ԱՐԻՅԱՆ
ԱՇՈՏ ՌԱԶՄԻԿԻ
ԱՇՈՏ ՌԱԶՄԻԿԻ
Կոմպոզիտոր
Ծնվ. 03/04/1973թ.
Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ՝ 2024թ.-ից
Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ՝ 2001թ.-ից
Կանադական կոմպոզիտորների ասոցիացիայի (CMC) անդամ՝ 2009թ.-ից
1988-1992թթ. – սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի (դաս.՝ Ռ. Սարյան) և կոմպոզիցիայի դաս.՝ (Բ. Սակիլարի) ֆակուլտետներում
1992-1994թթ. – սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ (Ա. Սմբատյան (կոմպոզիցիա), Լ․Սարյան (գործիքավորում), Ռ․Աթայան (թեորիա))։
1995թ. տեղափոխվել է Մոսկվա
1995-1999թ. – սովորել է Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում (պրոֆ.՝ Կ. Խաչատրյան (կոմպոզիցիա), պրոֆ.՝ Յ. Խոլոպով (թեորիա). ավարտել է կարմիր դիպլոմով:
1999-2001թ. — սովորել է Չայկովսկու կոնսերվատորիայի ասպիրանտուրայում
2002թ. – դարձել է պրոֆ. Կ. Խաչատրյանի ասիստենտ, այնուհետև դարձել է դասախոս և դասավանդել է կոմպոզիցիա և երաժշտության տեսություն:
2007թ.-ին տեղափոխվել է Կանադա՝ պաշտպանելու իր դոկտորական թեզը Մոնրեալի համալսարանում
Ա. Արիյանը դասավանդել է կոմպոզիցիա և երաժշտության տեսություն մի շարք երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Կենտրոնական երաժշտական դպրոցում (ЦМШ), Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, Մոնրեալի և Համիլտոնի համալսարաններում:
1999թ. — Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հաջողությամբ կատարվեց նրա «Concerto-Brevis»-ը դաշնամուրի և նվագախմբի համար՝ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ
2009թ. — «Sounds of Stonehenge» սիմֆոնիկ ֆրեսկոն հնչեց Մոնթրեալում՝ «UdeM» սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, 2011թ.՝ Հայաստանում կատարվեց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, իսկ Մոսկվայում՝ Մոսկվայի պետական նվագախմբի կատարմամբ։
2013թ. նրա «Planète X» (Un train pour l’enfer II) յոթ գործիքի համար, մեծ հաջողությամբ կատարվեց Մոնթրեալում՝ Arkea անսամբլի կողմից:
Նրա բազմաթիվ կամերային ստեղծագործությունները առաջին անգամ կատարված են «Մոսկովյան Աշուն» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Նրա վերջին ստեղծագործություններից մեկը դաշնամուրի համար գրված 12 ֆուգաների և պոստլյուդների ցիկլն է, որը պատվիրված էր Կանադայի արվեստի խորհրդի կողմից: 2022 թվականի մայիսին «RMN Music» ձայնագրող ընկերությունը թողարկել է նրա «Fugue and Postlude in A»-ն Piano 4 կատալոգի համար՝ որպես մրցանակակիր ստեղծագործություն: 2016 թվականին նրա երաժշտությունը մաս է կազմել Ռուդոլֆ Խառատյանի կողմից բեմադրած «Զույգ Արեգակներ» բալետային ներկայացման մեջ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ 2020 թվականից «Զույգ Արեգակներ» բալետը պարբերաբար հեռարձակվում է Mezzo TV-ով։
1989թ. — «Մանկական պիեսների շարք» դաշնամուրի համար (վերանայվել և ընդլայնվել է 2015թ.)
1991թ. — «Հայոց վիշտը» — ռոմանս ձայնի և դաշնամուրի համար (տեքստ՝ Հ. Թումանյանի)
1992թ. — «Բալլադ» կլառնետի և դաշնամուրի համար
1993-1994թ. — Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար
1994թ. — «Երեք Տարոնի երգեր» մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար
1995թ. — «Տոկատա, ինտերմեդիա և ֆուգա» դաշնամուրի համար
1994-1996թ. — «Մանֆրեդ» — Սիմֆոնիա No․1 լարային նվագախմբի համար
1997թ. — «Կապրիչիո» սոլո ջութակի համար
1997թ. — Երեք պյեսներ դաշնամուրի համար
1997թ. — «Ամարաս» — տրիո կլառնետի, թավջութակի և դաշնամուրի համար
1997թ. — «Հայաստանի համար» (“К Армении”) a capella երգչախմբի համար (տեքստ՝ Վ. Բրյուսովի)
1998թ. — «Նվիրում» (“Dedication”) թավջութակի համար
1998-1999թ. — Լարային քառյակ No. 1
1999թ. — «Concerto-Brevis» դաշնամուրի և նվագախմբի համար
2000-2001թ. — Սիմֆոնիա No. 2
2002-2003թ. — «Սկանդա» — Սիմֆոնիկ ֆրեսկո No․1 դուդուկի և սիմֆոնիկ նվագախմբի համար
2005-2006թ. — «Ռեզոնանսներ» 2 ջութակի, ալտի, թավջութակի, դաշնամուրի և փողային քառյակի համար
2007թ. — «Dusk» թավջութակի և դաշնամուրի համար
2009թ. — «Սթոունհենջի հնչյունները» — Սիմֆոնիկ ֆրեսկո No. 2
2009-2012թ. — Օպերա-բալետ «Բիլգամեշ»
2013թ. — Planète X. (Un train pour l’enfer II) 7 գործիքների համար
2014թ. — «Լույս Աստվածային» (“Deus Lucem”) a capella երգչախմբի համար
2015թ. — Տասներկու Ֆուգաներ և Պոստլյուդներ դաշնամուրի համար
2016թ. — «Perpetuum Mobile» լարային նվագախմբի համար
2017թ. — «Das Grablied» բարիտոնի և դաշնամուրի համար (տեքստը՝ Ֆ. Նիցշեի)
2019-2020թ. — Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
2022թ. — Լարային քառյակ No. 2
2023թ. — «Նեշվիլյան Նոկտյուրն»(“Nashville Nocturne”) դաշնամուրի համար
2023թ. — «Հինգ էլեգանտ պիեսներ» («Five Elegant Pieces») դաշնամուրի համար
2024թ. — «Ադաջիո» լարային նվագախմբի համար
1994թ. — «Տարոնի երեք երգեր», Կոմիտասի անվան միջազգային մրցույթում արժանացան առաջին մրցանակին։
2013թ. — շնորհվեց երաժշտության դոկտորի կոչում