ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՄԱՐՏՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ՄԱՐՏՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Կոմպոզիտոր
1969թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 25/03/1938, ք. Լենինականում:
1964թ. ավարտել է Գյումրիի երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի և տեսության բաժինը (ղեկ.՝ Ազատ Շիշյան):
1969թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.՝ Գրիգոր Եղիազարյան):
1969-1981թթ. Երևանի Առնո Բաբաջանյանի անվան ուսումնարանում դասավանդել է կոմպոզիցիա և տեսություն:
1985թ.-ից դասավանդում է ԵՊԿ-ի կոմպոզիցիայի բաժնում:
1989թ. վարել է ՀԿՄ քարտուղարի պաշտոնը:
1991թ.-ից ՀԿՄ ստեղծագործական մասնաճյուղի ղեկավարն է:
1999-2002 թթ. վարել է ԵՊԿ կոմպոզիցիայի ամբիոնի ղեկավարի պաշտոնը:
Սոնատին դաշնամուրի համար, 1965թ.
«Կոնտրաստներ» սիմֆոնիկ նվագախմբի համար, 1966-1967թթ.
Երաժշտություն սիմֆոնիկ նվագախմբի համար, 1969թ.
Տաղերի տետր» սոպրանոյի և անսամբլի համար, 1971թ.
Սեպտետ, 1973թ.
«Տաղերի տետր» սոպրանոյի և դաշնամուրի համար, 1974թ.
3 դուետ թավջութակի և դաշնամուրի համար, 1974թ.
Սոնատ N 1, թավջութակի և դաշնամուրի համար, 1976թ.
Սոնետների տետր ձայնի և կամերային նվագախմբի համար, 1980թ.
Սիմֆոնիա, 1981թ.
Կապրիչիո 13 գործիքների և հարվածայինների համար, 1982թ.
Կոնցերտ կամերային նվագախմբի համար, 1983թ.
Կոնցերտ թավջութակի և կամերային նվագախմբի համար, 1983թ.
«Հացին երգը» օրատորիա (առաջին տարբերակ), 1984թ.
Կոնցերտ ջութակի և կամերային նվագախմբի համար, 1985թ.
Տետր իրիկնային երգերի, ձայնի և դաշնամուրի համար, 1985թ.
Տետր աշնանային երգերի, ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1985թ.
Սոնատ N 2, թավջութակի և դաշնամուրի համար, 1986թ.
3 խմբերգ մանկական երգչախմբի համար, 1986թ.
Հիմներ, 13 գործիքների և հարվածայինների համար, 1989թ.
Լարային կվարտետ, 1991թ.
Ռիթմեր ձայնի և լարային նվագախմբի համար, 1992թ.
Սոնատ N 3, թավջութակի և դաշնամուրի համար, 1994թ.
Հիմներ, դաշնամուրի համար, 1995թ.
Սոնատ, ջութակի և դաշնամուրի համար, 2002թ.
4 երգ ձայնի և լարային նվագախմբի համար, 2003-2013թթ.
«Հացին երգը» օրատորիա (նոր տարբերակ), 2006թ.
«Սիրո և տրտմության խոսքեր ըստ Վահան Տերյանի» երկսեռ երգչախմբի համար, 2007թ.
Ադաջիո և ալեգրո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 2010թ.
Երաժշտություն փաստագրական և գեղարվեստական ֆիլմերի և թատերական ներկայացումների համար
«Ձոն» երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2012թ.
1994թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:
2008թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀԿԵՄ մրցանակին:
2009թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
2010թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: