ՋԱՂԱՑՊԱՆՅԱՆ

ԿԱՐԻՆԵ  ԱԶԱՏԻ

Երաժշտագետ

1977թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել Է 06/02/1943թ., Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1968թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժինը (ղեկ.՝ Ս. Կոպտև):

1980թ. ավարտել է Մոսկվայի Արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան (ղեկ.՝ Մ. Տարականով):

ԵՊԿ երաժշտության տեսության ամբիոնի պրոֆեսոր է, դասախոս:

1966-1993թթ. վարել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (АОКС) արվեստի բաժնի պատասխանատու քարտուղարի, հետագայում՝ ղեկավարի պաշտոնը:

1983-1991թթ., 1996թ.-ից վարել է ՀԿՄ երաժշտագիտական բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

1998թ.-ից ՀԿՄ վարչության անդամ է:

2002, 2003, 2007թթ. եղել է արվեստի և գրականության բնագավառի աշխատողներին ՀՀ Պետական մրցանակներ շնորհելու հանձնաժողովի անդամ:

2001թ.-ից ԵՊԿ-ի գիտական խորհրդի անդամ է:

2003թ.-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է:

Հեղինակ է 150-ից ավել հրատարակված աշխատության, այդ թվում գրքեր, հոդվածներ՝ ժողովածուներում, ամսագրերում և պարբերական մամուլում: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, կոնգրեսների: Հետազոտությունների հիմնական ոլորտն է՝ երաժշտության խնդիրները, ժողովրդականից՝ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ: Հայաստանում ազգային երաժշտական ռիթմերին նվիրված առաջին մենագրությունների հեղինակն է:

“Ритм национальной речи и музыки” (Ազգային լեզվի և երաժշտության ռիթմը), «Սովետական գրող», Երևան, 1986թ.

“По следам ритмов национальной музыки” (Ազգային երաժշտության ռիթմերի հետքերով. պատմա-տեսական հետազոտություն), «Մաշտոց», Երևան, 1999թ.

”Из жизни и творчества армянских композиторов”  («Հայ կոմպոզիտորների կյանքից ու ստեղծագործությունից») ,  «Լուսաբաց», Երևան, 2012թ. (ռուսերեն և հայերեն լեզուներով)

Խոսքը և երաժշտությունը, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագիր, №5, 1975թ.

Շեքսպիրը և երաժշտությունը, «Սովետական արվեստ» ամսագիր, №8, 1975թ.

Երևանում աոաջին անգամ (Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի մասին), «Սովետական արվեստ», №4, 1976թ.

Դիրիժորի վաստակը (Ի.Խարաջանյանի մասին), «Սովետական արվեստ» ամսագիր, №12, 1976թ.

Սովետական Անդրկովկասի մեղեդիները, «Սովետական երաժշտություն» ամսագիր, Մոսկվա, №1, 1976թ.

Մանկական երաժշտության շաբաթ, «Սովետական երաժշտություն» ամսագիր, Մոսկվա, №9, 1976թ.

«Հայաստանի ԿՄ աշխատանքի մասին», «Սովետական երաժշտություն» ամսագիր, Մոսկվա, №1, 1977թ. (ռուսերեն լեզվով)

«Երկու արվեստագետի հիշատակին», «Սովետական երաժշտություն» ամսագիր, Մոսկվա, №2, 1977թ. (ռուսերեն լեզվով)

Ուսուցիչների համամիութենական սեմինարը Երևանում, «Սովետական արվեստ» ամսագիր, №3, 1977թ.

Եզրափակիչ համերգի դիտանկյունից (Կամերային երաժշտության փառատոն), «Սովետական արվեստ» ամսագիր, №7, 1978թ.

Երաժշտության վրա խոսքի ներգործությունը՝ որպես ազգայինի դրսևորում, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», №7, 1979թ.

Ինչու չի զարգանում երաժշտական նյութը (երիտասարդ կոմպոզիտորների պլենումի մասին), «Սովետական արվեստ» ամսագիր, №8, 1979թ.

Ազգային լեզվի և երաժշտության ռիթմական փոխառնչության մասին, Հայաստանի մշակույթի և արվեստի պրոբլեմներին նվիրված հանրապետական IV-րդ գիտ.կոնֆերանս, Թեզեր հայերեն, ռուսերեն, Երևան: ՀՍՍՀ ԳԱ, 1979թ.

«Մեծահոգի սրտի երաժշտություն» (Է. Միրզոյանի 60-ամյակին), «Հայաստանն այսօր» ամսագիր (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներով), №6, Երևան, 1981թ. (ռուսերեն լեզվով)

Հայտնագործությունների սպասումով (կամերային և խմբերգային երաժշտության պլենումի մասին), «Սովետական արվեստ» ամսագիր, №8, 1982թ. (ռուսերեն լեզվով)

Երիտասարդ կոմպոզիտորների փառատոնը, «Սովետական արվեստ» ամսագիր, №12, 1982թ.

Խոսքը հարվածային գործիքներին (Մարկ Պեկարսկու խմբի մասին), «Սովետական արվեստ» ամսագիր, №3, 1983թ.

Ժամանակակից վոկալ ասերգությունը և նրա ազգային ակունքները, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագիր, №10, 1985թ. (ռուսերեն լեզվով)

Իսկական երաժշտությանը՝ իսկական պրոպագանդ (Խմբագրային զրույցներ), «Սովետական երաժշտություն» ամսագիր, №11, Մոսկվա, 1986թ. (ռուսերեն լեզվով)

Ստեղծագործական ուժերի ծաղկման փուլում (Լ. Չաուշյանի ստեղծագործական դիմանկարը), «Հայաստանն այսօր» ամսագիր (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներով), №2, 1987թ.(ռուսերեն լեզվով)

По пути взаимообогащения (ֆիննական երաժշտության համերգի մասին) «Армения сегодня» ամսագիր (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն լեզուներով) №4, 1987թ.

В ногу со временем (Վ. Բաբայանի ստեղծագործական դիմանկարը) «Հայաստանն այսօր» ամսագիր, №№2-3, 1988թ. (ռուսերեն լեզվով)

«Ռիթմի» ընկալման սահմնանումների շուրջ, Դասավանդողների գիտաժողովի զեկույցների դրույթներ, Երևան, РУМК, 1988թ. (ռուսերեն լեզվով)

Հայկական լարային կվարտետների մետրոռիթմիկ կառույցների առանձնահատկությունների մասին, Միջազգային գիտաժողովի դրույթներ «Ազգային երաժշտական մշակույթ. խնդիրներ, հեռանկարներ», Թբիլիսի, 1988թ. (ռուսերեն լեզվով)

70-ական թ-րի հայկական գործիքային երաժշտության զարգացման միտումները, ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագիր, №8, 1988թ.

Ա. Խաչատրյանի ազգային ռիթմազգացողությունը, «Սովետական արվեստ» ամսագիր, №2, 1989թ.

Բարեփոխումն անհրաժեշտ է, «Սովետական արվեստ» ամսագիր, №4, 1989թ.

Ռոք երաժշտության ինտերնացիոնալ բնույթը, «Արվեստ» ամսագիր, №4, 1990թ.

Հայկական լարային կվարտետների մետրոռիթմիկ կառույցներիի առանձնահատկությունների մասին, «Բորբադը և կենտրոնական Ասիայի ժողովուրդների գեղարվեստական ավանդույթները» (պատմությունը և այժմեականությունը) ժողովածու, միջազգային գիտաժողովի դրույթներ, Դուշանբե, Դոնիշ, 1990թ. (ռուսերեն լեզվով)

Ազգային ռիթմիկ մտածողության դրսևորումներից մեկի շուրջ, դասավանդողների գիտաժողովի զեկուցումների դրույթներ, Երևան, РУМК, 1990թ. (ռուսերեն լեզվով)

Ժամանակակից հայ երաժշտության մեջ մետրի և ռիթմի փոխազդեցության տեսակները, դասավանդողների և ստաժոր-հետազոտողների գիտաժողովների զեկուցումների դրույթներ, Երևան, «Մեղապարտ», 1991թ. (ռուսերեն լեզվով)

Ռիթմը, մետրը և ինտոնացիան երաժշտության մեջ, «Բանբեր Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների» ժողովածու, №2, 1991թ. (ռուսերեն լեզվով)

Նվիրում դիրիժորին (Մ. Տեր-սիմոնյանի «Арам Катанян» բրոշյուրի մասին), «Արվեստ» ամսագիր, №№ 1,2,3, 1992թ.

«Երաժշտական տեքստի վերլուծության ճշգրիտ մեթոդների մասին», «Երաժշտական տեքստի վերլուծության խնդիրներն ու մեթոդները» համահանրապետական գիտաժողովի զեկուցումների դրույթներ, «Գինդ», Երևան, 1992թ. (ռուսերեն լեզվով)

Ձայն, որ լուսավորեց հոգիները (Ալան Հովհաննեսի հոբելյանի առթիվ), «Արվեստ» ամսագիր, №№1-2, 1993թ.

L՛espressione dei popoli attraverso la simmetria e l՛asimmetria ritmica (Национальное в ритмах симметрии и асимметрии). – «Musica /Realta» Registrazione del Tribunale di Milano (сб-ик статей), 1993թ., Anno XIV,№41.

The national in the rhytms of symmetry and asymmetry. – Journal of social and Evolutionary systems .- London, 1993թ., №4.

Ավետ Սերտերյան, «Արվեստ» ամսագիր, №№5-6, 1995թ.

Կոմիտասի մետրոռիթմիկ շեշտադրական համակարգի հետքերով, Հայ արվեստին նվիրված 7-րդ հանրապետական գիտաժողովի զեկուցումների թեզիսներ (հայերեն և ռուսերեն լեզուներով), Երևան, ՀՀ ԳԱԱ, 1995թ.

Եվս մեկ անգամ ազգայինի և միջազգայինի մասին, «Ավանդույթները և այժմեականությունը» տեսական գիտաժողովի զեկուցումների դրույթներ, (հայերեն և ռուսերեն լեզուներով), Երևան, Հայկական երաժշտական ասամբլեա, 1996թ.

Արամ Խաչատրյանի երաժշտական ազդակների հունով, «Հայ երաժշտական ստեղծագործության տեսության և գեղագիտության հարցեր» ժողովածու, գլխ. խմբագիր՝ Ա. Անանյան, «Արճեշ» հրատ., Երևան, 1999թ. (ռուսերեն լեզվով)

Ռիթմի ազգային արտահայտչականությունը, Երաժշտագիտական աշխատությունների ժողովածու, գլխավոր խմբագիր՝ Ն. Ֆ. Ավետիսյան, «Կոմիտաս», Երևան, 2000թ. (ռուսերեն լեզվով)

Նոր հայացք անցյալին, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, №1(2), 2000թ. (ռուսերեն լեզվով)

Устремленный в будущее (Վ. Լ. Գոլոշովսկու մասին), «Երաժշտական Հայաստան» ժողովածու, ԵՊԿ, Երևան, 2001թ., 2001թ. (ռուսերեն լեզվով)

Հայ ժողովրդական գեղջկական և կոմպոզիտորական արվեստում կվանտիտատիվ ռիթմերի առանձնահատկությունների մասին, «Արևելք-Արևմուտք. Երկխոսություններ Հայաստանում» միջազգային գիտաժողովի դրույթներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), Երևան, СКИМ, 2001թ. (ռուսերեն լեզվով)

Голос взывающий к душам человеческим, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, №1(5), Երևան, 2002թ. (ռուսերեն լեզվով)

Արդյունքը տպավորիչ է Итог впечатляющий «Երաժշտական Հայաստան» ամսագիր, №№3-4, Երևան, 2003թ.

Արամ Խաչատրյանը և ազգայինի հարցը, «Արամ Խաչատրյանը և XX դարի երաժշտությունը» ժողովածու, «Արճեշ» հրատ., Երևան, 2004թ. (ռուսերեն լեզվով)

Սուրեն Զաքարյանի երաժշտության աշխարհը, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, №№3-4 (14-15), 2004թ. (ռուսերեն լեզվով)

Կանչ, որ գերում է մարդկային հոգիները, «Նվիրումի հնչյուններ» ժողովածու (Հ. Դելլալյանի հիշատակին), խմբագիր՝ Ն.Դելլալյան, Երևանի համալսարանի հրատ., 2005թ.

Իմ ոգին վերածնվում է հայերի մեջ, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, №2(17), 2005թ. (ռուսերեն լեզվով)

Կոմպոզիտորների միությունն այսօր, «Երաժշտական ակադեմիա» ամսագիր, Մոսկվա, №1, 2005թ.(ռուսերեն լեզվով)

Սուրեն Զաքարյանի «Dedication»-ը, «Ավանդույթներ և նորարարություն. Ա. Տերտերյան-75» ժողովածու, «Արճեշ» հարտ., Երևան, 2005թ. (ռուսերեն լեզվով)

Գ. Հովունցի ստեղծագործության մեջ ավանդականն ու նորարարականը, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, №3 (18), 2005թ. (ռուսերեն լեզվով)

Կվանտիտտիվ ռիթմերը հայ ժողովրդական-գեղջկական և կոմպոզիտորական արվեստում, «Երաժշտական Հայաստան» ամսագիր, №3 (18), 2005թ. (ռուսերեն լեզվով)

Особенности ритмических движений музыки первых последователей Арама Хачатуряна.- В сб.: Классики армянской музыки ХХ века.- Гюмри: Комитас, 2006թ. (ռուսերեն լեզվով)

Виды фольклорных симптомов в творчестве современных армянских композиторов.- В сб.: Народное творчество и композиторское искусство.- Ереван: Арчеш, 2006թ. (ռուսերեն լեզվով)

Մեր Առնոն (Ա. Բաբաջանյանի ստեղծագործական դիմանկարը), «Երաժշտական ակդեմիա» ամսագիր, №2, Մոսկվա, 2007թ. (ռուսերեն լեզվով)

Խոսքն ու մեղեդին հայ կոմպոզիտորների երեք վոկալ շարքերում (Մ. Իսրայելյան, Ե. Երկանյան, Վ. Աճեմյան), «Հայ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը և Գյումրին» ժողովածու, Էլդորադո, Գյումրի, 2007թ.

«Առնո Բաբաջանյանի երաժշտության ոճական մետամորֆոզները», «Առնո Բաբաջանյանին է նվիրվում» ժողովածու (հայերեն և ռուսերեն լեզուներով), խմբագիր-կազմող՝ Ս. Կ. Սարգսյան, Ժ. Պ. Զուրաբյան, «Անտարես» հրատ., Երևան, 2008 թ. (ռուսերեն լեզվով)

Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտության աշխարհում, ԵՊԿ ամսագիր, «Երաժշտական Հայաստան», №2 (29), Երևան, 2008թ. (ռուսերեն լեզվով)

Իմ ուսուցչի մասին, «Մշակույթների երկխոսություն. Հայ-ռուսական մշակութային կապեր» ժողովածու, Միջազգային երկրորդ գիտաժողովի նյութեր, «Գյումրի» հրատ., Գյումրի, 2009թ. (ռուսերեն լեզվով)

Տիգրանի կերպարը և Ա. Սկարլատիի երաժշտությունը, «Տիգրան Մեծ» ժողովածու, (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), խմբագիր՝ Գ. Միրզոյան, «Տիգրան Մեծ» հրատ., Երևան, 2010թ. (ռուսերեն լեզվով)

Կոմիտասի շարականները գերմաներենով, «Մշակույթների երկխոսություն. Երրոդ միջազգային գիտաժողովի նյութեր», «Իմպրոռիթմ», Գյումրի, 2011թ. (ռուսերեն լեզվով)

1981թ. ստացել է արվեստսգիտության թեկնածուի գիտական աստիճան (Մոսկվա):

1988թ. ստացել է դոցենտի գիտական աստիճան (Մոսկվա):

1995թ. ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:

2001թ. ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (Մոսկվա):

2003թ. պարգևատրվել է Ա. Խաչատրյանի ոսկե մեդալով (կոմպոզիտորի 100-ամյակի առթիվ):

Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀԿՄ կողմից հայտարարված երաժշտագետների լավագույն աշխատանքների մրցանակաբաշխության դափնեկիր է:

2013թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ