ԴԻՎԱՆՅԱՆ
ՆԱԻՐԱ ՄԻՇԱՅԻ
ՆԱԻՐԱ ՄԻՇԱՅԻ
Կոմպոզիտոր
1996թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 15/10/1965թ., Երևանում:
1973-1981թթ. ուսանել է Հայկանուշ Դանիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում:
1981-1985թթ. ուսանել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի տեսական և կոմպոզիցիայի բաժիններում՝ (ղեկ.՝ Ա. Սաթյան):
1985-1990թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի և տեսական բաժիններում:
1991-1994թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում:
1985-1992թթ. դասավանդել է Երևանի թիվ 17 դպրոցում և Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանում:
1996-2012թթ. Արմեն Դիվանյանի «Արևներ» մանկապատանեկան անսամբլում դասավանդել է սոլֆեջիո և փոփ-ջազ երաժշտություն:
2012թ.-ից վարում է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը:
Խմբերգեր
Գործիքային պիեսներ
Մանկական և էստրադային երգեր
Դաշնամուրային դուետ
Սոնատ ջութակի և դաշանմուրի համար
2 լարային կվարտետ
Սիմֆոնիկ պոեմ
«Ձոն Խրիմյան հայրիկին» կանտատ երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Ստեղծել է Հեռուսատեսության և ռադիոյի հեղինակային ծրագրեր, հանդես եկել որպես հեղինակ-վարող, սցենարիստ, ռեժիսոր, երաժիշտ-մեկնաբան.
1995թ.-ից վարում է Հայաստանի Հանրային ռադիոյի «Մտորում են երաժիշտները», «Դիսոնանս», «Հակակշիռ» երաժշտական հաղորդաշարերը :
1997 թ-ից վարում է «Կամերտոն» ծրագիրը:
2000-2008թթ. վարել է«ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության «Համանվագ» հաղորդաշարը:
1996թ.-ից Հանրային հեռուստատեսության, «Հայրենիք», «ԱրմենԱկոբ»` հեռուստաընկերությունների, «Արևիկ», 2009 թ-ից` ATV` «Արևներ» մանկական հաղորդաշարերի ռեժիսորը և երաժշտական խմբագիրն է:
Մանկական երգեր
2000թ. արժանացել է Հանրային Ռադիոյի «Տարվա լավագույն երաժիշտ-մեկնաբան» անվանակարգին:
2003թ. «Ազգային առաջին երաժշտական մրցանակաբաշխությանը» արժանացել է Տարվա լավագույն երաժշտական հաղորդավար մրցանակին («Համանվագ» հեռուսատահաղորդում):
2011թ. շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր՝ երեխաների երաժշտական դաստիարակության գործում ունեցած վաստակի համար: