ԶԱՔԱՐՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ  ԺԱՆԻ

Կոմպոզիտոր

1986թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (այսուհետ՝ ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 31/03/1962., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1984թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.` Է. Միրզոյան):

1985թ. ավարտել է ԵՊԿ դաշնամուրային բաժինը (ղեկ.` Ռ. Թանդիլյան):

1983-1991թթ. աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում:

Սոնատ դաշնամուրի համար թիվ 1, 1984թ.

Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, 1984թ.

Լարային կվարտետ, 1985թ.

Երեք երգ` ըստ Միսաք Մեծարենցի, 1986թ.

Սոնատ դաշնամուրի համար թիվ 2, 1987թ.

Ստեղծագործություններ կամերային նվագախմբի համար