ՍԱՐԴԱՐՅԱՆ

ՀՈՎԻԿ  ՀՈՎԻԿԻ

Կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2021թ.-ից:

Ծնվել է 16/07/1993թ. ք. Հադրութում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2001-2004թթ. սովորել է Հադրութի երաժշտական դպրոցում դաշնամուրի և վոկալ դասարաններում

2004-2010թթ. ուսանել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին կից վարժարանի թավջութակի դասարանում, ք.Ստեփանակերտ

2001թ.-ին մասնակցել է շվեյցարացի կոմպոզիտոր Շտեֆան Վիրտի վարպետության դասերին Թբիլիսիում:

2011-2014թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի կոմպոզիցիայի բաժնում Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական   դասարանում (բակալավր), այնուհետև շարունակել է ուսումը նույն բաժնի մագիստրատուրան

2015-2018թթ. DAAD  կրթաթոշակով (գերմանական ակադեմիական փոխանակման   ծրագիր) ուսանել է Գերմանիայի  Կարլսրուհե քաղաքի երաժշտական համալսարանի  Վոլֆգանգ Ռիհմի   ստեղծագործական դասարանում (մագիստրատուրա):

2016թ. ճանաչվել է Ռուսաստանի  Չայկովսկի քաղաքի  վարպետության դասերի, այնուհետև Բուդապեշտում  վարպետության սեմինարների ակտիվ մասնակից, ուր դասեր է վերցրել  Փեթեր Էոթվոշից,  Տոշիո Հոսաավայից, Դյորդ Կուրտագից:

2018-2020թթ. ուսանել է Գերմանիայի Կարլսրուհե քաղաքի Երաժշտական համալսարանի «Երաժշտական ինֆորմատիկա»-ի բաժնում «Հնչյունային արվեստ» մասնագիտացմամբ (մագիստրատուրա):

2020թ.-ից ուսանում է Գերմանիայի Սաարի Երաժշտական համալսարանի Առնուլֆ Հերմաննի  ստեղծագործական դասարանում (ասպիրանտուրա):

2004-2007թթ. եղել է «Արցախի Ձայներ» նախագծի մասնակից

2008-2010թթ. նվագել է Արցախի պետական կամերային նվագախմբի կազմում՝ որպես թավջութակահար

«Մշակութային  հասարակություն» հասարակական կազմակերպության  փոխնախագահն է,www.cultural.am  կայքի խմբագրակազմի անդամ

Կվինտետ 2 ջութակի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, 2010թ.

Վոկալ շարք  սոպրանոյի և դաշնամուրի համար, 2010 թ.

«Arabesque» կլարնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 2011թ.

«Չորս  Երգ» ըստ  Միսակ Մեծարենցի, սոպրանոյի  և դաշնամուրի համար, 2011թ.

«Aquarelle» ջութակի և դաշնամուրի համար, 2011թ.

«Expromt  fantasia» դաշնամուրի համար, 2011թ.

«Fresco» 8 թավջութակների համար, 2012թ.

«Fuming flames» ալտի և դաշնամուրի համար, նվիրված է Սայաթ-Նովային, 2012թ.

«Madrigal» սոպրանոյի և թավջութակի համար, ըստ Ռուզաննա Ոսկանյանի, 2013թ.

«8 Ornaments» ֆլեյտայի և ալտի համար, 2013թ.

Կոնցերտ թավջութակի և նվագախմբի  համար, 2014թ.

«Simulacres» ֆլեյտայի, կլարնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 2014թ.

«Գողգոթայի ծաղիկներ» մեցցո-սոպրանոյի, դուդուկի, թավջութակի և դաշնամուրի համար, ըստ Դանիել Վարուժանի և Աստվածաշնչի, 2014թ.

«Uprooting, Graft In, Branch Out» լարային կվարտետ, 2018թ.

«Rot» սոպրանոյի, փայտյա-փողայինների, լարայինների և դաշնամուրի համար

«Cellae» լարայինների, փողայինների և դաշնամուրի համար,

«Վիշապ» կամերային նվագախմբի համար

2012թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր է, 2-րդ մրցանակ

2012թ. արժանացել է Իտալիայի Քսենիա  ասոցիացիայի  կողմից տրվող Esto Vest  փառատոնի  մրցանակին

2014թ. ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպած՛ «Սայաթ-Նովա»  միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի

Նույն մրցույթի «Քարնեգի Հոլ մրցանակի» և «Հայաստանի  ֆիլհարմոնիկ  նվագախմբի   մրցանակի» մրցանակակիր է

2015թ. Բրիտանական  Listerpony կազմակերության և  Wow  Ensemble-ի կողմից    կազմակերպված  ”Call for Scores” մրցույթի  հաղթող Է: Մրցույթի շրջանակներում  02.03.2015-ին Լոնդոնում տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ հնչեցին Հովիկ Սարդարյանի ստեղծագործություններից:

2018թ.արժանացել է Վոլֆգանգ Րիհմի   անվան կրթաթոշակի (մրցանակ/)

2018թ. Tonali  կոմպոզիտորական մրցույթի ֆինալիստ  է (Համբուրգ)

2019թ.արժանացել է Ensemble Phoenix Basel-ի կողմից  կազմակերպվող մրցույթի առաջին մրցանակի

Նույն թվականին  արժանացել  է Բեռլինի արվեստների ակադեմիայի  (Universitet der Kunste Berlin)  Բուզոնիի անվան  խրախուսական մրցանակի

2021/2022թթ. համերգաշրջանում արժանացել է Բեռլինի Ֆիլհարմոնիկի Կարայանի անվան ակադեմիայի կողմից տրվող Շվարցկոփֆ կրթաթոշակին (մրցանակ)

2021թ.արժանացել է Լյուցեռնի փառատոնի (Lucern Festival) կողմից տրվող Roche Young Commission մրցանակին:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ