ՍԱՐԿԻՍԻԱՆ-ՉԻՆԿԵԶՅԱՆ

ՄԱՐԻ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Դաշնակահար, կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2021թ.-ից:

Ծնվել է 16/01/1962թ. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործական դասարանում

1981-1985թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում

1985թ.-ից ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում /ԱՄՆ/

Ստեղծագործական և հասարակական գործունեություն

«Սարեցու պար» դաշնամուրի համար:

Պրելյուդ թիվ 1 դաշնամուրի համար:

Ֆուգա թիվ 1 դաշնամուրի համար:

Պրելյուդ թիվ 2 դաշնամուրի համար:

Ֆուգա թիվ 2 դաշնամուրի համար:

«Կատակ», պիես դաշնամուրի համար:

Պոեմ ջութակի և դաշնամուրի համար:

Տրիո ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի համար:

«Տաղ առ Այնթապ» Վ. Քաջյանի խոսքերով ձայնի և դաշնամուրի համար:

«Կանգնիր, առավոտ» Վ.Դավթյանի խոսքերով բալլադ ձայնի և դաշնամուրի համար:

Հարսանեկան խմբերգերի շարք՝

«Թագվոր բարով»

«Բեր ձեռքդ համբուրեմ,մայրիկ»

«Հոփ գյուլա յարս»

«Հիշում եմ» ձայնի և դաշնամուրի համար հեղինակի խոսքերով:

«God is everywhere» ձայնի և դաշնամուրի համար հեղինակի խոսքերով:

Նույն թվականին հրատարկվել է մանկական երգերի ժողովածուն:

Բազմիցս մասնակցել է Armenian Allied Arts կոմպոզիտորական մրցույթին /1990թ.,1998թ.,1999թ./ արժանացել է 1-ին և 2-րդ մրցանակների հետևյալ ստեղծագործությունների համար՝

«Հարսանեկան շարք» երգչախմբի համար:

«Այթապի պար» դաշնամուրի համար:

«Հիշում եմ» ձայնի և դաշնամուրի համար:

«American Piano Teachers Guild»- ի անդամ է, բազմիցս ներկայացրել է իր դաշնամուրային

դասարանը կազմակերպության համերգներին և մրցույթներին:

National Songwriters Association-ի անդամ է:

«I see the sea», 2007թ.,երգը ստացել է բարձր գնահատական Paramount Group-ի կողմից, և թողարկվել է նույն կազմակերպության «Catch a Rising Star» անվանումը կրող խտասկավառակի երգերի շարքում:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ