ԻԿԻԼԻԿՅԱՆ
ԱՐՇԱԿ ԱՐԱՄԻ
ԱՐՇԱԿ ԱՐԱՄԻ
Կոմպոզիտոր
Ծնվել է 10/10/1948թ. Լենինականում
Հայաստանի Կոմպոզիտորների Միության (ՀԿՄ) անդամ՝ 1987թ.-ից
1976 թ. ավարտել է Լենինականի Կարա–Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (պրոֆ.՝ Գ. Եղիազարյան)
1982-1992թթ. աշխատել Է Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի հեռուստատեսության երաժշտական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր
1993թ. ընտանիքով տեղափոխվել է Դանիա
1994թ. դարձել է Դանիայի Կոմպոզիտորների Միության անդամ
Ա. Իկիլիկյանի երաժշտական ստեղծագործունեության վերաբերյալ Դանիայում ֆիլմ է նկարահանվել, որը ցուցադրվել է Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի ազգային հեռուստատեսություններով։ Լոնդոնի, Փարիզի, Յոհանեսբուրգի և Կոպենհագենի մոդեռն պարարվեստի արտիստների ներգրավմամբ Ա. Իկիլիկյանի կյանքի դրվագներն արտացոլող երաժշտության հիման վրա կազմակերպվել ու բեմադրվել է համերգային նախագիծ, որը շրջել է սկանդինավյան երկրների բեմահարթակներում։
«Հավերժության կանչը», սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
«Կրակների պարը» 2 ջութակի և դաշնամուրի համար
«Քառերգ թոնրաշրթին» լարային քառյակի համար
«Ահազանգ» բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Մ. Ջավախքի)
«Սպասում» դաշնամուրի համար
«Անմահություն», վոկալիզ արական քառաձայն երգչախմբի համար
«Երաժշտություն նվագուրդի համար» ձայնի, հոբոյի, շեփորի, ալտի և դաշնամուրի համար
«Վերածնվիր իմ քաղաք» սոպրանոյի և ժողգործիքների նվագախմբի համար (խոսք՝ հեղինակի)
«Հողի բույրը», սոնատ ջութակի և դաշնամուրի համար
«Գաղտնիք» կլարնետի և դաշնամուրի համար
«Զանգակածաղիկ» մարիմբաֆոնի և դաշնամուրի համար
«Խաղ» քանոնի համար
«Նվագ–վայրագ» հոբոյի, կլառնետի և լարային քառյակի համար
Կոնցերտ դաշնամուրի և լարային նվագախմբի համար
«Մեդուզաները մեռնում են», վոկալիզ, իգական քառաձայն երգչախմբի համար
«44 գետնահորերի քառակուսիում» տրոմբոնի և դաշնամուրի համար
«Քայլերգ» փողային նվագախմբի համար
«Թիթեռնիկի մահը» ջութակի և դաշնամուրի համար
«Իմ Հայաստան» տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Ի սեր լույսի», կամերային սիմֆոնիա կամերային նվագախմբի համար
«Վաղորդյան մեղեդի» հոբոյի և լարային քառյակի համար
«Պատմվածք» ֆլեյտայի և դաշնամուրի համար
«Տխուր զրույց» հոբոյի և դաշնամուրի համար
«Թախիծ» թավջութակի և դաշնամուրի համար
«Հրաշք» ջութակի և դաշնամուրի համար
«Վիճակ» 2 ջութակի և դաշնամուրի համար
«Սովորական վալս» սիմֆոնիկ նվագախմբի համար
«Սգերգ» դիսկանտի և կամերային նվագախմբի համար (խոսք՝ հեղինակի)
«Ցատկ» սոլո թավջութակի համար
«Խանդավառություն» հարվածայինների համար
«Քաջ Նազար» բալետ
Երգաշար («Քամի, բարի եղիր», «Որբացած մտքեր», «Ճշմարտություն») տենորի, ֆլեյտայի, հոբոյի և թավջութակի համար (խոսք՝ Ա. Երմոյանի)
«Տարիներս» տենորի և ժողգործիքների անսամբլի համար (ըստ Հ. Սահյանի համանուն բանաստեղծության)
«Կատակ» դաշնամուրի համար
«Եղերերգ» տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Երգ» ֆլեյտայի և դաշնամուրի համար
«Զարթոնք» շեփորի, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
«Լուսախաղ» սոլո ֆլեյտայի համար
«Ծիլը» ջութակի և դաշնամուրի համար
«Հիշողության սեկտոր» (վոկալ կվարտետի, հարվածայինների և ֆոնոգրամի համար
«Եղերգություն» լարային քառյակի համար
«Խեղաթյուրված մտապատկերներ» դաշնամուրային տրիոյի համար
«Գիշերանվագ» սոլո ալտի համար
«Խռովք» լարային քառյակի համար
«Բալլադ» ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Վ. Դավթյանի)
«Լռություն» բասի, ֆլեյտայի, հոբոյի և թավջութակի համար (խոսք՝ Ֆ. Գ. Լորկայի)
«Քասիդա վարդին» ձայնի, ջութակի, ալտի և թավջութակի համար (խոսք՝ Ֆ. Գ. Լորկայի)
«Երգ» տենորի, սոպրանոի և դաշնամուրի համար (խոսք՝ Ֆ. Գ. Լորկայի)
«Սիրիուսի վրա երեխաներ կան» երկսեռ քառաձայն երգչախումբի համար («Սիրիուս» բանաստեղծության հիման վրա, խոսք՝ Ֆ. Գ. Լորկայի)
«Հուշաքար» տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Քաղցրավենիք» շվիի և դաշնամուրի համար
«Տոնական պար» կլառնետի և ակորդեոնի համար
«Զուգորդություններ», վոկալիզ քառաձայն երգչախմբի համար
«Տրամադրություն» լարային նվագախմբի համար
«Անտեսանելիները» սիմֆոնիկ նվագախմբի համար
«Հայաստանի աղջիկներ» արական երգչախմբի համար (խոսք՝ Սարմենի)
«Մի փոքրիկ երգ» քառաձայն երգչախմբի համար (խոսք՝ Հ. Ռասմուսսենի)
«Գիշերերգեր» տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ Ֆ. Կիրակոսյանի և Ա. Երմոյանի)
«Ինչպես անհաս փառքի ճամփա» երգեհոնի համար
«Տաղ ազնիվ» սոպրանոյի, ֆլեյտայի և ջութակի համար (խոսք՝ Նարեկացու)
«Խորան» սոպրանոյի, ֆլեյտայի և դաշնամուրի համար (խոսք՝ անհայտ հեղինակի)
«Սերը՝ հուր» տենորի և դաշնամուրի համար (խոսք՝ Ե. Չարենցի)
«Հայրենյաց սեր» երկսեռ քառաձայն երգչախմբի համար (խոսք՝ Ե. Չարենցի)
«Անհանգստություն» բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Մահը», վոկալիզ սոպրանոյի և հարվածայինների համար
«Նահատակներ» լարային քառյակի համար
«Եղիշե» կամերային նվագախմբի համար
«Վսեմ անուն» երկսեռ քառաձայն երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ Վ. Հովսեփյանի)
«Հայ զինվորների երգը» արական երգչախմբի և սինթեզատորի համար (խոսք՝ Գ. Ավետիսյանի)
«Կրկնակի մենություն» ձայնի, ֆլեյտայի, թավջութակի, ակորդեոնի և ձայնաժապավենի համար
Ժողովրդական երգերի մշակումներ Կոմիտասի ձայնագրմամբ, քառաձայն երկսեռ երգչախմբի համար («Խնձոր ունիմ», «Բոբիկ մի քելե, փուշ է», «Կալերի ճամփեն դուզ ա»)
«Խաղաղարար զինվորների քայլերգը» արական քառաձայն երգչախմբի և փողային նվագախմբի համար (խոսք՝ հեղինակի)
«Տխրություն» թավջութակի և դաշնամուրի համար
«Պարադոքս» սաքսոֆոնային քառյակի համար
«Հպարտ պար» զուռնայի և Finale 2000b համակարգչային ծրագրի համար
«Հաջողություն» ջութակի և Finale 2000b համակարգչային ծրագրի համար
«Գերզարկերակ» հարվածայինների համար
«Վթար» կլառնետի և Finale 2000b համակարգչային ծրագրի համար
Էլեկտրոնային երաժշտություն.
«1915», «0», «Անհեթեթություն», «Կանոնավորում», «Անտիյանտե», «Հավաքման արտադրամաս», «Համագործակցություն», «Տիեզերք», «Տիեզերական կատակ», «Երազ», «Զմայլանք», «Թռիչք», «Արգելակում», «Ցեղասպանություն», «Երջանկություն», «Ջերմություն», «Իկար», «Լիբիդո», «Կյանք», «Մի քիչ ջազ», «Մոլեգնություն», «Մեխանիկական արտադրամաս», «Շարժում», «Տեղափոխում»
«Իմ մեղեդին», «Անանուն», «Նեկտար», «Նիրվանա», «Ներբող», «Հավերժական շարժիչ», «Փիլիսոփայություն», «Նվագ», «Եռանդուժ», «Ընդդիմացում», «Ասմունք», «Վերանորոգման արտադրամաս», «Ռիթմ X & Y», «Արմատներ», «Սեգմենտ», «Սենսոր», «Զոմբիներ», «Նոր դիզայն», «Վիշտ», «Մտորմունք», «Չափանիշ», «Հանկարծ…», «Դաջվածքասերներ», «Տխրալի մեղեդի», «Ունիվերսալ մեքենա», «Հեռուստասցենար», «Հեռուստախմբագիր», «Հեռուստահաղորդում»
Երաժշտություն մանուկների համար.
«Հայոց լեզու» (մանկական երգչախումբ, դաշնամուր, ըստ Հոբոս Ապոր բանաստեղծության)
«Նոտաներ» մանկական երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ Հ. Օհանյանի)
«Պարծենկոտը» ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Ծույլիկի վիշտը» դիսկանտի և լարային քառյակի համար (խոսք՝ Ս. Մկրտչյանի)
«Հնչիր, մեր զանգ» մանկական երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ Վ. Վարդանյանի)
«Հնչերանգներ» դաշնամուրային պիեսների շարք («Անհասկանալի տրամադրություն», «Ծեծկռտուք», «Կորել է փիսիկը», «Մայրիկի խոստումը», «Դրսում անձրև է», «Սարսափելի երազ», «Նոր խաղալիք»)
«Կոչ արիության» մանկական երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Ոգեկոչ» մանկական երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Փիսիկի և շնիկի երգը» մանկական երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Փիսոն էլ չկա» դիսկանտի և դաշնամուրի համար (խոսք՝ հեղինակի)
«Տատիկներին» մանկական երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ Ա. Պարսամյանի)
«Աղավնին» դիսկանտի և լարային քառյակի համար (խոսք՝ Ա. Պարսամյանի)
«Խնձորենու շիվը» ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Է. Միլիտոնյանի)
«Արևի ցնցուղը» մանկական երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ Է. Միլիտոնյանի)
«Սևանա լիճը» մանկական երգչախմբի և դաշնամուրի համար (խոսք՝ Է. Միլիտոնյանի)
«Հրաշք ծառը» (մանկական երգչախմբի և գործիքային նվագախմբի համար (խոսք՝ Է. Միլիտոնյանի)
«Երգ առանց խոսքի» դաշնամուրի համար
«Կաքավիկ» (Կոմիտաս–Իկիլիկյան)
2001թ. Դանիայի «Dacapo» ազգային դասական և ժամանակակից երաժշտության ձայնագրությունների ընկերությունը թողարկել է ARSHAK IKILIKIAN անվանական ձայներիզը, որն անվանի երաժշտագետների կողմից բարձր գնահատականի է արժանացել։
Max/MSP 3.6.2 երաժշտական ծրագրի հիման վրա Ա. Իկիլիկյանը ստեղծել է համակարգչային յուրահատուկ նվագախմբեր, որոնցում ներգրավելով բնական երաժշտական գործիքների հնչյունային աստիճանակարգերն ու ձայնային ելևէջները՝ ստեղծել է երաժշտական տարբեր ժանրերի մեծաքանակ ստեղծագործություններ։ Նա թափանցել է նաև FINALE 2000b երաժշտական ծրագրի ակունքները և ընդլայնել նրա հնարավորությունները։ Վերոհիշյալ ծրագրերի զարգացմամբ հիմնել է գունաձայնային տեսաշարժողական հարյուրավոր կառուցվածքներ, որոնք կոչված են ծառայելու նրա և այլ կոմպոզիտորների համերգային գործունեությանը։