցույթների
Վերապատրաստում է անցել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կոմպոզիտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի ղեկավարությամբ:
Դասավանդել է «երաժշտության տեսություն» և «սոլֆեջիո» առարկաներ ԵՊԿ-ում
Ունի դոկտորի կոչում
2006թ.-ից ապրում և ստեղծագործում է ք. Լիսաբոնում /Պորտուգալիա/
Լարային քառյակ, 1996թ.
«Կիսատոների էսքիզներ» պիեսների շարք դաշնամուրի համար, 1996թ.
Պիես երգչախմբի համար, 1997թ.
«Նվիրում» լարային սեքստետ, նվիրված Ղազարոս Սարյանին, 1998թ.
«Էս քամբախ Մշո դաշտ» սիմֆոնիկ պիես, 1999թ.
Ռոմանս Ե. Չարենցի խոսքերով, 1999թ.
«Perception» սիմֆոնիկ պիես, 2000թ.:
Սեքստետ, 2006 թ.
«Perche?» սիմֆոնիկ պիես, 2015թ.
«Աղոթք» տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, 2016թ.
«Զարթոնք» դուետ դաշնամուրի և ջութակի համար, 2017թ.
«Գարուն ա» սիմֆոնիկ պիես, 2017թ.
«Aeternus» տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, 2018թ., որը 2019թ. ընդգրկվել է THE KOMITAS LEGACY, Armenian Piano Trios անվանումը կրող խտասկավառակի հայ կոմպոզիտորների տրիոների շարքում /Calouste Gulbenkian Foundation,Lisbon/:
Նվագախմբային, դաշնամուրային,կամերային, ստեղծագործությունների հեղինակ է:
Ստեղծագործական գործունեությունը համատեղում է հայ երաժշտության տարածման, համերգների կազմակերպան հետ համագործակցելով Գ. Գյուլբենկյանի Հիմնադրամի հետ:
Նրա ստեղծագործություններից երկուսը՝ «Զարթոնք» և «Աղոթք» տրիոները առաջին անգամ կատարվել են Լիսաբոնում 2016-2017թթ. Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայկական մշակույթի շաբաթ»-ի շրջանականերում: