ԳԱԼՍՏՅԱՆ
ՅՈՒՐԻ ՆՈՐԱՅՐԻ
ՅՈՒՐԻ ՆՈՐԱՅՐԻ
Կոմպոզիտոր
1984թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 07/11/1951 թ., ք. Երևանում:
1959-1966թթ. ուսանել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի (ղեկ.` Գ. Հովունց) դասարաններում:
1966-1970թթ. ուսանել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի դաշնամուրի (ղեկ.` Կ. Մալխասյան) և կոմպոզիցիայի (ղեկ.` Ստեփան Ջրբաշյան) դասարաններում:
1970-1976թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժնում (ղեկ.` Կ. Մալխասյան):
1976-1982թթ. ուսանել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Ղ. Սարյան):
1993-1998թթ. ուսանել է ԵՊԿ դիրիժորության բաժնում (ղեկ.` Է. Խաչատրյան):
1976-1980թթ. աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում` որպես դաշնամուրի դասախոս:
1980-1981թթ. աշխատել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես դաշնամուրի դասախոս:
1982թ.-ից դասավանդում է ԵՊԿ-ում. ժող. նվագարանների, կամերային դիրիժորություն, 1992-1997թթ. կամերային և կվարտետի ամբիոն, 1997-2007թթ. մասնագիտական դաշնամուրի ամբիոն, 2007-2012թթ. փողային կամերային ամբիոն, 2012թ.-ից կամերային ամբիոնի դիրիժոր:
1988-1991թ. վարել է ՀԿՄ Ժամանակակից երաժշտության նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
«Մանկական պիեսների ժողովածու», 1961-1965թթ.
«3 պիես» թավջութկի և դաշնամուրի համար, 1965թ.
«2 պիես» ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1966թ.
«Սոնատ դաշնամուրի համար», 1967թ.
«Պատանեկան ալբոմ», 1967թ.
«Սիմֆոնիկ պոեմ», 1968թ.
«Փողային կվարտետ», 1968թ.
«Պոեմ» թավջութակի և դաշնամուրի համար, 1969թ.
«Մանրանվագներ» հոբոյի, կլարնետի, թավջութակի և դաշնամուրի համար, 1970թ.
«Դաշնամուրային դուետ», 1972թ.
«Կվինտետ» շեփորի, կլարնետի, գալարափողի , դաշնամուրի և հարվածայինների համար, 1976թ.
«Սիմֆոնիկ պատկեր» 1977թ.
«Սոնատ» գալարափողի և դաշնամուրի համար, 1978թ.
«Կվինտետ» շվիի և լարային քառյակի համար, 1980թ.
«Կոնցերտ» կամերային նվագախմբի համար, 1981թ.
«Դաշնամուրային պրելյուդների շարք» (2 տետր), 1981-1984թթ.
«Կոնցերտ» ժող. նվագարանների համար, 1984թ.
«Սյուիտ» ժող. նվագարանների փողային կազմի համար, 1985թ.
«Պիեսների շարք» ժող. նվագարանների համար, 1986-1988թթ.
«Մշակումներ ժող. նվագարանների համար», 1992-1996թթ.
«Պիեսներ» ժող նվագարանների համար, 1997-1998թթ.
«Մտորումներ» կամերային երգչախմբի համար, 2001թ.
«Եսքիզներ» խառը կազմի համար, 2003թ.
«Երաժշտություն» ձայնի, ֆլեյտայի, հարվածայինների և լարայինների համար, 2005թ.
«Խաղեր» ժող. Նվագարանների համար նվագախումբ, 2007թ.
«Կոնցերտ» կամերային նվագախմբի համար, 2008թ.
«Մանրանվագներ դաշնամուրի համար», 2008-2008թթ.
«Դիլիջանյան էսքիզներ», 2010թ.
«Երգ» ֆլեյտայի և դաշնամուրի համար, 2012թ.
«Երկխոսություն 2 կլարնետի համար», 2013թ.
«Կոնցերտ» ժող. նվագարանների համար, 2014թ.
Երաժշտություն՝ գրված թատերական ներկայացումների համար, 1971թ.
1981թ. Երիտասարդ Կոմպոզիտորների համամիութենական մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման:
1982թ. Մանկական երգի հանրապետական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի:
1983թ. Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման:
1987թ. Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի:
2016թ. Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: